Ջորջ Էլվուդ Սմիթ (անգլ.՝ George Elwood Smith, մայիսի 10, 1930(1930-05-10)[1][2][3], Ուայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Բելլի լաբորատորիայում։ 2009 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, համատեղ Վիլլարդ Բոյլի հետ ստացել է մրցանակի կեսը «ԼԿՍ մատրիցաների օպտիկական կիսահաղորդիչ տվիչների նախագծման համար»[12]։ Մրցանակի երկրորդ կեսը ստացել է Չարլզ Կաոն։

Ջորջ Էլվուդ Սմիթ
George Elwood Smith
Ծնվել էմայիսի 10, 1930(1930-05-10)[1][2][3] (93 տարեկան)
Ուայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, լուսանկարիչ, գիտնական և գյուտարար
Հաստատություն(ներ)Բելլի լաբորատորիա
Գործունեության ոլորտֆիզիկա, electronic component?[4], image processing?[4] և տեխնոլոգիայի պատմություն[4]
ԱնդամակցությունՃարտարագիտական ազգային ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5]
Ալմա մատերՉիկագոյի համալսարան (1959)[6] և Փենսիլվանիայի համալսարան (1955)[6]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Պարգևներ
 George E. Smith Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1955 թվականին Փենսիլվանիայի համալսարանում ստացել է բակալավրի կոչում, իսկ 1959 թվականին դոկտորի կոչում Չիկագոյի համալսարանում։ Նրա դոկտորական աշխատությունը կազմում էր ընդամենը 8 էջ[13]։ 1959-ից 1986 թվականները աշխատել է Բելլի լաբորատորիայում, զբաղվելով նոր տիպի լազերների և կիսահաղորդիչային սարքերի հետազոտություններով։ Ստացել է տասնյակ պատենտներ, ղեկավարել է ինտեգրալ սխեմայի նախագծման թիմը[14]։

1969 թվականին, համատեղ Վիլլարդ Բոյլի հետ նախագծել է նոր տիպի սարք՝ Լիցքային կապով սարք[15], որի համար նրանք համատեղ ստացել են Ֆրանկլինի ինստիտուտի Ստյուարտ Բելենտայնի մեդալ 1973 թվականին, Էլեկտրոնիկայի և էլեկտրոտեխնիկայի ճարտարագետների ինստիտուտի Մորիս Լիբմանի մրցանակ 1974 թվականին, Ամերիկայի լուսանկարչական միության առաջխաղացման մեդալ 1986 թվականին, C&C մրցանակ 1999 թվականին, Չարլզ Ստարկ Դրեյպերի մրցանակ 2006 թվականին, և Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ 2009 թվականին։

2015 թվականին Սմիթը ստացել է Թագավորական լուսանկարչական միության առաջխաղացման մեդալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gregersen E. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Notable Names Database — 2002.
  6. 6,0 6,1 6,2 https://www.invent.org/inductees/george-e-smith
  7. The Nobel Prize in Physics 2009 // nobelprize.orgNobel Foundation.
  8. The Nobel Prize amounts // nobelprize.orgNobel Foundation.
  9. https://www.fi.edu/en/awards/laureates/george-e-smith
  10. https://corporate-awards.ieee.org/wp-content/uploads/liebmann_rl.pdf
  11. https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/edwinland/
  12. «The Nobel Prize in Physics 2009» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
  13. THE ANOMALOUS SKIN EFFECT IN BISMUTH, University of Chicago, 1959 թ․ դեկտեմբերի 6, Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին
  14. PROFILE: George Smith - Nobel winner and world sailor, EarthTimes, 2009 թ․ հոկտեմբերի 6, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին, Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
  15. Smith, George E. (2009). Karl Grandin (ed.). Les Prix Nobel. The Nobel Prizes 2009. Stockholm: The Nobel Foundation. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Էլվուդ Սմիթ» հոդվածին։