Ջոն Ալան Լի
Ջոն Ալան Լի (անգլ.՝ John Alan Lee, օգոստոսի 24, 1933, North Glengarry, United Counties of Stormont, Dundas and Glengarry, Օնտարիո, Կանադա - դեկտեմբերի 5, 2013, Տորոնտո, Կանադա), կանադացի սոցիոլոգ, հրապարակախոս, հասարակական գործիչ, առավելապես հայտնի է սիրո տեսակների դասակարգմամբ։
Ջոն Ալան Լի անգլ.՝ John Alan Lee | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1933 |
Ծննդավայր | North Glengarry, United Counties of Stormont, Dundas and Glengarry, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | դեկտեմբերի 5, 2013 (80 տարեկան) |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրոն | Քվակերներ |
Կրթություն | Տորոնտոյի համալսարան և Սասեքսի համալսարան |
Մասնագիտություն | ինքնակենսագիր, սոցիոլոգ, արհմիութենական գործիչ, ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ և գրող |
Աշխատավայր | Տորոնտոյի համալսարան |
Կուսակցություն | Co-operative Commonwealth Federation? |
Ջոնի մայրը թմրամոլ է, մեծացել է Տորոնտոյում՝ խնամակալ ծնողների ընտանիքում, ովքեր նրան չորդեգրեցին։ Ավարտել է Տորոնտոյի համալսարանի սոցիոլոգիայի բաժինը, ուսանողական տարիներին եղել է Կանադայի աշխատավորական շարժման ձախակողմյան ակտիվիստ, այնուհետև Կանադայի ուսանողական քրիստոնեական շարժման մասնակից, որտեղ առկա էին խիստ սոցիալիստական միտումներ։ 1956 թվականին երիտասարդ սոցիալիստների և կոմունիստների միջազգային պատվիրակության կազմով այցելե է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Հետագայում սոցիոլոգիական տարբեր առարկաներ է դասավանդել Տորոնտոյի համալսարանի Սկարբորո քոլեջում՝ շարունակելով ակտիվ մասնակցել հասարակական կյանքին։ 1983 թվականին պարգևատրվել է ոչ ակադեմիական ակտիվ գործունեության համար[1]։ Որպես արհմիութենական շարժման ակտիվիստ 1963 թվականից սկսված հրապարակել է գիտահրապարակախոսական աշխատությունների շարք, այդ թվում նաև՝ «Հերթափոխային աշխատանքի սոցիալական հետևանքներ» (անգլ.՝ Social effects of shift work; 1963 թ.) և «Ավտոմատացման սոցիալական հետևանքներ» (անգլ.՝ Social effects of automation; 1964 թ.)։
Ալան Լիի հետազոտությունների մեջ ամենամեծ արձագանքի է արժանացել սիրո վերաբերյալ սոցիալ-հոգեբանական բնութագրումները, որոնք հրատարակվել են տարբեր գիտական ամսագրերում[2] և 1973 թվականին առաջին անգամ առանձին լույս տեսած «Սիրո գույներ։ Սիրելու եղանակների հետազոտություն» (անգլ.՝ Colours of love: an exploration of the ways of loving) գիրքը․ այն բազմիցս վերահրատարակվել է լրացումներով և պարզաբանումներով[3], իսկ 1998 թվականին վերջինիս ամփոփ տարբերակը հայտնվեց «Սիրո հոգեբանություն» հոդվածների ժողովածուի մեջ։ Հետազոտելով բազմադարյա (սկսած Պլատոնից և Արիստոտելից) ավանդույթները սիրո բաժանման մասին, Լին առանձնացնում է 3 հիմնական տարատեսակներ՝ էրոս՝ կրքոտ հակում իդեալականացված օբյեկտին, ստորգե՝ ընկերական սեր է, որի հիմքը ջերմ, քնքուշ, հուսալի հարաբերություններն են և լուդուս, որը մակերեսային սեր է։ Ձևակերպելով այս երեք տեսակները մի յուրահատուկ շրջանակի մեջ (գունային շրջանակ) (էրոսը պայմանականորեն համապատասխանում է կարմիր գույնին, ստորգեն՝ դեղին, լուդուսը՝ կապույտ)։ Լիի այս տարբերակումը հիմնված է սոցիոլոգիական հարցման եղանակով հավաքված տվյալների վրա (հետազոտվել են 120 սպիտակամորթ տղամարդ և կին անգլոկանադական ծագմամբ)։
Լիի հայեցակարգը հարուցեց ԶԼՄ-ների մասսայական հետաքրքրությունը[4] և ենթարկվեց տարատեսակ փորձարարական ստուգումների, որտեղ առավել մեծ ներդրում ունեցան Կլայդ և Սյուզան Հենդրիկենրը 1980 թվականներին[5][6]։ Ինչպես կարծում են սոցոլոգիայի պրոֆեսոր Մերի Էնն Լամանը և գրող Ագնես Ռիդմանը՝ ԱՄՆ-ում բազմաթիվ անգամներ հրատարակված «Ամուսնություն և ընտանիք» գրքի համահեղինակները, «սիրո ոճերի այս տիպաբանությունը ժամանակի ընթացքում ստուգված է․ ապացուցված է, որ այն համարվում է առավել քան վարկած»[7]։
Ապագայում Լիի գիտական և լրագրողական հետաքրքրությունները տեղափոխվեցին հոմոսեքսուալության ոլորտ։ Նա «Journal of Homosexuality» ամսագրում հրատարակել է հոդվածներ շարք, իսկ 1990 թվականին հանդես է եկել որպես «Միջին տարիքը և հասունությունը հոմոսեքսուալների շրջանում» հատուկ թողարկման խմբագիր (անգլ.՝ Gay Midlife and Maturity), մեկ տարի անց հրատարակվել է գրքի տեսքով (New York: Haworth, 1991 թ.)[8]։ Ջոն Ալան Լիին է պատկանում «Հոմոսեքսուալության հանրագիտարաններում» հոդվածների մի շարք (1990 թ.)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ D. R. Campbell Merit Award Արխիվացված 2010-09-28 Wayback Machine // University of Toronto Scarborough (անգլ.)
- ↑ Նայել, օրինակ՝ John Alan Lee, University of Toronto. A Typology of Styles of Loving // Bulletin of Personality and Social Psychology, January 1977, vol. 3, no. 2, pp. 173—182. doi: 10.1177/014616727700300204
- ↑ Այդ թվում նաև՝ New York: Prentice Hall, 1976; London: Dent, 1977; London: Abacus, 1978 и т. д.
- ↑ «Обложка популярного американского журнала «Psychology Today» (октябрь 1974 г.), посвящённая «цветам любви»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
- ↑ Clyde Hendrick, Susan Hendrick. A theory and method of love: Abstracts // Journal of Personality and Social Psychology, Vol. 50 (2), Feb 1986, pp. 392—402.
- ↑ Clyde Hendrick, Susan Hendrick, Amy Dicke. The Love Attitudes Scale: Short Form: Abstracts // Journal of Social and Personal Relationships, April 1998, vol. 15, no. 2, pp. 147—159.
- ↑ անգլ.՝ this typology of love styles has withstood the test of time and has proven to be more than hypothetical — Mary Ann Lamanna, Agnes Riedmann. Marriages and Families: Making Choices in a Diverse Society. — Cengage Learning, 2006. — P. 117.
- ↑ Gay Midlife and Maturity / Ed. by John Alan Lee — New York: The Haworth Press, 1991.
Արտաքին հղումներ
խմբագրել- Персональный сайт: Автобиография Джона Алана Ли Արխիվացված 2013-06-07 Wayback Machine (անգլ.)