Ջուջան (Դիադինի գավառ)
Ջուջան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դիադինի գավառակում[1]։ Գտնվում էր Դիադին քաղաքից 8-10 կմ արևմուտք, Ս. Հովհաննես վանքից հարավ։
Գյուղ | ||
---|---|---|
Ջուջան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Դիադինի գավառակ | |
Այլ անվանումներ | Դուջան, Ճուճան, Ջյուջան, Ջուգիան, Ջուջյան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԸստ Ղևոնդ Ալիշանի հնարավոր է, որ Ջուջանի տեղում է գտնվել Զարեհավան քաղաքը։
Եղել է հայաբնակ մեծ գյուղ։
1828-1835 և 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ բնակչության մեծ մասը գաղթել են Արևելյան Հայաստան ։ Նրանց մի մասը բնակություն է հաստատել ժամանակակից Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում[2]։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակչության մեծ մասը կոտորվեց քրդերի կողմից։
Բնակչություն
խմբագրելXIX դարի սկզբին ուներ 500 տուն, իսկ 1914 թվականին՝ 80 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Գյուղի խմելու ջուրը բերվել է կավե խողովակներով։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՋուջանն ուներ 4 հայկական եկեղեցի, որոնցից ամենահինը Ս. Աստվածածինն էր։ Եկեղեցին Ս. Հովհաննես վանքի նման ուներ 4 սյուների վրա հանգչող գմբեթ։ Բնակավայրից քիչ հետու կար ևս մեկ քարաշեն, ավերակ եկեղեցի[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էրզրումի նահանգ, Դիադինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ Արամ Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008թ․
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 429
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն