Ռաբանոկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բարվարի գավառակում[1]։ Գտնվում էր Արևելյան Տիգրիսի վերին հոսանքի ճյուղավորումներից մեկի ափին, Սղերդ գյուղաքաղաքից 42 կմ հարավ-արևմուտք։

Գյուղ
Ռաբանոկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲարվարի գավառակ
Այլ անվանումներՌաբունուկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թ.-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Բնակչություն խմբագրել

1909 թվականին ուներ 20 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ռաբանոկն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 431-432

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։