Ջոն Ստրելեքի

"Սրճարան աշխարհի եզրին" գիրքը մոտիվացիոն գիրք է որը փոխում է գլխավոր հերոս՝ Ջոնի կյանքը իր 3 հարցերով։

Ջոն Ստրելեքի (սեպտեմբերի 13, 1969(1969-09-13), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), մոտիվացիոն գրքերի հեղինակ և «Մեծ հնգյակ կյանքի համար» հայեցակարգի ստեղծողը։

Ջոն Ստրելեքի
Ծնվել էսեպտեմբերի 13, 1969(1969-09-13) (54 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, խորհրդատու, ճանապարհորդ և դասախոս
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
ԿրթությունՔելլոգի անվան մենեջմենքի դպրոց
Կայքjohnstrelecky.com
 John Strelecky Վիքիպահեստում

2020 թվականի դրությամբ Ստրելեքիի գրքերն ամբողջ աշխարհում վաճառվել են ավելի քան վեց միլիոն օրինակով և թարգմանվել 42 լեզուներով։

Ստեղծագործություններ խմբագրել

2002 թվականին Ջոն Ստրելեքին գրել է իր առաջին գիրքը՝ «Սրճարան աշխարհի եզրին» վերնագրով։ Սկզբնական շրջանում գիրքը հրատարակվել է ինքնուրույն, սակայն մեկ տարուց քիչ ժամանակում ավելի քան 10000 օրինակով աշխարհի 24 երկրում տարածվելուց հետո, այն ստորագրվել է գրական գործակալի կողմից[փա՞ստ]։

Գիրքը հայտնվել է Սինգապուրի, ապա Թայվանի բեսթսելերների առաջին ցուցակում։ 2009 թվականին այն հրատարակվել է ֆրանսիական Կանադայում՝ «Le Why Cafe» վերնագրով։ Գերմանիայում «Սրճարան աշխարհի եզրին» գրքի շարունակության թողարկումից հետո, այն դարձել է 2015, 2016, 2017 թվականների տարվա ամենավաճառվող գրքերից մեկը[2][3]։ 2018 թվականին ամեն շաբաթ դասվել է լավագույն գրքերի շարքում։

Գրքեր խմբագրել

Ստրելեքիի գրքերն են[4]

  • Սրճարան աշխարհի եզրին
  • Մեծ հնգյակ կյանքի համար
  • Կյանքի անապատ
  • Վերադարձ սրճարան
  • ԱՀԱՍ! - Ոգեշնչված մտքի պահեր
  • Մեծ հնգյակ կյանքի համար. շարունակություն
  • Ինչպես լինել հարուստ և երջանիկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France Record #16148430z // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. «'The History of Bees' is Germany's top-selling book of 2017». DW. 2018 թ․ հունվարի 3.
  3. «Selbstfindung bleibt beim Leser populär». Buchreport.de. 2018 թ․ հունվարի 4.
  4. https://www.johnstrelecky.com/books/
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ստրելեքի» հոդվածին։