Ջրանկարչուհին Լուվրում
«Ջրանկարչուհին Լուվրում» (ֆր.՝ Jeune Femme-aquarelliste au Louvre), ֆրանսիացի նկարիչ Պասկալ Դանյան Բուվրեի նկարը, որը գտնվում է Պետական Էրմիտաժում։ Մշտական հավաքածուում ներկայացված չէ։
Ջրանկարչուհին Լուվրում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պասկալ Դանիան-Բուվրե |
տարի | 1891 |
բարձրություն | 35,5 սանտիմետր[1] |
լայնություն | 30,5 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Ֆրանսիա[1] |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
Ծանոթագրություններ | |
Watercolourist in the Louvre by Pascal Dagnan-Bouveret Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելՆկարում պատկերված է վարդագույն զգեստով երիտասարդ կին։ Նա նստած է բարձր աթոռակի վրա և մոլբերտի վրա նկարում է հովհար։ Նրա մոտ երևում է Անտուան Վատտոյի «Ուխտագնացություն Կիտիրա կղզի» նկարը, որից ներքև՝ ձախ հատվածում, պատին հենված է P. A. J. Dagnan գրությամբ կտավ և նկարված է գլխակապով տղամարդու ծաղրանկարային պատկեր, որը որոշակի նմանություն ունի հենց նկարչի հետ։ Ա. Կոստենևիչը ենթադրել է, որ այս ծաղրանկարը նկարչի մոտ ընկեր Գյուստավ Կուրտուան է արել, որի հետ Դանյան Բուվրեն դասավանդել է Կոլարոսի ակադեմիայում[2]։
Պատմություն
խմբագրելՆկարն ստեղծվել է մոտ 1891 թվականին և Փարիզում ներկայացվել է Բուսատոն աճուրդին, որտեղ ամենայն հավանականությամբ ձեռք է բերվել Ալեքսանդր III կայսեր համար[3]։ Պահվել է Մեծ Գատչինա պալատում, ապա գտնվել է Պավլովսկում, որտեղից էլ 1963 թվականին տեղափոխվել է Պետական Էրմիտաժ[4]։
1883 թվականին L’Illustration հանդեսում տպագրվել է Հազլիթի «Լուվրում» փորագրությունը, որն արվել է որպես կտավի նախապատրաստական նկար։ Բացի նկարի գլխավոր հերոսուհուց՝ այնտեղ պատկերված են նաև երկու այլ կերպարներ։ Ենթաշրջանակի տեղում նստած է տարիքավոր դաստիարակչուհի տիկին՝ ձեռքին գիրք, և նայում է նկարակալով տղամարդուն, որը կանգ է առել նկարչի մոտ[2]։
Վերլուծություն
խմբագրելՊետական Էրմիտաժի Արևմտաեվրոպական կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատող Ալբերտ Կոստենևիչը ֆրանսիական արվեստի մասին իր ակնարկում նկարը վերլուծելիս գրել է.
Բաստիեն Լըպաժը, Դանյան Բուվրեն, Լերմիտը և հիասքանչ ակադեմիական վարժվածությամբ այլ նկարիչներ, չցանկանալով հետ մնալ ժամանակից, հեշտությամբ փոխել են կտակարանային սյուժեները առօրեյա կյանքից տեսարանների հետ, և բացի դա՝ իրենց ստեղծագործությունների համար դիմել են ռեալիզմի միջոցներին։ Այս գեղանկարիչների անպահանջկոտությունը չէր կարող չազդել իմպրեսիոնիստների և նրանց կողմնակիցների վրա, քանի որ բացահայտորեն ընդօրինակելով իմպրեսիոնիստներին՝ նույն Դանյան Բուվրեն հաջողությամբ գերազանցել է մոլի ակադեմիստներին և արժանացել բազմաթիվ մրցանակների, որոնց մասին իմպրեսիոնիստները կարող էին միայն երազել։ - [5]
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/37717/
- ↑ 2,0 2,1 Костеневич А. Г. Искусство Франции 1860—1950. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. 2. — С.38.
- ↑ Березина В. Французская живопись первой половины и середины XIX века в Эрмитаже. Научный каталог. — Л.: Искусство, 1983. — С. 112.
- ↑ Государственный Эрмитаж. — Даньян-Бувре, Паскаль Адольф Жан. «Художница-акварелистка в Лувре».
- ↑ Костеневич А. Г. Искусство Франции 1860—1950. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. 1. — С.101.