Սոցիոլոգիական հարցում, սոցիոլոգիական ինֆորմացիայի հավաքման մեթոդ, որի ընթացքում տեղի է ունենում փոխազդեցություն երկու անաձանց միջև՝ հարացազրուցավարի և հարցվողի։ Հարցումն այն միջոցն է, որի օգնությամբ հետազոտողը սոցիոլոգիական տեղեկատվություն է հավաքում հարցվողի վարքի շաժառիթների, արժեքային կողմնորոշումների, հիշողության, փաստերի և գիտելիքների վերաբերյալ։ Հարցման մեթոդի միջոցով հավաքված ինֆորմացիան սուբյեկտիվ է։

Ռուսաց լեզվի օգտագործումը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների շրջանում 2008 թվականին (Գելապի ինստիտուտ)

Սոցիոլոգիական հարցումը լինում է անմիջական և հեռակա։ Անմիջական հարցման ժամանակ հարցազրուցավարն ու հարցվողը անմիջականորեն շփվում են միմյանց հետ։ Դա կարող է լինել անկետավորման կամ հարցազրույցի միջոցով։ Հեռակա հարցման ժամանակ հարցվողն ու զրուցավարը չեն հանդիպում միմյանց։ Դա տեղի է ունենում փոստի միջոցով կամ հարցաթերթը տպագրված է լինում ԶԼՄ-ներում կամ մեկ այլ կերպ։ Հեռախոսային հարցումը հարցման կիսաանմիջական ձևն է։ Գոյություն ունի հեռակա հարցման տեսակ՝ փոստային հարցումը, որն օգտագործվում է զանգվածային հետազոտության ժամանակ, քանի որ ինֆորմացիայի ստացումը արագ և էժան է։ Բոլոր երկրներում կան փոստային ծառայություններ, որոնք ընդգրկում են տվյալ երկրի բոլոր բնակավայրերը։ Բայց փոստային հարցումն ունի թերություն՝ պատասխաների վերադարձելիությունը ցածր է՝ 25-30 %։

Սոցիոլոգիական հարցման փուլեր խմբագրել

Սոցիոլոգիական հարցումն իրականացվում է 3 փուլով՝

  • հոգեբանական հարմարման փուլ
  • հիմնական բովանդակության սպառման փուլ
  • հոգեբանական լարվածության թուլացման փուլ։

Աղբյուրներ խմբագրել

  • Է․ Ա․ Կյուրեղյան - «Կիրառական սոցիոլոգիա» (ուսումնական ձեռնարկ)։ Ճարտարագետ, 2006, Երևան, 202 էջ, 95-111 էջեր։


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոցիոլոգիական հարցում» հոդվածին։