Չարլզ Ժոսեֆ Ջո Հարտ կամ պարզապես Ջո Հարտ (ապրիլի 19, 1987(1987-04-19)[1][2][3], Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում» և Անգլիայի ազգային հավաքականում։

Ջո Հարտ
անգլ.՝ Joe Hart
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1987(1987-04-19)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 196 սանտիմետր
Քաշ 91 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կարիերայի սկիզբ խմբագրել

Նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան իր հայրենի քաղաքում, որտեղ նա խաղում էր 2003-2006 թվականները, ամենահագեցած մրցաշրջանը եղել է 2005-2006 մրցաշրջանը, երբ մասնակցել է 46 խաղի և բաց թողել 55 գնդակ։ 2006 թվականին պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Մանչեսթեր Սիթի խմբագրել

Հարտի համար շատ կարևոր էր Բելգիայում կայանալիք Անգլիայի Մ19 տարեկանների հավաքականի 2 հանդիպումները, որոնցից էլ կախված էր Հարտի ճակատագիրը։ Բայց ցավոք Անգլիայի հավաքականը պարտվեց, բայց նույնիսկ դա չխանգարեց Մանչեսթեր Սիթիին գնել նրան։ Նա իր դեբյուտը նոր ակումբի կազմում նշել է 2006 թվականի հոկտեմբերի 14-ին։ Իսկ 1-ին թիմի կազմում նորամուտը նշել է 2011-2012 մրցաշրջանի ընթացքում, որի արդյունքում իր թիմը դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն։ Նա սկսեց խաղալ 25 համարի մարզահագուստով։ Իսկ ահա 2012-2013 մրցաշրջանից սկսում է հանդես գալ 1 համարի մարզաշապիկով։

Անգլիայի հավաքական խմբագրել

Անգլիայի Մ19 տարեկանների հավաքականում անցկացրել է 6 հանդիպում։ Անգլիայի Մ21 տարեկանների հավաքականում հանդես է եկել 2007-2009 թվականներին և եղել է թիմի հիմնական դարպասապահը։ Մասնակցել է 21 հանդիպման։2008 թվականին առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական։ Եվրո-2012-ի ժամանակ եղել է հավաքականի հիմնական դարպասապահը։

Տիտղոսներ խմբագրել

Պրեմիեր Լիգա (2) 2011-2012, 2013-2014

Անգլիայի գավաթակիր (1) 2011

Անգլիայի սուպերգավաթակիր (1) 2012

Անգլիայի գավաթի հաղթող (1) 2014

Անհատական մրցանակներ խմբագրել

Ոսկե ձեռնոց (3) 2010-2011, 2011-2012, 2012-2013,

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Հարտ» հոդվածին։

Տարվա լավագույն ակումբ (2) 2009-2010, 2011-2012