Դիադինի գավառակ
Դիադին, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառում։ Գտնվում էր Արածանիի ակունքների շրջանում։
Գավառակ | |
---|---|
Դիադին | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Բայազետի գավառ |
Այլ անվանումներ | Տիատին |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 12 000 մարդ (1878) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | Դիադինցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Դիադինը տարածքով համապատասխանում է Ծաղկոտն գավառին։ Կենտրոնը Դիադին գյուղաքաղաքն էր։
Պատմություն Խմբագրել
Դիադինի բնակչության մեծ մասը զոհ գնաց 1915 թվականի Մեծ եղեռնին, իսկ քչերին հաջողվեց գաղթել Արևելյան Հայաստան։
Բնակչություն Խմբագրել
1878 թվականին Դիադին գավառն ունեցել է 78 բնակավայր՝ 1600 տուն՝ 12 000 բնակչով։
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունն հիմնականում զբաղվում էր անասնապահությամբ, երկրագործությամբ և մասամբ էլ առևտրով[1]։
Աղբյուրներ Խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 97