Ռազմական և աշխատանքային սխրանքի թանգարան

1941-1945 թթ. ռազմական և աշխատանքային սխրանքի հիշատակի թանգարան (ռուս.՝ Мемориальный музей военного и трудового подвига 1941-1945 годо́в), թանգարան Մորդովիայի հանրապետության Սարանսկ քաղաքում։ Այն Հաղթանակի հրապարակում գտնվող ռազմական փառքի հուշահամալիրի մի մասն է։

Ռազմական և աշխատանքային սխրանքի թանգարան
Տեսակթանգարան և տեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍարանսկ
ՎայրՄորդովիա
Հիմնադրվել էմայիսի 6, 1995
Կայքpatriotrm.clan.su
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը բացվել է 1995 թվականի մայիսի 6-ին, հիմնադիր-տնօրենն է եղել Ալեքսեյ Միխայլովիչ Մամաևը։ Թանգարանի շենքը ստեղծվել է ճարտարապետներ Ա. Կոստինի և Ռ. Կանանինի նախագծով։ Թանգարանի ուրվագիծը հիշեցնում է Մորդովիայի սահմանները։ Կտուրի ծածկը նմանեցվել է կոկոշնիկի։ Արտաքին ձևավորման համար օգտագործվել են գրանիտե սալեր՝ սև և նարնջագույն գույների շերտերով `(Գեորգևյան ժապավենի գույներ)[1]։

2009 թվականին թանգարանի ֆոնդը կազմել է 39 986 միավոր[2]։ Դրանք եզակի փաստաթղթեր և լուսանկարներ են, մարտիկների անձնական իրեր, զենքեր, ռազմաճակատային նամակներ, մարտերում Մորդովիայի բնիկների ստացած պարգևներ, հռչակավոր զորահրամանատարների արխիվներ։ Բացի այդ, թանգարանի ցուցադրությունը ներառում է ռազմական թեմաներով նկարներ և քանդակներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ գրքերի մեծ ֆոնդ (ավելի քան 4000 գիրք)։

Թանգարանն ունի չորս սրահ՝

  • Փառքի սրահ՝ արարողակարգի սրահ, որտեղ կա խճանկարային պաննո՝ նվիրված Հայրենական պատերազմի ճակատում կռվողներին և թիկունքում աշխատողներին։
  • «Կրակե ռազմաճակատային ճանապարհներ» սրահ՝ այստեղ է գտնվում թանգարանի հիմնական ցուցադրությունը։
  • Զորահրամանատարների սրահ՝ գտնվում է նկուղային հարկում։ Այստեղ կարելի է տեսնել Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Ի. Վ. Սիդելնիկովի ստեղծած Ռուսաստանի մեծ գեներալների դիմանկարները, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի հրաձգային զենքերի պանորամային ցուցադրություն։
  • «Սերունդների հաջորդականություն» սրահ՝ նվիրված է հետպատերազմյան շրջանի ռազմական ղեկավարներին, Ռուսաստանում և այլ երկրներում զինված հակամարտությունների և տեղական պատերազմների զոհերի հիշատակին (այդ թվում `Աֆղանստանի ռազմա-ինտերնացիոնալիստներին և Չեչնիայում պատերազմի մասնակիցներին), ինչպես նաև վետերանների և երիտասարդական հայրենասիրական կազմակերպությունների գործունեությանը։

Թանգարանի հարևանությամբ բացվել է ռազմական տեխնիկայի ցուցադրություն բաց երկնքի տակ՝ T-54 տանկ, հետևակազորի մարտական մեքենաներ, թնդանոթներ, հաուբից և M-1 զենիթային հրետանի։

Ա. Ի. Պոլեժաևի թանգարան- մասնաճյուղ խմբագրել

2001 թվականի հունիսի 5-ին Սարանսկում բացվել է Ռազմական և աշխատանքային սխրանքի թանգարանի Ալեքսանդր Պոլեժաևի անվան մասնաճյուղը։ Այն գտնվում է Սարանսկի փողոցի թիվ 51 շենքի վերականգնված փայտե տան մեջ, որը 19-րդ դարում պատկանել է վաճառական Միշկինին[3]։

Գրականություն խմբագրել

  • Мемориальный музей военного и трудового подвига 1941-1945 годов: путеводитель / авт.-сост. Л. С. Сандина; под ред. А. А. Мамаева. - Саранск: Изд-во Мордов. ун-та, 2006.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Информация о музее на сайте «Саранск Online»
  2. Раздел сайта «Патриоты Мордовии», посвящённый Мемориальному музею военного и трудового подвига 1941-1945 годов. На этом же сайте можно посмотреть галерею снимков внутренних помещений и некоторых экспонатов музея
  3. «О музее А. И. Полежаева на сайте GIDRM.RU». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.