Ջոն Պարոտտ (անգլ.՝ John Parrott, 1964 թվական, մայիսի 11, Լիվերպուլ), անգլիացի նշանավոր սնուկերիստ։ Ջոն Պարոտտը հաղթել է 1991 թվականի սնուկերի աշխարհի առաջնությունում և ութ այլ վարկանշային մրցույթներում։ 2015 թվականից Սնուկերի փառքի սրահի անդամ է։

Ջոն Պարոտտ
Քաղաքացիություն Անգլիա
ՄականունԲնակտորը
(անգլ.՝ Parrot),
  • Կարմիր կախարդ
Ծննդյան թիվմայիսի 11, 1964 (59 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիրԼիվերպուլ, Անգլիա
Պրոֆեսիոնալ կարիերա1983—2010
Մրցանակային գումարը£
Սենչուրիի քանակը221[1]
Մրցաշարերում հաղթանակը
Աշխարհի առաջնություն1991

Ներկայում Պարոտտը աշխատում է որպես հեռուստամեկնաբան՝ BBC-ի համար։

Գործունեություն խմբագրել

Սիրողական գործունեություն խմբագրել

Ջոն Պերոտտը սկսել է սկուտեր խաղալ դեռ 12 տարեկանից, երբ նրա հայրը նրան մի օր տարել է սնուկերային մարզասրահ։ Այդ ժամանակվանից խաղը գրավել է նրան և արդեն 17 տարեկանում Պերոտտը հաղթել է Pontins երիտասարդական մրցաշարում (դրանից մեկ տարի առաջ հասել էր ազգային երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլ)։ 1982 թվականին նա երկրորդ տեղն է գրավել Անգլիայի առաջնությունում՝ առաջին հորիզոնականը զիջելով Նիլ Ֆուդսին։ Սակայն նույն տարում նա հաղթել է Pontins Open Championship և Junior Pot Black մրցաշարերում։ 1983 թվականին ևս մեկ տիտղոսի է արժանացել և, մասնագետի կարգավիճակ ստանալով, հասել է Անգլիայի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլ։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

Իր դեբյուտային շրջանում Ջոնը հասել է Lada Classic-ի կիսաեզրափակիչ և աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ փուլ։ Այդ շրջանում նա համաշխարհային վարկանշային հարթակում 20-րդ հորիզոնականն էր գրավում։ Հաջորդ տարիներին Ջոնը հասել է Մեծ Բրիտանիայի կիսաեզրափակիչ և աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլեր։ Եվս մի քանի հաղթանակներից հետո նա գրավել է 13-րդ հորիզոնականը։.

1988 թվականին Ջոն Պարոտտը դարձել է European Open-ի չեմպիոն՝ առաջին անգամ հաղթելով վարկանշային մրցույթում։ Նա այդ տիտղոսը պահպանել է նաև 1990 թվականին՝ միաժամանակ դուրս գալով Դուբայի և աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլեր։

Իսկ 1991 թվականին Ջոնին հաջողվել է հաղթել աշխարհի առաջնությունում։

1996 թվականին Ջոն Պարոտտը արժանացել է Բրիտանական կայսրության MBE շքանշանին։

1998 թվականին նա գրավել է 6-րդ հորիզոնականը և արժանացել տիտղոսի՝ German Masters մրցաշարում։

2007-2008 թվականներին Պարոտտին չի հաջողվել լավ արդյունքներ ցույց տալ, սակայն նա պահպանել է 39-րդ հորիզոնականը։

Իսկ 2009 թվականի աշխարհի առաջնության որակավորման ժամանակ պարտվել է Կոուչ Մեթյուին՝ 3։10 հաշվով։

Մի տարի անց նույն մրցաշարում նա պարտվել է չինացի Անյդա Չժանուին՝ 6։10 հաշվով՝ այդպիսով կորցնելով իր տեղը հաջորդ շրջանի հիմնական մրցաշարում։ Այդ պարտությունից հետո Ջոն Պարոտտը հայտարարել է, որ դադարեցնում է պրոֆեսիոնալ սնուկերիստի իր գործունեությունը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Century Breaks - All-time, Professional». CueTracker - Snooker Database. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  2. Пэррот может завершить карьеру Արխիվացված 2012-07-29 archive.today