Ջոն ՄըքՀարդի Սինքլեիր

Բրիտանացի բառարանագիր և կորպուս լեզվաբան

Ջոն ՄըքՀարդի Սինքլեիր (անգլ.՝ John McHardy Sinclair, հունիսի 14, 1933(1933-06-14)[1], Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - մարտի 13, 2007(2007-03-13)[2][1], Ֆլորենցիա, Իտալիա), 1965-2000 թվականներին Բիրմինգհեմի համալսարանում ժամանակակից անգլերեն լեզվի պրոֆեսոր։ Նա ուսումնասիրություններ է կատարել կորպուսային լեզվաբանության, խոսույթային վերլուծության, բառարանագրության ու լեզվական կրթության ոլորտներում։

Ջոն ՄըքՀարդի Սինքլեիր
Ծնվել էհունիսի 14, 1933(1933-06-14)[1]
ԾննդավայրՇոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էմարտի 13, 2007(2007-03-13)[2][1] (73 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունլեզվաբան և բառարանագիր
ԱշխատավայրԲիրմինգհեմի համալսարան

Կենսագրություն խմբագրել

1965 թվականին իր կնոջ՝ Մայֆընուի Սինքլեիրի ու իրենց 3 երեխաների հետ Շոտլանդիայից Բիրմինգհեմ տեղափոխվելիս Ջոն Սինքլեիրը աշխատանքի է անցնում Բիրմինգհեմի համալսարանի ժամանակակից անգլերեն լեզվի ամբիոնում։ Սինքլեիրը ժամանակակից կորպուսային լեզվաբանության առաջին սերնդի ներկայացուցիչն է և «COBUILD» նախագծի հիմնադիրը։ Այս ծրագրի նպատակն էր կազմել կորպուսային բառապաշար անգլերեն ուսումնասիրող օտարերկրացիների համար։ Նա Քոլինսի «Cobuild English Language Dictionary» բառարանի գլխավոր խորհրդատուն էր։ Բառարանի առաջին խմբագրությունը հրատարակվել է 1987 թվականին։

Ջոն Սինքլեիրը հայտնի էր իր անսովոր գաղափարներով, որոնք նպաստել են կորպուսային լեզվաբանության երիտասարդ ոլորտի զարգացմանը։ 2000 թվականին՝ իր հրաժեշտի դասախոսության ժամանակ, նա պնդում էր, որ իր հրապարակած հոդվածներից ոչ մեկը հաջողության չհասավ գրախոսության շրջանակներում, և նույնիսկ հոդվածը, որը նրան պատվիրել էին գրել ամսագրի համար, սխալմամբ գրախոսվել ու մերժվել է։

Բիրմինգհեմի ժամանակակից անգլերեն լեզվի պրոֆեսորի պաշտոնից վաղաժամ թոշակի անցնելուց հետո Ջ.Սինքլեիրը հիմնել է Տոսկանական համաշխարհային կենտրոն իր երկրորդ կնոջ՝ Ելենա Թոգնինի-Բոնելլիի հետ։ Այս հաստատությունը կորպուսային լեզվաբանությանն առնչվող վերապատրաստման դասընթացներ է անցկացնում։

Նրա քույրը բառարանագիր Բերիլ Աթքինսն է։

Աշխատություններ խմբագրել

Հայտնի աշխատություններից են «Towards the Analysis of Discourse»-ը, որը նա հրատարակեց Մելքոլմ Քուլթարդի հետ 1975 թվականին, «Corpus, Concordance, Collocation»-ը (Օքսֆորդ համալսարանի ամսագիր, 1991 թվական), «Reading Concordances»-ը (2003 թվական), «Trust the Text»-ը (2004 թվական), և «Linear Unit Grammar»-ը (2006 թվական)։

Նրա «Corpus, Concordance, Collocation»-ը հիմք դրեց իդիոմային սկզբունքին[3]։

Հետագա ընթերցանություն խմբագրել

  • Rosamund Moon (2009). Words, grammar, text: revisiting the work of John Sinclair. John Benjamins Publishing Company. ISBN 978-90-272-2248-0.
  • Julia Lavid (2007). «To the memory of John Sinclair, Professor of Modern English Language. Estudios Ingleses de la Universidad Complutense». Vol. 15. էջեր 9–12.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.guardian.co.uk/obituaries/story/0,,2070990,00.html
  3. Seretan, Violeta. Syntax-Based Collocation Extraction https://books.google.com/books?id=I9mO0r7HbXUC&pg=PA18 p.18

Արտաքին հղումներ խմբագրել