Ջորջ Սիրլ

(Վերահղված է Ջ. Սիրլից)

Ջորջ Մարի Սիրլ (անգլ.՝ George Mary Searle, հունիսի 27, 1839(1839-06-27), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 7, 1918(1918-07-07), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կաթոլիկ եկեղեցական, աստղագետ և աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Դադլի աստղադիտարանում։ 1858 թվականի սեպտեմբերին հայտնաբերել է (55) Պանդորա աստերոիդը, որը նրա առաջին և վերջին հայտնաբերած աստերոիդն էր։ Բացի այդ նա հայտնաբերել է 6 գալակտիկա։ Հետագայում դասավանդել է «Ամերիկայի կաթոլիկ համալսարանում»։

Ջորջ Սիրլ
George Searle
George Mary Searle.jpg
Ծնվել էհունիսի 27, 1839(1839-06-27)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 7, 1918(1918-07-07) (79 տարեկանում)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Ամերիկյան կաթոլիկ համալսարան
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան
ՊարգևներԼալանդի մրցանակ

1905 թվականին Ջորջ Սիրլը հրատարակել է իր գաղափարները Գրիգորյան օրացույցի բարեփոխման համար։ Առաջարկվել է ամեն նոր տարին սկսել կիրակի օրվանից[1]։ Ըստ նոր օրացույցի ոչ նահանջ տարիներում պետք է լիներ 364 օր կամ ճիշտ 52 շաբաթ, ինչը հնարավոր էր դառնում փետրվար ամսվա կրճատման հաշվին մինչև 27 օր։ Իսկ նահանջ տարիների մեջ շաբաթների քանակը ավելանում էր մեկով, այսինքն մինչև 53, իսկ օրերի քանակը դառնում էր 371։ Այս ավելացված շաբաթը առաջարկվում էր դարձնել տոնական և ավելացնել ապրիլի ու մայիսի միջև։ Այս համակարգով նահանջ կհամարվեր ամեն հինգերորդ տարին, բացառությամբ այն տարիների, որոնք կլինեին բազմապատիկ 50 և 400 թվերին։ Արդյունքում կստացվեր օրացույց, որում ամեն 400 տարվա մեջ կլիներ 20871 շաբաթ, որը կհամընկներ այսօրվա Գրիգորիական օրացույցին։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Անգլալեզու երկրներում շաբաթվա օրերը ընդունված է հաշվել կիրակի օրվանից, այլ ոչ երկուշաբթիից։

ԳրականությունԽմբագրել

  • Կաթոլիկ հանրագիտարանը և նրա ստեղծողները (1917), էջ՝ 157; archive.org։
  • Ջորջ Մ. Սիրլ, «Հնարավոր օրացույց» Կաթոլիկ աշխարհ, Ընդհանուր գրականության և գիտության ամսագիր (Նոյ. 1 1905), էջ՝ 239։

Արտաքին հղումներԽմբագրել