Ջոն Լուեր (անգլ.՝ Jon Leuer, մայիսի 14, 1989(1989-05-14), Long Lake, Հենեպին շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Դետրոյթ Փիստոնս» ակումբի կազմում։ Լուերը ընտրվել է 2011 թվականի դրաֆթի ժամանակ «Միլոուքի Բաքս» ակումբի կողմից։ 2011 թվականի NBA լոկաուտի պատճառով նա իր կարիերայի սկիզբը անցկացրել է «Սկայլայներս Ֆրանկֆուրտ» գերմանական ակումբում։

Ջոն Լուեր
Jon Leuer

Ջոն Լուերը «Փիստոնս»-ի կազմում
Ակումբ Դետրոյթ Փիստոնս
Դիրքը Ծանր հարձակվող
Համար № 30
Ծննդյան ամսաթիվ մայիսի 14, 1989 (34 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոնգ Լեյկ, Մինեսոտա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,08 մ
Քաշ 103 կգ
համալսարան Վիսկոնսին (2007–2011)
Դրաֆթի տարի 2011 / ռաունդ` 2 / ընտր.` 40-րդ
Դրաֆթ ակումբ Միլոուքի Բաքս
Կարիերա սկիզբ 2011 թվական
Կարիերայի պատմություն

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Միլոուքի Բաքս խմբագրել

Լուերը ընտրվել է 2011 թվականի հունիսի 23-ին 2011 թվականի NBA դրաֆթի երկրորդ ռաունդի ժամանակ՝ «Միլոուքի Բաքս» ակումբի կողմից 40-րդ համարի ներքո[1]։ Լոկաուտի պատճառով նա պայմանագիր է կնքել գերմանական «Սկայլայներս» ակումբի հետ[2], սակայն պայմանագրի մեջ նշվել է, որ լոկաուտի վաղաժամկետ ավարտի դեպքում Ջոնը կարող է խզել այն։ 2011 թվականի դեկտեմբերի Լուերը վերադառնում է Գերմանիայից և «Բաքսի» հետ երկամյա պայմանագիր է կնքում։

Հյուստոն Ռոքեթս խմբագրել

2012 թվականի հունիսի 27-ին Լուերը Ջոն Բրոկմենի, Շոն Լիվինգստոնի և 2012 թվականի NBA դրաֆթի ժամանակ 12-րդ ընտրությամբ փոխարինվել է «Հյուստոն Ռոքեթս»՝ Սեմյուել Դալեմբերտի և 2012 թվականի դրաֆթի ժամանակ 14-րդ ընտրության[3]։ 2012 թվականի հուլիսի 18-ին «Ռոքեթս»-ը հրաժարվել է նրա ծառայություններից[4]։

Կլիվլենդ Կավալիերս խմբագրել

Լուերը 2012 թվականի հուլիսին 20-ին պայմանագիր է կնքել «Կլիվլենդ Կավալիերս»-ի հետ[5]։ Դեկտեմբերի 7-ին նա ուղարկվել էր NBA զարգացման լիգայի «Կանտոն Չարջ» ակումբ, որը իրենց խմբի ֆարմ-ակումբն էր[6], բայց դեկտեմբերի 20-ին նա վերադարձել է հիմնական ակումբ[7]։ 2013 թվականի հունվարին նա ևս մեկ անգամ կարճ ժամանակով վերդառնում է ֆարմ-ակումբ[8]։

Մեմֆիս Գրիզլիս խմբագրել

2013 թվականի հունվարի 22-ին Լուերը փոխարինվել է «Մեմֆիս Գրիզլիս»՝ Մարիս Սպեյթսի, Ուեյն Էլինգտոնի, Ջոշ Սելբիի և NBA դրաֆթի առաջին ռաունդի ժամանակ ընտրության հնարավորության[9]։

2013 թվականի հուլիսի 15-ին Լուերը «Գրիզլիս»-ի հետ պայմանագիր երկարացրել է երեք տարով[10]։

Լուերը 2012 թվականի դեկտեմբերի 3-ին սահմանել է սեփական ռեկորդը՝ «Ֆինիքս Սանս»-ի դեմ հաղթական խաղում հավաքելով 23 միավոր (110-91)։ Նա 2014 թվականի հունվարի 5-ին «Դետրոյթ Փիստոնս»-ի դեմ հաղթական խաղում կրկնել է իր 23 միավորանոց ռեկորդը (112-84)[11]։

