Ջովաննի Բոկաչչո

(Վերահղված է Ջովանի Բոկաչչոից)

Ջովանի Բոկաչչո (իտալ.՝ Giovanni Boccaccio [bokˈkattʃo], հուլիսի 16, 1313 կամ 1313[1], Չերտալդո, Ֆլորենցիայի Հանրապետություն[2] - դեկտեմբերի 21, 1375[2] կամ սեպտեմբերի 21, 1375(1375-09-21)[1], Չերտալդո, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]), իտալացի գրող և բանաստեղծ, հումանիստ, վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ։ Անտիկ դիցաբանության սյուժեների հիման վրա գրված պոեմների, «Ֆիամետա» հոգեբանական պատմվածքի (1343, հրատարակվել է 1472 թվական), հովվերգությունների և սոնետների հեղինակ։

Ջովաննի Բոկաչչո
իտալ.՝ Giovanni Boccaccio
Boccaccio by Morghen.jpg
Ծնվել էհուլիսի 16, 1313 կամ 1313[1]
ԾննդավայրՉերտալդո, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]
Վախճանվել էդեկտեմբերի 21, 1375[2] կամ սեպտեմբերի 21, 1375(1375-09-21)[1]
Վախճանի վայրՉերտալդո, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]
ԳերեզմանՍանտի Յակոպո է Ֆիլիպո
Մասնագիտությունվիպասան, բանաստեղծ, դիվանագետ, թարգմանիչ, երգերի հեղինակ, կենսագիր, առասպելագիր և գրող
Լեզուիտալերեն և լատիներեն
Ազգությունիտալացի
ՔաղաքացիությունFlag of Florence.svg Ֆլորենցիայի Հանրապետություն
Ուշագրավ աշխատանքներԴեկամերոն և Elegia di Madonna Fiammetta?
Ջովաննի Բոկաչչո Վիքիքաղվածքում
Giovanni Boccaccio Վիքիպահեստում

Նրա գլխավոր ստեղծագործությունը «Դեկամերոն» (1350 - 1353, հրատարակվել է 1470 թվական) նովելների ժողովածուն է (թարգմանվել է հայերեն[3]

Ջովանի Բոկաչչոն մանկությունն ու հասուն տարիներն անցկացրել է Ֆլորենցիայում։ Իրավունք է ուսումնասիրել Նեապոլում։ Նրա աշխարհայացքի ձևավորման վրա մեծապես ազդել է նեապոլյան ազնվականական մշակույթը։

Բոկաչչոյի ստեղծագործություններըԽմբագրել

 
Genealogia deorum gentilium, 1532

Լատիներեն գրել է գիտական աշխատություններ. մոտ 20 տարի աշխատել է «Աստվածների ծագումնաբանությունը» գրքի վրա։ Գրել է նաև «Նշանավոր կանանց մասին», «Նշանավոր մարդկանց դժբախտությունների մասին» գրքերը։

Բոկաչչոյի գրական ժառանգության մեջ ամենաարժեքավորը գեղարվեստական գործերն են։ Նա ստեղծագործական ուղին սկսել է ասպետական գրականությամբ, որը նրան հրապուրել էր ազնվական, անտիկ գրականության ու դիցաբանական թեմաներով և հումանիզմով։ Գրել է «Ֆիլոկոլո» (1336 թվական, հրատարակվել է 1472 թվականին), «Ամետո» (1341 թվական, հրատարակվել է 1478 թվականին) վեպերը և «Ֆիլոստրատո» (1338 թվական, հրատարակվել է 1498 թվականին), «Թեզեիդա» (1339 թվական, հրատարակվել է 1475 թվականին), «Սիրային տեսիլք» (1342 թվական, հրատարակվել է 1521 թվականին) պոեմները, որտեղ միջնադարյան քրիստոնեական դիցաբանությունը փոխարինված է դասական հնադարի նյութով, կրոնամիստիկական մտածողությունը՝ ռեալիստական պատկերներով։ Մարդասիրական գաղափարներն առավել ցայտուն արտահայտվել են նրա «Ֆյամետա» (1343 թվական, հրատարակվել է 1472 թվականին) վիպակում, «Ֆիեզոլայի հավերժահարսները» (1345 թվական, հրատարակվել է 1477 թվականին) պոեմում, որտեղ Բոկաչչոն գովերգել է երկրային սերը, քննադատել միջնադարյան ճգնակեցական բարոյականությունը, դասային անհավասարությունը։

Նա գրել է նաև պատմաբանասիրական աշխատություններ («Դանտե Ալիգիերիի կյանքը», մոտ 1360 թվական, հրատարակվել է 1477 թվականին), կարդացել հրապարակային դասախոսություններ։

ԴեկամերոնԽմբագրել

Բոկաչչոյի ստեղծագործության գլուխգործոցը «Դեկամերոն» (1350– 1353 թթվական, հրատարակվել է 1471 թվականին) ժողովածուն է, որի 100 նովելներն ունեն կառուցվածքային, թեմատիկ և գաղափարական կապ։ Նրա հերոսների մեծ մասն իրական դեմքեր են, օրինակ՝ նկարիչ Ջոտտոն, բանաստեղծ Գվիդո Կավալկանտին, օրենսգետ Ֆորեզե դե Ռաբատտան և ուրիշներ։ Գիրքն սկսվում է 1348 թվականին Ֆլորենցիային պատուհասած ժանտախտի նկարագրությամբ։ 7 երիտասարդ կին և 3 պատանի՝ բոլորն էլ մեծահարուստ ընտանիքներից, փախչում են քաղաքից և պատսպարվում Ֆլորենցիայի մերձակա ամառանոցներից մեկում։ 10 օրվա ընթացքում (այստեղից էլ՝ գրքի անվանումը. հունարեն «դեկամերոն» նշանակում է տասնօրյակ) խմբի անդամները զվարճանում են, երգում, պարում, իսկ երեկոյան նրանցից մեկը պատմում է որևէ պատմություն։ Նրանք սիրում են մարդկանց և հավատում, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի լավագույն հատկանիշներ։ Նովելներում մեծ տեղ է տրված անհատի ազատագրմանը ավանդական, կեղծ բարեպաշտական կապանքներից։ Բոկաչչոն կնոջը համարել է հիասքանչ էակ, իսկ սերը՝ բարձրագույն պարգև. նա համոզված էր, որ միայն իսկական սերն է մարդուն ոգևորում և նրա մեջ արթնացնում ամենանվիրական զգացումները։ Բոկաչչոն ճշմարտացիորեն է բնութագրել իր հերոսներին և բացահայտել նրանց ներաշխարհը։ Լինելով իտալացի մեծ գրողներ Ալիգիերի Դանտեի և Ֆրանչեսկո Պետրարկայի գաղափարների ժառանգորդը՝ Բոկաչչոն շարունակել է զարգացնել իտալական ազգային գրականությունը՝ օգտագործելով Ֆլորենցիայի բարբառը։

«Դեկամերոնը» հայերեն թարգմանվել և առաջին անգամ հրատարակվել է 1876 թվականին Զմյուռնիայում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 BeWeB
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11851217X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. Դեկամերոն։ [Նովելներ] / Ջ. Բոկաչչո; Թարգմ.՝ Ս. Վահունի; Առաջաբ.՝ Ս. Սողոմոնյան; Խմբ.՝ Խ. Հրաչյան. - Երևան։ Հայպետհրատ , 1960. - 759 էջ։

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 513