Ջուլիանո դա Սանգալո (իտալ.՝ Giuliano da Sangallo, ծննդյան ժամանակ Ջուիլիանո Ջամբերտի իտալ.՝ Giuliano Giamberti, 1445[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - 1516[4][3][5][…] կամ հոկտեմբերի 20, 1516[6], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), ֆլորենտացի ինժեներ, ճարտարապետ, որը բացի բազմաթիվ ամրաշինությունների, Լորենցո Մեդիչիի, այնուհետև նաև երկու Հռոմի պապերի հրավերով մասնակցել է Տոսկանայի և Հռոմի քաղաքացիական և հոգևոր շենքերի կառուցմանը։

Ջուլիանո դա Սանգալո
իտալ.՝ Giuliano da Sangallo
Դիմանկար
Ծնվել է1445[1][2][3][…]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մահացել է1516[4][3][5][…] կամ հոկտեմբերի 20, 1516[6]
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
ԵրկերVilla Medici?
Մասնագիտությունճարտարապետ, ռազմական ինժեներ և քանդակագործ
Ծնողներհայր՝ Francesco Giamberti?
ԵրեխաներFrancesco da Sangallo?[7]
 Giuliano da Sangallo Վիքիպահեստում

Ջուլիանո դա Սանգալոյի նշանավոր շենքերից են Սանտա Մարիա դելե Կարչերի եկեղեցին Պրատոյում (1484-1495) և Պրատոյի մոտակայքում գտնվող Մեդիչիների Պոջջո ա Կայանո վիլլան (1485-1492)։

Կյանք և գործունեություն

խմբագրել

Ֆրանչեսկո դի Բարտոլո Ջամբերտիի որդին է(1405-1480)։ Ջուլիանոն սկզբում եղել է փորագրիչ, փայտի փորագրող և ինժեներ, հետագայում անցնելով ճարտարապետության, նա կառուցել է[8]

  • Ֆլորենցիայի հայտնի մենատունը Սանտա Մագդալենա դե Պացցի վանքում,
  • Պրատոյում Մադոննա դելլե Կարչերի եկեղեցին (1484-1495),
  • Պրատոյի մոտակայքում գտնվող Մեդիչի դքսերի Պոջջո ա Կայանո պալացցո (1485-1492),
  • Գոնդիի պալատը և Օգոստինյան վանքի եկեղեցին Սան Գալոյի դարպասների մոտ (որտեղից էլ եկել է նկարչի և նրա ընտանիքի մականունը)։

Դրանից հետո Հռոմում կառուցվեցին[8]

  • Լորետոյի Աստվածամոր տաճարը,
  • Սանտա Մարիա դել Անիմա եկեղեցու ճակատը,
  • Վինչոլիի Սան Պիետրո վանքի մենատունը իր հայտնի ջրհորով, զարդարված չորս սյուններով։

Երբ Հուլիոս II-ը պապական գահ բարձացավ, Սանգալոն Ալեքսանդր VI-ի օրոք աշխատում էր Սանտա Մարիա Մաջորե բազիլիկի շքեղ փայտե առաստաղի կառուցման վրա։ Նա լքեց Հռոմը, վիրավորվելով այն բանից, որ Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարի կառուցումը վստահեց ոչ թե իրեն՝ նախնական նախագծի հեղինակին, այլ Բրամանտեին։ Այդ ճարտարապետի մահից հետո Հուլիոս II-ը Սանգալոյին ետ կանչեց Հռոմ և նրան վստահեց պալացցո Մալյանոյի շինության, ինչպես նաև Սուրբ Պետրոս տաճարի կառուցումը, բայց քանի որ նա շինարարական աշխատանքները պետք է ղեկավարեր Ռաֆայելի հետ, կրկին գնաց Ֆլորենցիա և սկսեց կառուցել Պիզա քաղաքի ամրությունները։ Լևոն X-ի օրոք նա կրկին Հռոմում էր, որպեսզի վերահսկի Սուրբ Պետրոս վանքի շինարարությունը, բայց արդեն չափազանց ծեր էր դրա համար[8]։

Ընտանիք

խմբագրել

Նրա փոքր եղբայրը՝ Անտոնիոն (1455-1534) ճարտարապետ էր, Սուրբ Անգելա ամրոցի և Հռոմի Ֆարնեզե ապարանքի շինարարը[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Athenaeum
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 The Stuttgart Database of Scientific Illustrators 1450–1950
  6. 6,0 6,1 6,2 BeWeB
  7. Union List of Artist Names — 2017.
  8. 8,0 8,1 8,2 «Сангалло, да-». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Сангалло // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.

Արտաքին հղումներ

խմբագրել