Լուիզա Բրայանթ
Լուիզա Բրայանթ (անգլ.՝ Louise Bryant, մկրտությամբ՝ Աննա- Լուիզա Մոեն, դեկտեմբերի 5, 1885[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունվարի 6, 1936[1], Սևր), ամերիկացի կին գրող, լրագրող:
Լուիզա Բրայանթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1885[1] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Վախճանվել է | հունվարի 6, 1936[1] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Սևր |
Գերեզման | Գոնարդների գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, գրող և սուֆրաժիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օրեգոնի համալսարան և Նևադայի համալսարան, Ռենո |
Գրական ուղղություններ | Հարլեմյան Վերածնունդ |
Անդամակցություն | Լուռ պահապաններ և Ազգային կանանց կուսակցություն[2] |
Ամուսին | Ուիլյամ Բուլլիտ, Ջոն Ռիդ և Պոլ Թրուլինգեր |
Louise Bryant Վիքիպահեստում |
Սոցիալիստ և լրագրող Ջոն Ռիդի կինը, «Տասը օրեր, որոնք ցնցեցին աշխարհը» գրքի (1919 թվական) հեղինակ:
ԿենսագրությունԽմբագրել
Լուիզայի հայրը ՝ իռլանդացի ներգաղթյալների հետնորդ Խյու Մոենը, պատանեկության տարիներին աշխատել է Փենսիլվանիայի ածխի հանքերում: Լուիզան ստացել է խորթ հոր՝ երկաթգծի վագոնավար Շերիդան Բրայանթի ազգանունը, որը դաստիարակել է նրան:
Որոշ ժամանակ նա աշխատել է որպես ուսուցչուհի Ամերիկայի արևմուտքի տարբեր քաղաքներում, ապա տեղափոխվել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաք, որտեղ 1909 թվականին ամուսնացել է ատամնաբույժ Փոլ Տրուլինգերի հետ:
1915 թվականին Լուիզան ծանոթացել է լրագրող- սոցիալիստ Ջոն Ռիդի հետ, և միասին մեկնել են Նյու Յորք: Այնտեղ նա դարձել է հայտնի լրագրող:
«Նա վայրի է, համարձակ և ուղղամիտ, իսկ նրա նրբագեղությունն ու սիրալիր տեսքը սփոփանք են աչքերի համար: Ոգու և բանականության բոլոր արկածների սիրահար, ես որևէ մեկի մեջ չեմ գտել այդքան սառցե արհամարհանք կայունության և նստակեցության նկատմամբ...Այդ ոգեղեն վակուումում, այդ անպտուղ հողի վրա նա հասակ է առել (ինչպե՞ս . չեմ պատկերացնում) որպես նկարիչ, զվարթ, սանձարձակ անհատականություն, բանաստեղծ և հեղափոխական»,– գրել է Ջոն Ռիդը 1915 թվականին Բրայանթի մասին:
1916 թվականի նոյեմբերին Լուիզան և Ջոն Ռիդն ամուսնացել են: 1917 թվականին միասին գնացել են Ռուսաստան, որտեղ էլ ականատես են եղել Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության իրադարձություններին:
1918 թվականի փետրվարին ամերիկացի լրագրողները՝ Ռուսական հեղափոխության մասնակիցները, վերադարձել են ԱՄՆ, որտեղ ենթարկվել են քաղաքական հետապնդումների:
1919 թվականի փետրվարին Լուիզա Բրայանթը, Ջոն Ռիդը, Ալբերտ Ռիս Վիլյամսը և Բեսի Բիթը ցուցմունք են տվել ԱՄՆ Սենատի հակակոմունիստական հանձնաժողովի դեմ: Այնուհետև Ջոն Ռիդը, հետո՝ Լուիզան նորից ուղևորվել են Ռուսաստան, որտեղ Ջոնը հանկարծակի հիվանդացել է տիֆով և սեպտեմբերին մահացել հենց կնոջ ձեռքերի վրա:
1920–1921 թվականներին Լուիզա Բրայանթը կրկին եկել է Խորհրդային Ռուսաստան, հանդիպել Վ.Ի.Լենինի հետ: Իր՝ «Մոսկվայի հայելիները» գրքում ամփոփվել են Վ.Ի.Լենինի, Մ.Ի.Կալինինի, Ֆ.Է. Ձերժինսկու, Գ.Վ.Չիչերինի և այլ գործիչների մասին հիշողությունները:
Բրայանթի անունով հավաստագիրը՝ տրված Լենինի կողմից 1921 թվականի հունվարին, երաշխավորել է նրան որպես «ամերիկացի կոմունիստ, ընկեր Ջոն Ռիդի այրի»՝ չնայած նա այդ ժամանակ Կոմունիստական կուսակցության մեջ չէր, և Լենինի երաշխավորագիրը հիմնված էր նրա կոմունիստական գրականության և հասարակական գործունեության վրա[3]:
1922 թվականի սկզբին Փարիզում Լուիզան ծանոթացել է Ուիլյամ Բուլիթի հետ: Վերադառնալով ԱՄՆ՝ սկսել է լրագրողի կարիերան, շուտով դարձել է առաջատար լրագրող: 1924 թվականին ամուսնացել է Ուիլյամ Բուլիթի հետ, ով այցելել էր հեղափոխական Ռուսաստան՝ որպես ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական առաքելության անդամ: Շուտով ծնվել է նրանց դուստրը՝ Աննան (1924—2007): Միասին տեղափոխվել են Փարիզ: 1930 թվականին նրանք բաժանվել են: Կատարվել է ամուսնալուծության գործընթաց, որը նախաձեռնել է Բուլիթը:
Լուիզա Բրայանթը տառապել է հարբեցողությամբ[4]: Մահացել է Ֆրանսիայում 1936 թվականին՝ ծանր հիվանդությունից հետո:
ԿինոմարմնավորումներԽմբագրել
- «Հեղափոխության օրերին», խորհրդային ֆիլմ՝ նկարահանված 1958 թվականին: Լուիզա Բրայանթի դերում՝ Գալինա Վոդյանիցկայա:
- «Կարմիրները», ամերիկյան ֆիլմ՝ նկարահանված 1981 թվականին: Լուիզա Բրայանթի դերում՝ Դայանա Քիթոն, Ջոն Ռիդի դերում՝ Ուորեն Բիթի, Յուջինա Օ՚ Նիլի դերում՝ Ջեք Նիկոլսոն: Ֆիլմը ստացել է երեք «Օսկար»՝ ներառյալ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:
- «Կարմիր զանգակները»: Ֆիլմ 2. «Ես տեսել եմ նոր աշխարհի ծնունդը», Սերգեյ Բոնդարչուկի խորհրդային ֆիլմերից՝ նկարահանված 1982 թվականին: Լուիզա Բրայանթի դերը խաղացել է Սիդնի Ռոմը: Ֆիլմը 1985 թվականին Հնդկաստանում ստացել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» մրցանակ:
ՍտեղծագործությունԽմբագրել
- «Վեց կարմիր ամիսներ Ռուսաստանում» (1919 թվական)
- «Հեքիաթներ պրոլետարական երեխաների համար» (1919 թվական)
- «Մոսկվայի հայելիները» (1923 թվական)
Տես նաևԽմբագրել
- Ջոն Ռիդ
- Ալբերտ Ռիս Վիլյամս
- Բեսի Բիթ
- Օվերմենի կոմիսիան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Online Biographical Dictionary of the Woman Suffrage Movement in the United States — Alexander Street Press.
- ↑ Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
- ↑ Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լուիզա Բրայանթ կատեգորիայում։ |