Ռիչարդ Թիմոթի Ջոնս

ամերիկացի դերասան
(Վերահղված է Ջոնս Ռիչարդ Տիմատիից)

Ռիչարդ Թիմոթի Ջոնս ({{lang-en|Richard Timothy Jones}}, հունվարի 16, 1972(1972-01-16)[1], Կոբե, Ճապոնիա), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Հորիզոնի միջով», «Հեռախոսային խցիկ» և «Ինչո՞ւ ենք մենք ամուսնանում» ֆիլմերից, ինչպես նաև «Արդար Էմմին» և «Տերմինատոր․ Կռիվ ապագայի համար» հեռուստասերիալներում։

Ռիչարդ Թիմոթի Ջոնս
Ծննդյան թիվ՝հունվարի 16, 1972(1972-01-16)[1] (52 տարեկան)
Ծննդավայր՝Կոբե, Ճապոնիա
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և պրոդյուսեր
IMDb։ID 0429114

Կենսագրություն խմբագրել

Ջոնսը ծնվել է Ճապոնիայի Կոբե քաղաքում և մեծացել է Կալիֆոռնիայի Կարսոն քաղաքում։ Նրա հայրը՝ Կլարենս Ջոնսը, պրոֆեսիոնալ բեյսբոլի խաղացող էր և «Քլիվլենդ Ինդիանս» թմի մարզիչ, իսկ մայրը՝ Լորինը, համակարգչային վերլուծաբան։ Ջոնսը ունի ավագ եղբայր՝ Կլարենս Ջոնս կրտսերը, որ ներկայումս աշխատում է որպես մարզիչ։ Ավելի ուշ նրա ծնողները բաժանվել են։ Ջոնսը ավարտել է «Մոնտգոմերիի եպիսկոպոսի ավագ դպրոցը» Կալիֆոռնիայի Տորանսե քաղաքում։

Կարիերա խմբագրել

Ջոնսի առաջին նշանակալի դերը եղել է «Վերածննդի մարդը» ֆիլմում։ Այնուհետև նա նկարահանվել է «Հորիզոնի միջով», «Համբուրելով աղջիկներին», «Հրետանային կետը», «Հանցակիցը», «Հեռախոսային խցիկ» ֆիլմերում։ 1999 թվականին Ռիչարդը հայտնվեց «Արդար Էմմին» հեռուստասերիալում և շարունակեց նկարահանվել այնտեղ մինչև 2005 թվական։ Խաղացել է «Ընկերուհիներ», «Գավայի 5․0» և «Նիկիտա» սերիալներում։

Անձնական կյանք խմբագրել

1996 թվականին ամուսնացել է Նենսի Ռոբինսոնի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Օբրի և Սիդնեյ, և մեկ որդի՝ Էլաիջա[2]։ Ջոնսը հանդես է գալիս Իմպրովիզացիոն թատրոնում։ Նա 2012 թվականի հունիսի 29-ից «Jesus Culture» քրիստոնեական շարժման անդամ է, որտեղ նա հազարավոր երիտասարդների կոչ է անում իրականացնել իրենց սեփական երազանքները։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 ս Ուրացողը Renegade Սլիկ
1993 ֆ Ինչի է պատրաստ սերը What's Love Got to Do with It Այք Տյոներ
1993 ս Կալիֆոռնիական երազանքներ California Dreams Բաու
1994 ֆ Մանտիս M.A.N.T.I.S. Գանգստեր
1994 ս Նյու Յորքի ոստիկանությունը NYPD Blue Բիլլի
1994 ֆ Վերածննդի մարդը Renaissance Man Լեռա Ջեկսոն
1994 ֆ Ուղաթիռ Helicopter Մալիկ
1994 ս Գիշերվա մեջ In the Heat of the Night Դոնի Մյուր
1995 ֆ Երդվյալի պարտքը Jury Duty Նեիտան
1995 ս Քաղցր արդարություն Sweet Justice Տուրին
1995 ս Դատարանի շենքը Courthouse Կվենտին Տու Թոմաս
1996 ֆ Գնդացիրներով հագուստը Black Rose of Harlem Կետայ
1996 ֆ The Trigger Effect Ռեիմոնդ
1996 ս Վտանգավոր միտքը Dangerous Minds Կիմբոլի
1996 ֆ Ջոն Johns Պարոն Պոպեր
1997 ֆ Հոլիվուդի գաղտնիքները Hollywood Confidential Դեկտեր
1997 ֆ Հորիզոնի միջով Event Horizon Լեիտենանտ Կուպեր
1997-1998 ս Բրուկլին Brooklyn South Կլեմտ Ջոնսոն
1997 ֆ Համբուրելով աղջիկներին Kiss the Girls Սեթ Սեմուել
1998 ֆ Հաջողություն սիրեկան Goodbye Lover Դետեկտիվ
1998 ս Էլլի Մակբիլ Ally McBeal Մետ Գրիֆին
1999 ֆ Dirty Down Under... Up Here
1999 ֆ Խուլ թաղամաս The Wood Սլիմ
1999 ֆ Ինկոգնիտո Incognito Ջեիք Հանտեր
1999-2005 ս Արդար Էմմին Judging Amy Բրյուս վան Էկսել
2000 ֆ Կասկածից դուրս Auggie Rose Դեկեր
2000 ֆ Փակուղի Lockdown Էվերի Մոնտգոմերի
2002 ֆ Սիրո գիրքը Book of Love Բեն Սթրոնգ
2002 ֆ Moonlight Mile Տայ
2002 ֆ Հեռախոսային խցիկ Phone Booth Սերժանտ Կոուլ
2002 ֆ Երկրորդ կազմ Second String Ջերի Ֆուլերտոն
2003 ֆ Full-Court Miracle Լամոնտ Կառ
2004 ֆ Դրախտ Paradise Մայքլ Լիննի
2004 ֆ ջնտրելով Նեոյին Finding Neo Մորֆայնաս
2004 ֆ Ամնեզիա Twisted Ուիլսոն Ջեֆերսոն
2004 ֆ Soul Plane Ֆոլս Դենզել
2004 ֆ Breach Ալան Մակկեյբ
2004 ֆ Հանցակիցը Collateral Ճանապարհային ոստիկան
2005 ֆ Գուշակիր ո՞վ է Guess Who Հեռախոսով տղամարդ
2005 ֆ Թոք-շոուի օրագրերը Talk Show Diaries Ջերի
2005 ֆ Ճանապարհորդություն քույրիկի հետ Riding the Bus with My Sister Ջեսսի
2005 ս Սեքս, սեր և գաղտնիքներ Sex, Love & Secrets Բժիշկ Բարնաբի Ուոկեր
2006 ֆ The Package Վենս ակա Բրյուս
2006 ս C.S.I.Մայամիի հանցագործության վայրը CSI: Miami Կրիս Կայզեր
2006 ֆ Time Bomb Դուգլաս Կեմբել
2006 ֆ Մոնտաժի սենյակ Cutting Room Սթիվ
2006-2007 ս Ընկերուհիներ Girlfriends Ահարոն Ուոտրես
2007 ս Լաս Վեգաս Las Vegas Կիտ Մանիկս
2007 ս Ցեխ Dirt Բուլդոգ
2007 ֆ Նարինջներ Oranges Մարկ
2007 ֆ Թրեիսի Թաունսենդ Traci Townsend Տրեվիս
2007 ֆ Ինչո՞ւ ենք ամուսնանում Why Did I Get Married? Մայք
2008-2009 ս Տերմինատոր․ Կռիվ ապագայի համար Terminator: The Sarah Connor Chronicles Ջեիմս Էլիսոն
2008 ֆ 15 րոպեանոց փառք 15 Minutes of Fame Բրենդլի ՈՒենրաիթ
2008 ֆ Հրետանային կետը Vantage Point Հոլդեն
2008 ս Numb3rs Բլանշար
2010 ֆ Բոստոնի ոստիկանությունը Boston's Finest Լեիտենանտ Ջերաիդ
2010 ս Ոսկորները Bones Պարոն Ուաիտ
2010 ս Grey's Anatomy Կապիտան Դան
2010 ֆ Ինչո՞ւ ենք մենք ամուսնանում նորից Why Did I Get Married Too? Մայք
2010 ֆ Կրակի տակ Caught in the Crossfire Կապիտան Էմետ
2011 ֆ Հայրիկի խորհուրդը The Council of Dads Բիլ Հիլարդ
2011 ֆ Ներում Forgiveness Ջոզեֆ Ջենկինս
2011 ֆ Գերազանց ութնյակ Super 8 Օվարմայեր
2011-2013 ս Հավայի 5.0 Hawaii Five-0 Սեմ Դենինգ
2012 ֆ Նշում ինձ համար Note to Self Կյորտիս ավագ
2012 ֆ The Great Divide Ջեֆֆ
2012 ֆ Atlas Shrugged II: The Strike Էդի Ուիլերս
2012 ֆ Վերջին նամակ The Last Letter Պարոն Տաինս
2012 ֆ 200 տարի 200 Years Վիլլի
2012-2013 ս Նիկիտա Nikita Էվան Դենֆորտ
2013 ֆ Ցուցակը The List Էլստոն
2013 ս Belle’s Ջեկ
2013 ֆ Թագավորի կյանքը Life of a King Պերի
2013 ս Հեղաջոխություն Revolution Կեն Դոունսոն
2013 ֆ C.R.U. Ռիչարդ Հյուզ
2014 ֆ Another You Պրոֆեսսոր Տոմսոն
2014 ֆ Գոդզիլա Godzilla
2014 ֆ The Job Մորիս
2015 ֆ Պաշտպանը Concussion Ադրե Ուոտրես
2017-2018 ս Կոլեկտիվ բանականություն Wisdom of the Crowd Դետեկտիվ Թոմի Կավանա
2018 ս Նորակոչիկը The Rookie Ուեիդ Գրեյ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Թիմոթի Ջոնս» հոդվածին։