Ջորջինա Ռայլի
Ջորջինա Ռայլի (անգլ.՝ Georgina Reilly, փետրվարի 12, 1986[1], Գիլֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), կինոյի և հեռուստատեսության կանադացի դերասանուհի[2], առավել հայտնի է «Փոնտիփուլ» և «Այս ֆիլմը կոտրված է» ֆիլմերում, և «Լոս Անջելեսի Համալիր» և «Մերդոկի Գաղտնիքները» հեռուստասերիալներում խաղացած դերերով։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 12, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Գիլֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Մարկ Օ'Բրայեն |
Վաղ տարիներ
խմբագրելՌայլին ծնվել է Անգլիայի Սարեյ քաղաքում։ Տասնվեց տարեկանում նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադայի Տորոնտո քաղաք։ Մեծանալով՝ Ռայլին բազմաթիվ արձակուրդներ է անցկացրել Կանադայում՝ այցելելով հարազատներին։ Նա սովորել և ավարտել է Ջավերգալի քոլեջը[3]։
Անձնական կյանք
խմբագրելՌայլին կանադացի երաժիշտ Թոմ Ռայլիի թոռնուհին է։ Նրա հայրը՝ Դեյվիդ Ռայլին, գրող և կոմպոզիտոր է, իսկ մայրը աշխատում է արտադրությունում։ Ռայլիի ավագ եղբայրը Դիջեյ է[3]։
2013 թվականի հունվարի 6-ին Ռայլին ամուսնացել է իր գործընկերոջ՝ Մարկ Օ'Բրայենի հետ, ում հետ ծանոթացել է 2011 թվականին «Դոյլի Հանրապետությունը» ֆիլմի նկարահանումների ժամանակ[4]։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմ
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2007 | Թերի Սաութերնի սալորներն ու սալորաչրերը | Դեբի | Կարճամետրաժ ֆիլմ |
2008 | Փոնտիփուլ | Լաուրել-Էն Դրումոնդ | |
2009 | Երկնքի հինդուիստական մեղադրանքը | Կին | Կարճամետրաժ ֆիլմ |
2010 | Այս ֆիլմը կոտրված է | Քարոլին | |
2011 | Եղջերու | Պամ | |
2012 | Էդի։ Լուսնոտ մարդակերը | Լեսլի | |
Ինչպես պահել ձեր օրվա աշխատանքը | Աշխատող | Կարճամետրաժ ֆիլմ | |
Լավ մարդիկ | Նատալի | ||
2019 | Դարպասապահը | Փետ Մորի |
Հեռուստասերիալ
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2006 | Գեղեցիկ մարդիկ | Աղջիկ #2 | Էպիզոդ։ "Սև ադամանդ, Սպիտակ ստեր" |
2007 | Մութ սենյակ | Ուիթնի Օլբրայթ | ՀԵռուստաֆիլմ |
2009 | Իշխած! | Ջուլի | 4 էպիզոդներ |
Մեծամասնության կանոնները! | Դարսի Մանկովիթս | 4 էպիզոդներ | |
Ինչպես լինել մահացած | Սկայ | Էպիզոդ։ "Ինչպես ապացուցել, որ իրականում դու հաճելի անձնավորություն ես ..." | |
Վալեմոնթ | Մելիսա | 5 էպիզոդներ | |
2010 | Անբնական պատմություն | Կատյա Քաթլեման | Էպիզոդ։ "Զինվորի սիրտը" |
2011 | Դոյլի Հանրապետությունը | Սինդի | Էպիզոդ։ "Թնդյուն բազմոցի վրա" |
Իմ փոքրիկ քույրիկը վամպիր է | Դեբի Դազլ | Էպիզոդ։ "Տղաներ և տիկնիկներ" | |
2012–2015 | Մերդոկի Գաղտնիքները | Բժիշկ Էմիլի Գրեյս | 5-րդ եթերաշրջան։ կրկնվող; 6-9-րդ եթերաշրջաններ։ կանոնավոր[5] |
2012 | Լոս Անջելեսի Համալիր | Սաբրինա Ռեյնոլդս | 1-ին եթերաշրջան։ կրկնվող, 2-րդ եթերաշրջան։ կանոնավոր |
2014 | Փրկության հույսով | Դենիս | Էպիզոդ։ "43 րոպե" |
Հարթլենդ | Չարլին Յանգ | Էպիզոդ։ "Գծի վրա" | |
2016 | Կույր | Քրիս | Էպիզոդ։ "Ինչու թույլ տալ, որ արոտավայրերը ավելի լավը դառնան" |
2019 | Քաղաք բլրի վրա | Քորի Սթրաթերս | Կրկնվող դեր[6] |
2020 | Հացթուխը և գեղեցկուհին | Փիփեր | Կրկնվող դեր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Greg Calderone & Georgina Reilly Interview. Tribute, June 25, 2010.
- ↑ 3,0 3,1 Jayme Poisson (2009 թ․ սեպտեմբեր). «Georgina Reilly». PostCity.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.,
- ↑ Emily Pratt. «CBC wedding edition: Mark O'Brien and Georgina Reilly». CBC Live. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Georgina Reilly: Why I left Murdoch Mysteries». 2015 թ․ հոկտեմբերի 27.
- ↑ Petski, Denise (2019 թ․ մարտի 4). «'You' Casts Marielle Scott; Georgina Reilly Joins 'City On A Hill'». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջորջինա Ռայլի Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջինա Ռայլի» հոդվածին։ |