Ջոշուա «Ջոշ» Գիբսոն(անգլ.՝ Joshua "Josh" Gibson, դեկտեմբերի 21, 1911(1911-12-21)[1][2], Buena Vista, Ջորջիա, ԱՄՆ[3][4][2] - հունվարի 20, 1947(1947-01-20)[1][2], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկացի պրոֆեսիոնալ բեյսբոլիստ, որը հանդես է եկել քեթչերի դիրքում նեգրական լիգաներում։

Ջոշուա Գիբսոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝աֆրոամերիկացի
Մասնագիտացում՝բեյսբոլիստ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 21, 1911(1911-12-21)[1][2]
Ծննդավայր՝Buena Vista, Ջորջիա, ԱՄՆ[3][4][2]
Մահվան ամսաթիվ՝հունվարի 20, 1947(1947-01-20)[1][2] (35 տարեկան)
Մահվան վայր՝Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
Ակումբ՝Habana?, Pittsburgh Crawfords?[5][2] և Homestead Grays?[5][6][2]
Հասակ՝185 սանտիմետր
Քաշ՝95 կիլոգրամ

Գիբսոնը կարիերան սկսել է «Հոումստեդ Գրեյս» ակումբում 1930 թվականին, 1932 թվականին տեղափոխվել է «Փիթսբուրգ Քրոուֆորդս», որտեղ մնացել է մինչև 1936 թվականը։ Նա ևս երկու անգամ վերադարձել է «Գրեյս» և այդ ակումբում հանդես է եկել 1937-1939 թվականներին և 1942-1946 թվականներին։ 1937 թվականին նա հանդես է եկել Դոմինիկյան լիգայի «Դրագոնս Դե Սիուդադ Տրուխիլոյում», իսկ 1940-1941 թվականներին Մեքսիկական լիգայում հանդես է եկել «Ասուլս դե Վերակրուսում»։ Նա նաև աշխատել է որպես առաջին մենեջեր Պուերտո Ռիկոյի բեյսբոլի լիգայի «Սանտուրեյս Քրաբբերսում»։

Բեյսբոլի պատմաբանները Գիբսոնին համարում են բեյսբոլի պատմության մեջ լավագույն քեթչերներից և հզոր հետ մղողներից մեկը և 1972 թվականին նա ընդգրկվել է Բեյսբոլի փառքի սրահում։ Նրա կարիերայի ընթացքում նրան հաճախ անվանել են «Սև Բեյբ Ռութ»[7] (սակայն որոշ երկրպագուներ նրա պրոֆեսիոնալ կարիերայի ժամանակ Ռութին անվանել են «սպիտակ Ջոշ Գիբսոն»)[8]։ Նա երբեք հանդես չի եկել բեյսբոլի գլխավոր լիգայում չգրված «ջենտլմենական համաձայնագրի» պատճառով, որի համաձայն այն ժամանակ ակումբները իրենց կազմերում ոչ սպիտակամորթ խաղացողների չէին վերցնում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 http://www.baseball-reference.com/nlb/team.cgi?id=e6e87ed8
  4. 4,0 4,1 4,2 http://www.baseball-reference.com/nlb/team.cgi?id=67938bb6
  5. 5,0 5,1 Baseball Reference — 2000.
  6. baseballhall.org
  7. «Josh Gibson». Encyclopædia Britannica Online.
  8. Brashler, William (1978) Josh Gibson: A Life in the Negro Leagues. Chicago: Ivan R. Dee. ISBN 1-56663-295-1

Գրականություն

խմբագրել
  • Brashler, William. Josh Gibson: a Life in the Negro Leagues. Harper & Row, 1978.
  • Buckley, James Jr. 1,001 Facts About Hitters. DK Publishing, 2004.
  • Figueredo, Jorge. Cuban Baseball: A Statistical History. McFarland & Company, 2003.
  • Holway, John. The Complete Book of Baseball’s Negro Leagues. Hastings House, 2001.
  • Lester, Larry. Black Baseball’s National Showcase. University of Nebraska Press, 2001.
  • Peterson, Robert. Only the Ball Was White. Gramercy, 1970.
  • Ribowsky, Mark. Josh Gibson The Power and The Darkness. University of Illinois Press, 2004.
  • Riley, James. The Biographical Encyclopedia of the Negro Baseball Leagues. Carrol & Graf, 1994.
  • Rogosin, Donn. Invisible Men. Atheneum, 1983.
  • Snyder, Brad. Beyond the Shadow of the Senators. McGraw-Hill, 2004.
  • Treto Cisneros, Pedro. The Mexican League: Comprehensive Player Statistics. McFarland & Company, 2002.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոշուա Գիբսոն» հոդվածին։