Ջոնի Էրնսթ
Ջոնի Քեյ Էրնսթ (անգլ.՝ Joni Kay Ernst; ի ծնե Քալվեր, անգլ.՝ Culver, հուլիսի 1, 1970[2], Red Oak, Այովա, ԱՄՆ),Соединённые Штаты Америки ամերիկացի քաղաքական գործիչ, 2015 թվականի հունվարից ի վեր Այովա նահանգից ԱՄՆ սենատոր։ Հանրապետական կուսակցության անդամ է։ Էրնսթը առաջին կինն է, որը Այովային ներկայացնում է ԱՄՆ Կոնգրեսում և առաջին կին վետերանը ԱՄՆ Սենատում։
Ջոնի Էրնսթ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Republican Party of Iowa? և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Այովայի համալսարան, Columbus State University? (1995)[1] և Այովա նահանգի համալսարան (1992)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Ամերիկայի ավետարանական լյութերական եկեղեցի և լյութերականություն |
Ծննդյան օր | հուլիսի 1, 1970[2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Red Oak, Այովա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Joni Kay Ernst |
Կայք՝ | ernst.senate.gov |
Պարգևներ | |
1992 թվականին նա բակալավրի աստիճան է ստացել Այովա նահանգի համալսարանում, 1995 թվականին ստացել Է Կոլումբիայի քոլեջի (այժմ Կոլումբիայի պետական համալսարան) պետական կառավարման մագիստրոսի աստիճան, Ջորջիա նահանգի Կոլումբուս քաղաքում։
1993-2001 թվականներին Էրնսթը եղել է ԱՄՆ բանակի ռեզերվում, 2001 թվականից՝ Այովայի Ազգային գվարդիայում (ունի փոխգնդապետի կոչում)։ 2003-2004 թվականներին Իրաքում պատերազմի ժամանակ 14 ամիս ծառայել է Քուվեյթում՝ որպես վաշտի հրամանատար[3][4]։
Նա եղել է Մոնտգոմերի շրջանի աուդիտորը, 2005-2011 թվականներին Այովայի նահանգի և 2011-2014 թվականներին Այովայի Սենատի անդամ։
Ամուսինը պաշտոնաթող սպա է։ Ամուսինն ունի նաև 2 դուստր նախկին ամուսնությունից։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=E000295
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ Jacobs Jennifer (հուլիսի 10, 2013)։ «Republican Joni Ernst joins U.S. Senate race»։ Des Moines Register։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-11-ին։ Վերցված է հուլիսի 14, 2014
- ↑ Jacobs Jennifer (մայիսի 29, 2014)։ «Ernst mobilizes to crash Washington's 'boys club'»։ Des Moines Register։ Վերցված է հուլիսի 14, 2014
Արտաքին հղումներԽմբագրել
- Senator Joni Ernst official U.S. Senate site
- Joni Ernst at the Biographical Directory of the United States Congress