Ջոն Բրեյն[4] (անգլ.՝ John Braine ապրիլի 13, 1922(1922-04-13)[1][2], Բրեդֆորդ, Միացյալ Թագավորություն[3] - հոկտեմբերի 28, 1986(1986-10-28)[2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, «Բարկացած երիտասարդ մարդիկ» խմբակի անդամ։

Ջոն Բրեյն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 13, 1922(1922-04-13)[1][2]
ԾննդավայրԲրեդֆորդ, Միացյալ Թագավորություն[3]
Մահացել էհոկտեմբերի 28, 1986(1986-10-28)[2] (64 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունSt. Bede's Grammar School?
Մասնագիտությունսցենարիստ, գրող և վիպասան

Կենսագրություն խմբագրել

Ջոն Բրեյնը ծնվել է Վեսթ-Յորքշիր կոմսությունում՝ Բրեդֆորդ քաղաքում։ 16 տարեկան հասակում թողել է դպրոցը, և աշխատել խանութում՝ որպես գիտական լաբորատորիայի տեխնիկական աշխատակից։ Եղել է նավատորմի զինվորական Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պատերազմից հետո աշխատել է որպես պրոֆեսիոնալ գրադարանավար Բինգլի քաղաքում։ Ամուսնացել է 1955 թվականին, ունեցել է չորս երեխա։ Ստեղծագործել սկսել է, երբ հիվանդ է եղել թոքախտով։

Առաջին վեպը «Ճանապարհ դեպի վեր» (1957) դարձել է բեսթելլեր, եղել է «Բարկացած երիտասարդ մարդիկ» խմբակի ծրագրային վեպը։ Վեպում Ջո Լեմպտոնը մասնագիտական վերելքի և նյութապես բարեկեցության հասնելու համար լքում է սիրած աղջական՝ հանուն հաշվարկով ամուսնության։ Այս ամուսնությունը հնարավորություն է տալիս նրան արագ բարձրանալ կարիերայի սանդուղքով, բայց դա նրան երջանկություն չի բերում։ Վեպում նկարագրվում է հերոսի էության հակասությունը․ Լեմպտոնը դարձել է իր հաջողության, կարիերայի ստրուկը։ Վեպն ընկալվում է որպես ապացույց այն արժեքների, որոնք ընդունված էին այն ժամանակվա հասարակությունում։ 1959 թվականին վեպը էկրանավորվել է։

Գրական հաջողությունների հասնելուց հետո նա տեղափոխվեց Անգլիայի հարավ։ 1959 թվականին լույս է տեսնում «Վոդայ» (1959) ինքնակենսագրական վեպը։ Վեպն արտացոլում է այն ժամանակահատվածը, երբ Բրեյնը հիվանդ էր տուբերկուլոզով։ Վեպում հերոսի առողջանալը կապված է չար ոգիների նկատմամբ նրա հաղթանակի հետ։

Գրող Քոլին Ուիլսոնը, ով ժամանակին ընկերացել էր Բրեյնի հետ, հիշում է 1960 թվականի հուլիսին Լենինգրադ կատարած ուղևորությունը, որին մասնակցում էին ինքը և իր կինը, Բրեյնը կնոջ՝ Փեթի և որդու՝ Ջոնաթանի հետ, ինչպես նաև Բոբ և Փեթ Փիթմանները։ Նրանք նավով մեկնեցին Լենինգրադ, իսկ ճանապարհորդության ընթացքում Բրեյնը ասաց, որ որոշել է գրել «Ճանապարհ դեպի վեր» ստեղծագործության շարունակությունը, սակայն դեռ սյուժե չի մշակել։ Քանի որ Բրեյնի վեպը հրատարակվել է ԽՍՀՄ-ում մեծ տպաքանակով և մեծ ճանաչում ձեռք բերել, Բրեյնը նույնպես հրավիրվել է Մոսկվա՝ Գրողների միությունում հանդիպման[5]։

1962 թվականին Բրեյնը գրում է «Ճանապարհ դեպի վեր» վեպի շարունակությունը՝ «Կյանքը վերևում» վերնագրով։ Վեպի հերոսը՝ Լեմփթոնը, որն արդեն հասել է սոցիալական բարձունքներին, կասկածում է իր ընտրության ճշմարտացի լինելուն։ Ստեղծագործությունը էկրանավորվել է 1965 թվականին։

Երկար ժամանակ Բրեյնը համարվում էր «ձախ», մինչև որ 1960-ականներին նա բացահայտ հայտարարեց, որ զբաղեցնում է պահպանողական դիրքորոշումը։ 1967 թվականին՝ Վիետնամի պատերազմի ժամանակ, նա նամակ է հղում Միացյալ Նահանգներին, որտեղ հայտնում է իր աջակցության մասին։

1970-80-ականներին նա գրել է զանգվածային գրականությանը վերաբերող ստեղծագործություններ, որոնք հաջողություն չեն ունեցել ընթերցողների շրջանում[6]։ 1977 թվականին գրել է «Կրակե մատ» ստեղծագործությունը, որտեղ նկարագրել է Մեծ Բրիտանիայում հեղաշրջում ծրագրող ծայրահեղ ձախ կազմակերպության գործունեությունը։ Բրեյնը մահացել է 1986 թվականին, 64 տարեկան հասակում։

Մատենագրություն խմբագրել

  • Room at the Top (1957) «Ճանապարհ դեպի վեր» վեպ
  • The Vodi (1959) «Վոդայը»
  • From the Hand of the Hunter (1960) «Որսորդի ձեռքով»
  • Life at the Top (1962) «Կյանքը վերևում»
  • The Jealous God (1964) «Խանդոտ աստված»
  • The Crying Game (1968) «Դաժան խաղ»
  • Stay with Me Till Morning (1970) «Մնա ինձ մոտ մինչև լույս»
  • The View From Tower Hill (1970) «Տեսարան Թաուեր Հիլից»
  • The Queen of a Distant Country (1972) «Հեռավոր երկրի թագուհին»
  • The Pious Agent (1975) «Բարի գործակալը»
  • Waiting for Sheila (1976) «Շեյլային սպասելիս»
  • Finger of Fire (1977) «Կրակե մատ»
  • One and Last Love (1981) «Միակ և վերջին սերը»
  • The Two of Us (1984) «Մենք երկուսով ենք»
  • These Golden Days (1985) «Այդ ոսկյա օրերը»

Ռուսերեն թարգմանությամբ․

  • Путь наверх — М.: Изд.ин.лит., 1960
  • Путь наверх. Жизнь наверху — М.: Изд.ин.лит., 1963
  • Путь наверх. Жизнь наверху — М.: Правда, 1991
  • Останься со мной до утра — М: Прогресс, 1993
  • Путь наверх. Жизнь наверху — М.: АСТ, Астрель, 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118673025 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 64
  5. Colin Wilson. Dreaming to Some Purpose: The Autobiography of Colin Wilson. London: Century, 2004.
  6. «brejjn dzhon/». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել