Ա. Ի. Պոլեժաևի թանգարան

Ա. Ի. Պոլեժաևի թանգարան (ռուս.՝ Музей А. И. Полежаева), թանգարան Մորդովիայի Սարանսկ քաղաքում՝ նվիրված 19-րդ դարի ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պոլեժաևի հիշատակին: Համարվում է 1941-1945 թթ. ռազմական և աշխատանքային սխրանքի հիշատակի թանգարանի մասնաճյուղ:

Ա. Ի. Պոլեժաևի թանգարան
Музей Полежаева.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՍարանսկ
ՎայրՄորդովիա
Հիմնադրված էհունիսի 5, 2001

Թանգարանն Ալեքսանդր Պոլեժաևի կյանքի և ստեղծագործությունների ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոն է, բանաստեղծի և նրա ժամանակակիցների պոեզիայի և մատենագրական ստեղծագործությունների պահոց, Ալեքսանդր Պոլեժաևի և Մորդովիայի գրողների գրական ժառանգության քարոզչության կենտրոն[1]:

ՊատմությունԽմբագրել

Թանգարանի ստեղծման գաղափարը պատկանում է Հայրենական մեծ պատերազմի վետերան Ալեքսեյ Միխայլովիչ Մամաևին: 1993 թվականին նրա խնդրագրով քաղաքապետարանը թանգարանի համար հատկացրել է 19-րդ դարի վերջին կառուցված առևտրական Սեմյոն Տիմոֆեևիչ Միշկինի փայտե տունը[2]: Կառույցի վերականգնման և ցուցադրությունների նախապատրաստման համար որոշակի ժամանակ է պահանջվել: Թանգարանն այցելուների համար բացվել է 2001 թվականի հունիսի 5-ի՝ Սարանսկի քաղաքի հիմնադրման 360- րդ տարելիցի օրը:

ՑուցադրությունԽմբագրել

 
Ալեքսանդր Պոլեժաևի պապիկի ու տատիկի՝ Նիկոլայ Ստրուիսկու և Ալեքսանդր Պետրովնա Ստրուիսկու դիմանկարները, ինչպես նաև Ռուզաևկայի առանձնատան լուսանկարներից

Թանգարանի ցուցադրությունը բաղկացած է հինգ բաժիններից: Երեք սրահներ նվիրված են Ալեքսանդր Պոլեժաևի կյանքին և գործունեությանը («Ծնունդ, մանկության տարիներ», «Մոսկվայում սովորելու տարիներ», «Պոետի կյանքի վերջին տարիները»), չորրորդ սրահը՝ Մորդովիայի գրողներին, հինգերորդը գրական սրահ է, որտեղ կազմակերպվում են երաժշտական համերգներ, նկարիչների ցուցահանդեսներ և այլ թեմատիկ միջոցառումներ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Информация из буклета, предоставляемого музеем посетителям. Составители буклета: заведующая музеем В. М. Ковшова, научный сотрудник музея Л. В. Прончатова
  2. Память о поэте. Статья Н. А. Браницыной, научного сотрудника музея А. И. Полежаева

Արտաքին հղումներԽմբագրել