Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրհոր (այլ կիրառումներ)

Ջրհոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Գրգուռ լեռան անտառապատ լանջին, Վանա լիճ թափվող գետակի ափին։

Գյուղ
Ջրհոր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառԲիթլիսի գավառ
Այլ անվանումներՋրխոր, Ջուրախոր, Ջուրխ, Ջուրխոր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունջրհորցի
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

1895 թվականին Ջրհորը թուրքերի կողմից ենթարկվեց կողոպուտի և ավերման։ Հայ բնակիչներից մի մասին սրի քաշեցին։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայերը արտաքսվեցին իրենց բնակավայրերից։ Նրանց մեծ մասը զոհվեց գաղթի ճանապարհին։

Բնակիչ խմբագրել

1909 թվականին ուներ 37 տուն՝ 316 հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչություն հիմնական զբաղմունքը երկրագործությու, անասնապահություն և արհեստներն էր։

Պատմամշակույթային կառույցներ խմբագրել

Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 421

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։