Ջրհոր (Խլաթի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրհոր (այլ կիրառումներ)
Ջրհոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Գրգուռ լեռան ատառապատ լանջին՝ Վանա լիճը թափվող գետակի ափին։
1909 թվականին ուներ 37 տուն՝ 316 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էր։
Ջրհորն ուներ հայկական եկեղեցի և վարժարան։
1895 թվականին թուրքերի կողմից գյուղը ավերվել և կողոպտվել։ Բնակիչների մի մասը սրի է քաշվել։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ տեղահանվել են բոլոր հայերին։ Նրանց մեծ մասին կոտորել են աքսորի ճանապարհին[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 421
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն