Սըր Ջոն Բետչեման [6] (անգլ.՝ John Betjeman,օգոստոսի 28, 1906(1906-08-28)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 19, 1984(1984-05-19)[4][1][2][…], Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, բանաստեղծ, Վիկտորիանական Ընկերության (անգլ.՝ The Victorian Society) հիմնադիրներից մեկը։

Ջոն Բետչեման
անգլ.՝ John Betjeman
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 1906(1906-08-28)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 19, 1984(1984-05-19)[4][1][2][…] (77 տարեկան)
Մահվան վայրԿոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանSt Enodoc's Church, Trebetherick
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[5]
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունՄագդալեն քոլիջ, Դրագոն սքուլ, Հայգեյթի դպրոց, Մարլբորոյի քոլեջ և Byron House School?
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, գրական քննադատ, սցենարիստ և հեռուստահաղորդավար
ԱմուսինՊենելոպե Չեթվուդ
Ծնողներհայր՝ Էռնեստ Էդվարդ Բետչեման[2], մայր՝ Mabel Bessie Dawson?[2]
Զբաղեցրած պաշտոններԲանաստեղծ–դափնեկիր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներCandida Lycett Green? և Paul Betjeman?[2]
 John Betjeman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծննդյամբ Բետչեման (անգլ.՝ Betjemann), նա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փոխել է ազգանունը ավելի քիչ գերմանական Բեթչեմանով։ Սովորել է Հայգեյթ դպրոցում(անգլ.՝ Highgate School), որտեղ նրա ուսուցիչների թվում էր հայտնի բանաստեղծ և դրամատուրգ Թոմաս Սթեռնս Էլիոթը։ Սովորել է Օքսֆորդի համալսարանի Մագդալեն քոլեջում[7]։ Համալսարանն ավարտելուց հետո կարճ ժամանակով աշխատել է քարտուղար, դպրոցական ուսուցիչ և Evening Standard թերթի լրագրող։ 1930-1935 թթ. աշխատել է «Ճարտարապետական տեսություն» թերթի խմբագրի օգնական»(անգլ.՝ Architectural Review): 1933 թվականին Բեթչեմանն ամուսնացել է Պենելոպե Չեթվուդի հետ, որը ֆելդմարշալ Լորդ Չեթվուդի դուստրն էր։ Զույգը ունենում է երկու երեխա` որդին` Փոլը (1937 թ.) և դուստրը` Կանդիդան(1942 թ.), որը հետագայում դարձավ հայտնի գրող[8]։ 1939 թվականին Բեթչեմանին ռազմաճակատ չեն տանում, Նա զինվորական ծառայության է անցնում Մեծ Բրիտանիայի Տեղեկատվության նախարարության զորամասերում։ 1941 թվականին նշանակվում է Դուբլինում Մեծ Բրիտանիայի մամուլի կցորդի պաշտոնում։ 1948 թ. Բետչեմանը հրատարակել է ավելի քան մեկ տասնյակ գրքեր, որոնցից հինգը բանաստեղծական ժողովածուներ են։ 1958 թվականի բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 100 հազար օրինակով։ Ժողովածուի հանրաճանաչությունը բրիտանացի ռեժիսոր Քեն Ռասելլին Բեթչեմանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափար է տվել[9]։

Բեթչեմանը վիկտորիանական ճարտարապետության մեծ երկրպագու էր։ Նրա գրչին է պատկանում տվյալ թեմայի վերաբերյալ մի քանի գիրք, մասնավորապես London’s Historic Railway Stations-ը («Լոնդոնի երկաթուղային կայանների պատմությունը» 1972[10]): 1969 թվականին Բեթչեմանը գրել է Դերեկ Լինստրումի «Լիդսի ճարտարապետության պատմությունը» գրքի նախաբանը»[11]։ 1951 թվականին Բեթչեմանը բաժանվում է կնոջից։ Նույն տարում նա հանդիպում է տիկին Էլիզաբեթ Քավենդիշին(անգլ.՝ Lady Elizabeth Cavendish), որը դառնում է նրա ուղեկիցը մինչև մահը։ Իր կյանքի վերջին 10 տարիներին Բեթչեմանը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։ Նա մահացել է 1984 թվականի մայիսի 19-ին Կոռնուոլի իր տանը։

Մրցանակներ խմբագրել

Բանաստեղծական ժողովածուներ խմբագրել

  • Mount Zion (1932)
  • Continual Dew (1937)
  • Old Lights For New Chancels (1940)
  • New Bats In Old Belfries (1945)
  • A Few Late Chrysanthemums (1954)
  • Poems In The Porch (1954)
  • Summoned By Bells (1960)
  • High and Low (1966)
  • A Nip In The Air (1974)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. LIBRIS — 2018.
  6. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 54
  7. «John Betjeman | Biography, Books, & Facts» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. Официальный сайт Candida Lycett Green(անգլ.)
  9. John Betjeman: A Poet in London (1959)(անգլ.)
  10. John Betjeman, John Gay London's Historic Railway Stations. — London: John Murray Publishers Ltd, 1972.
  11. Linstrum, Derek Historic Architecture of Leeds. — London: Oriel Press, 1969.
  12. Honorary Fellow Արխիվացված 2013-04-03 Wayback Machine(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բետչեման» հոդվածին։