Ջոնգ Իլ Ու (հանգըլ՝ 정일우, սեպտեմբերի 9, 1987(1987-09-09), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան, երգիչ և մոդել։

Ջոնգ Իլ Ու
կորեերեն՝ 정일우
Ծնվել էսեպտեմբերի 9, 1987(1987-09-09) (36 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունՀանյանգի համալսարան
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
jungilwoo.com
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

2006 թվականին առաջնելույթ է ունեցել «Անզսպելի հարված» կատակերգությունում, որտեղ կերտել է մոտոցիկլավար- կռվարար Լի Յուն Հոյի կերպարը։ Այս դերի համար արժանացել է մի քանի մրցանակների։ Այնուհետև նկարահանվել է «Իլ Չժի Մե» պատմական դորամայում։

Ջոնգ Իլ Ուն մի քանի հայտնի ապրանքանիշների դեմքն է, ինչպիսիք են՝ LG, Samsung, Nike ընկերությունները, հաճախ նկարահանվում է գովազդներում։ 2011 թվականին կատարած երգը ընդգրկվել է «49 օրեր» հեռուստասերիալի OST-ում, որտեղ նկարահանվել է գլխավոր դերում[1]։

2011 թվականին դերասանուհի Կիմ Սո Ինի հետ ընտրվել է Չոնջույի միջազգային կինոփառատոնի դեսպան[2]։

Կենսագրություն խմբագրել

Ջոնգ Իլ Ուն ծնվել է Սեուլում, Հարավային Կորեա, նյութապես ապահով ընտանիքում։ Նրա պապը Կորեայի հիվանդանոցի տնօրենն է, հայրը՝ Կենդոյի ակադեմիայի տնօրեն, մայրը՝ Կորեայի ազգային համալսարանի պրոֆեսոր։ Նա նաև ավագ քույր ունի[3][4][5][6][7]։

Երիտասարդ տարիքում չէր սիրում սովորել, և ցանկություն չուներ ընդունվել համալսարան, սակայն զղջացել է և քննություններ հանձնել Սեուլի արվեստի ինստիտուտում, իսկ հետո փոխադրվել Հան Յան համալսարանի թատրոնի և կինոյի ինստիտուտ։

Ֆիլմագրություն խմբագրել

Սերիալներ խմբագրել

  • 2006-2007-ական թվականներ «Անզսպելի հարված»
  • 2008 թվական՝ «Կեու Կեու կղզու գաղտնիքը»
  • 2009 թվական՝ «Իլ ՉժԻ մեի վերադարձը»
  • 2009 թվական՝ «Իմ սքանչելի լեդին»
  • 2009 թվական՝ «Անզսպելի հարված 2»
  • 2011 թվական՝«49 օրեր»
  • 2011 թվական՝ «Անզսպելի հարված 3»
  • 2012 թվական՝ «Արևը լուսնի գրկում»
  • 2013 թվական՝ «Գրասենյակի թագուհին
  • 2013 թվական՝ «Ոսկե ծիածան»
  • 2014 թվական՝ «Գիշերային պահակախմբի օրագիրը»
  • 2015 թվական՝ «Անպատասխան սեր»
  • 2016 թվական՝ «Մոխրոտը և չորս արքայազները»
  • 2017 թվական՝ «Գեղեցիկ կին»

Ֆիլմեր խմբագրել

  • «Լռության երկիր» (2006)
  • «Իմ սեր» (2007)
  • «Սիրո բանաձև» (2016)

Գովազդ խմբագրել

  • Ջոնգ Իլ Ուն Essor-ի համար
  • Սյուզին և Ջոնգ Իլ Ում Domino Pizza-ի համար
  • Ջոնգ Իլ Ուն NIKE-ի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kang, Myoung-seok (2009 թ․ հոկտեմբերի 21). «10LINE: Lee Min-ho». TenAsia. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  2. Lee, Hyo-won (2014 թ․ օգոստոսի 14). «K-Pop stars gear up for Pope Francis' visit with papal tributes». CNN. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  3. Han, Sang-hee (2009 թ․ հունվարի 13). «Young Star Jung il-woo Returns With Iljimae». The Korea Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Moon River Interview with Jung Il-woo». MBC Global Media. 2009 թ․ հունվարի 29. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  5. Oh, Jean (2009 թ․ փետրվարի 4). «KBS drama up against MBC's comic-book hero». The Korea Herald. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  6. Choi, Ji-eun (2009 թ․ հոկտեմբերի 30). «INTERVIEW: Actor Jung Il-woo - Part 1». TenAsia. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.
  7. Choi, Ji-eun (2009 թ․ հոկտեմբերի 30). «INTERVIEW: Actor Jung Il-woo - Part 2». TenAsia. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել