Ջոզեֆ Ջեյմս Ռոգան (անգլ.՝ Joseph James «Joe» Rogan. (օգոստոսի 11, 1967(1967-08-11)[3], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]), ամերիկյան կատակերգու, դերասան, մարտարվեստի վարպետ, սպորտային մեկնաբան և հեռուստահաղորդավար[4][5]։ 1997 թվականից UFC-ում մեկնաբան։

Ջո Ռոգան
անգլ.՝ Joseph James Rogan
Դիմանկար
Ռոգանը երգում է ակումբում UFC 70
Ծնվել է11 օգոստոսի 1967 թվական (53 տարեկան)
ԾննդավայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրթություն

Մասաչուսեթսի համալսարան, Բոստոն

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, ձյուդոիստ, հեռուստատեսային դերասան, պոդքաստեր, թեքվանդոյի մարզիկ, քիքբոքսեր, Thai boxer, color commentator, ստենդ ափ երգիծաբան և հեռուստատեսային պրոդյուսեր
Գործունեությունհեռուստահաղորդավար, սպորտային մեկնաբան,
Պարգևներ և
մրցանակներ
Անդամությունintellectual dark web?[2]
Կայքjoerogan.com
 Joe Rogan Վիքիպահեստում

Մասնագիտություն խմբագրել

Հեռուստահաղորդավար խմբագրել

Ռոգանն աշխատել է «Վախի գործոն» («Fear Factor») հեռուստաշոուում որպես ծրագրի ամերիկյան տարբերակի վարող։ Հաղորդման վրա աշխատել է 2001 թվականի հուլիսի 11-ից մինչև 2006 թվականի սեպտեմբերի 12-ը։ 2011 թվականի դեկտեմբերի 12-ին հաղորդման վերաթողարկումից հետո նա վերադարձել է շոու և աշխատել այնտեղ մինչև 2012 թվականի հունիսի 16-ը NBC հեռուստաալիքում։

Վերջին անգամ հեռուստահաղորդավար Ջոն աշխատել է սեփական «Ջո Ռոգանն ամեն ինչ կասկածի տակ է դնում» («Joe Rogan Questions Everything»]]) շոուում, որտեղ նա իր ընկեր Դունկան Տրասսելի հետ քննադատորեն հետազոտում էր գերբնական և միստիկ թեմաներ, ինչպիսիք են՝ այլմոլորակայինները և այլն։ Շոուի բոլոր 6 էպիզոդները ցուցադրվեցին 2013 թվականին «Syfy» ալիքով։

Մեկնաբան խմբագրել

Ռոգանը սկսեց աշխատել UFC-ում 1997 թվականին, մեկնաբան դառնալուց առաջ սկսել է որպես թղթակից UFC-ում. հարցազրույցներ էր վերցնում մարզիկներց UFC 12-ում:

Սթենդափ խմբագրել

Ռոգանը հյուրախաղերով հանդես էր գալիս նաև որպես երգիծաբան, և թողարկել է մի քանի ալբոմ, այդ թվում և «Shiny Happy Jihad Ջո Ռոգանի հետ. Խոսող կապիկները տիեզերքում»։

Փոդքասթ խմբագրել

2009 թվականի դեկտեմբերից Ռոգանը սկսեց փոդքասթ վարել, որը մինչև 2020 թվականի մայիս հեռարձակվում էր Յուսթրիմ-ով և ՅուԹյուբ-ով:Փոդքասթին մասնակցում էին տարբեր հերոսներ, որոնց հետ Ջոն քննարկում էր ընթացիկ իրադարձությունները, քաղաքականության, փիլիսոփայության, հումորի, հոբբիի, պատմության վերաբերյալ հարցեր և այլն։ Հաղորդումը հատկանշական է նաև նրանով, որ երկու-երեք ժամյա զրույցը սովորաբար ընթանում է երկխոսության տեսքով և սովորաբար առանց նախապատրաստած թեմաների կամ սցենարի։ Հյուրերը հայտնի թղթակիցներ, գիտնականներ, գրողներ, մարտարվեստի վարպետներ էին և նույնիսկ ուղղակի Ջոի ընկերներն էին։ Փոդքասթի անունն է՝ «The Joe Rogan Experience», և ունի հազարից ավելի թողարկումներ։

2020 թվականին Ջոն վաճառեց «The Joe Rogan Experience» փոդքասթը Spotify-ին։ «Wall Street Journal» -ը գնահատում է գործարքը 100 միլիոն դոլար[6]։

Անձնական կյանք խմբագրել

Նա ապրել է Կալիֆորնիա նահանգի Բելլ-Կանյոնում։ Հիմա ապրում է Տեխասում։ 2007 թվականին Ռոգանն աղջիկ է ունենում։ Նա և իր ընկերուհին ամուսնացան հաջորդ տարի։ 2010 թվականին Ռոգանը հայտարարեց երկրորդ երեխայի ծնունդի մասին։

2010 թվականի սեպտեմբերին Ալեքս Ջոնսի ռադիոշոուին հյուր լինելու ժամանակ Ռոգանը հայտարարեց, որ չի դավանում որևէ կրոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177674/joe-rogan/
  2. Opinion | Meet the Renegades of the Intellectual Dark Web - The New York Times
  3. 3,0 3,1 3,2 Black Belt
  4. Hyson, Sean:. «UFC Host Joe Rogan Trains Like a Fighter». Men's Fitness. Վերցված է 2013-12-02:-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. Sanneh, Kelefa An Astonishing Mixed-Martial-Arts Podcast(անգլ.) // The New Yorker : magazine. — Condé Nast, 2014.
  6. «Комментатор UFC Джо Роган продал подкаст Spotify за 100 млн долларов». Eurosport. 2020 թ․ մայիսի 22. Վերցված է 2020-05-24:-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Ռոգան» հոդվածին։