Հայրենական մեծ պատերազմում զոհված Մորդովիայի զինվորների հուշահամալիր
Հայրենական մեծ պատերազմում զոհված Մորդովիայի զինվորների հուշահամալիր (ռուս.՝ Мемориал воинам Мордовии, павшим в годы Великой Отечественной войны), Սարանսկի կենտրոնում՝ Հաղթանակի հրապարակում գտնվող հուշահամալիր։
Հուշահամալիրի շինություններ խմբագրել
Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հուշարձան խմբագրել
Հուշահամալիրի կոմպոզիցիոն կենտրոնը Հայրենական մեծ պատերազմում զոհված Մորդովիայի զինվորների հուշարձան է, որը բացվել է 1970 թվականի մայիսի 9-ին։ Արձանախումբը պատկերում է Մայր Մորդովիային, որը սուրը տալիս է իր որդի-զինվորին։ Հուշարձանի մոտ 18 մետր բարձրությամբ գրանիտե քանդակազարդ սյունի վրա գրված է՝
Հավերժ փառք 1941-1945 թթ. Հայրենական պատերազմում Խորհրդային հայրենիքի ազատության և անկախության համար պայքարում ընկած զինվորներին։ Դուք ձեր կյանքը տվեցիք կյանքեր փրկելու համար։ Ձեր սխրանքը, ձեր անունները հավիտյան կմնան երախտապարտ ժողովրդի սրտում[1]։ |
Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Նիկոլայ Տոմսկին, ճարտարապետ Ալեքսեյ Դուշկինը։ Հուշարանի մոտ վառվում է Հավերժական կրակը։
2004-2005 թթ. հուշարձանի հարավային մասում (ճարտարապետներ՝ Վ. Ա. Բրոդովսկի և Ի. Վ. Սոլովյով) կառուցվել է 54 մետր բարձրությամբ աղեղնաձև շինություն[2] սյուների երկու շարքով, որոնց միջև տեղադրված են 10 սյուներ, որոնք պատված են սև քարերով, որտեղ գրված են Հայրենական պատերազմի ժամանակ զոհված Սարանսկում ծնված մարտիկների անունները։
Ռազմական և աշխատանքային սխրանքի թանգարան խմբագրել
1995 թվականի մայիսի 6-ին բացվել է հուշարձանի հարևանությամբ կառուցված 1941-1945 թթ. մարտական և աշխատանքային սխրանքի թանգարանը (ճարտարապետներ՝ Ռ. Գ. Կանանին, Ա. Վ. Կոստին)։ Թանգարանի հարևանությամբ՝ բաց երկնքի տակ է գտնվում մարտական և հրետանային տեխնիկայի ցուցադրությունը։
Զինվոր-ինտերնացիոնալիստների հուշարձան խմբագրել
1985 թվականին թանգարանի արևմտյան մասում կառուցվել է հինգ վարդագույն գրանիտե սալաքարերից հուշահամալիր, որոնց վրա փորագրվել է Սարանսկում ծնված և Հայրենական պատերազմում զոհված 5 հազար զինվորականների անուններ։ Սակայն այս կոմպոզիցիան արագորեն փլուզվել է և վերանորոգման մի քանի փորձերից հետո ապամոնտաժվել է։ 2005 թվականին նրա տեղում կանգնեցվել է տեղական պատերազմների և հակամարտությունների հետևանքով զոհված զինվոր-ինտերնացիոնալիստների և զինծառայողների հուշարձանը (քանդակագործ՝ Ն. Մ. Ֆիլատով, ճարտարապետ՝ Վ. Ա. Բրոդովսկի) [2]: Հուշարձանը պատկերում է զենքը ձեռքին հարձակման պատրաստվող զինվորին։ Սյուների վրա փորագրված են մահացած զինվորների անունները, ինչպես նաև մակագրություն՝
Սրբազան պարտականությունը կատարած զինվորների քաջության, տոկունության և պատվի համար։ 1952-1989։ |
Քո որդիների սխրանքը հավերժ սերունդների սրտերում է, Ռուսաստան։ 1994-2003 թթ .: |
«Փախուստ դժոխքից» կոթող խմբագրել
Թանգարանի արևելյան կողմում կա մի հուշարձան՝ նվիրված մի խումբ խորհրդային ռազմագերիների ֆաշիստական համակենտրոնացման ճամբարից հերոսական փախուստին, որը գլխավորել է Մորդովիայում ծնված Միխայիլ Դևյատաևը։
Մատուռ խմբագրել
2000 թվականին Հաղթանակի հրապարակի արևմտյան կողմում Ալեքսանդր Նևսկու անունով մատուռ է կառուցվել։ Մատուռի շենքը (նախագիծը՝ ըստ Բաբակովի) ութանկյուն է, 4,5 մետր տրամագծով, 6 մետր բարձրությամբ, պատված սպիտակ և կարմիր աղյուսով։ Ութանիստ վրանաձև տանիքը ոսկեզօծ գմբեթով խաչն է, մուտքի վերևում տեղադրված է մեկ այլ փոքր չափի գմբեթ։ Մատուռի ընդհանուր բարձրությունը խաչի հետ միասին կազմում է 20 մետր[2]։
Հետաքրքիր փաստեր խմբագրել
- Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների հուշարձանի տեղում եղել է Ալեքսանդր Պոլեժաևի հուշարձանը, սակայն այն պատրաստված է եղել անդիմացկուն նյութերից, և ի վերջո, քայքայվել է և ապամոնտաժվել[2]։
- Քչերը գիտեն, որ Ռազմական և աշխատանքային սխրանքի թանգարանի հետևում գտնվող երեքհարկանի № 34 տունը եղել է բանտային ամրոց՝ կառուցված 19-րդ դարի սկզբին։ Այդ ժամանակ այն շրջապատված է եղել բարձր պատով[2]։ 1860-ական թվականներին այստեղ աքսորված է եղել ռուս գրող Պյոտր Գորսկին[3]։ Ներկայումս շենքում տեղակայված է քաղաքային վարչության ծառայությունը։
Պատկերասրահ խմբագրել
-
«Փախուստ դժոխքից» կոթող
-
Զինվոր-ինտերնացիոնալիստների հուշարձան
-
Ալեքսանդր Նևսկու մատուռ
Գրականություն խմբագրել
Всё о Мордовии: Энциклопедический справочник / сост. Н. С. Крутов, Е. М. Голубчик, С. С. Маркова. - Саранск: Мордов. кн. изд-во, 2005. - С. 168. - ISBN 5-7595-1662-0.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Площади Саранска: Площадь Победы
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Градостроительные ориентиры российских столиц: Саранск: монография / В. Ф. Вавилин, В. А. Моисеенко, В. В. Вавилин; под общ. ред. В. Ф. Вавилина. — Саранск: Изд-во Мордов. ун-та, 2009. — С. 150-171. — 604 с. — ISBN 978-5-7103-2133-1
- ↑ Куклин В. Н. Биографии саранских улиц. — Саранск: Мордов. кн. изд-во, 1983. — С. 69. — 160 с.