Ֆինիքս Սանս խմբագրել

Լուերը 2015 թվականի հունիսի 25-ին փոխարինվել է «Ֆինիքս Սանս»՝ Էնդրյու Հարիսոնի հետ, որը ընտրվել էր 2015 թվականի NBA դրաֆթի ժամանակ 44-րդ համարի ներքո[12]։

Դետրոյթ Փիստոնս խմբագրել

2016 թվականի հուլիսի 8-ին Լուերը 42 միլիոն դոլարանոց քառամյա պայմանագիր է կնքել «Դետրոյթ Փիստոնս» ակումբի հետ[13]։

Կարիերայի ցուցանիշներ խմբագրել

NBA խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2011 Միլոուքի 46 12 12.1 .508 .333 .750 2.6 .5 .3 .4 4.7
2012 Կլիվլենդ 9 0 10.1 .357 .000 .333 1.4 .6 .2 .0 2.4
2012 Մեմֆիս 19 0 5.1 .625 .000 .571 1.3 .2 .2 .0 1.8
2013 Մեմֆիս 49 0 13.1 .492 .469 .787 3.2 .4 .4 .3 6.2
2014 Մեմֆիս 63 6 13.1 .443 .241 .627 3.3 .7 .3 .1 4.5
2015 Ֆինիքս 67 27 18.7 .481 .382 .762 5.6 1.1 .6 .4 8.5
2016 Դետրոյթ 75 34 25.9 .480 .293 .867 5.4 1.5 .4 .3 10.2
2017 Դետրոյթ 8 0 17.0 .417 .000 .867 4.0 .6 .1 .4 5.4
Կարիերա 336 79 16.5 .478 .335 .769 4.0 .9 .4 .3 6.7

Փլեյ Օֆ խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2013 Մեմֆիս 5 0 2.2 .500 .000 .000 .6 .0 .2 .2 .4
2014 Մեմֆիս 3 0 7.7 .429 .500 1.000 2.7 .7 .3 .0 3.0
2015 Մեմֆիս 4 0 2.3 .500 .000 .000 1.3 .0 .0 .0 1.0
Կարիերա 12 0 3.6 .462 .500 1.000 1.3 .2 .2 .1 1.3

Քոլեջ խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2007–08 Վիսկոնսին Բաջերս 32 0 8.6 .472 .462 .483 1.3 .4 .1 .1 2.9
2008–09 Վիսկոնսին Բաջերս 33 12 21.3 .466 .296 .605 3.8 .8 .5 .6 8.8
2009–10 Վիսկոնսին Բաջերս 24 22 28.8 .522 .391 .720 5.8 1.6 .5 1.3 15.4
2010–11 Վիսկոնսին Բաջերս 34 34 33.5 .470 .370 .843 7.2 1.6 .5 .9 18.3
Կարիերա 123 68 22.8 .482 .368 .723 4.5 1.1 .4 .7 11.2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Prospect Profile: Jon Leuer». NBA.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(անգլ.)
  2. «Jon Leuer signs with Skyliners Frankfurt». ESPN.com. 2011 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(անգլ.)
  3. «Rockets trade for No. 12 pick». EESPN.com. 2012 թ․ հունիսի 28. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(անգլ.)
  4. «Rockets waive Jon Leuer and Jerome Jordan». InsideHoops.com. 2012 թ․ հուլիսի 18. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(անգլ.)
  5. «Cavaliers Claim Jon Leuer Off Waivers from Houston». NBA.com. 2012 թ․ հուլիսի 20. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(անգլ.)
  6. «Cavaliers Assign Leuer to Charge». NBA.com. 2012 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(անգլ.)
  7. «Cavaliers Recall Jon Leuer». NBA.com. 2012 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(անգլ.)
  8. «Cleveland Cavaliers Re-Assign Jon Leuer to NBA D-League Affiliate Canton Charge». NBA.com. 2013 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(անգլ.)
  9. «Cavaliers Acquire Speights, Ellington, Selby and Future First Round Pick From Grizzlies». NBA.com. 2013 թ․ հունվարի 22. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(անգլ.)
  10. «Memphis Grizzlies re-sign Jon Leuer». InsideHoops.com. 2013 թ․ հուլիսի 15. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(անգլ.)
  11. «Jon Leuer 2013-14 Game Log». Basketball-Reference.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  12. «Suns Aquire Jon Leuer From Memphis». NBA.com. 2015 թ․ հունիսի 25. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.(անգլ.)
  13. «Detroit Pistons Sign Free Agents Ish Smith and Jon Leuer». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 2016 թ․ հուլիսի 8. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Լուեր» հոդվածին։