Ջոնաթան Ակպոբորի (անգլ.՝ Jonathan Akpoborie; ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 20-ին, Լագոսում, Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, նախկին հարձակվող, ով հայտնի դարձավ հանդես գալով «Շտուտգարտում» և Նիգերիայի հավաքականում։

Football pictogram.svg
Ջոնաթան Ակպոբորի
Jonathan Akpoborie.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջոնաթան Ակպոբորի
Քաղաքացիությունը Նիգերիա Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 20, 1968 (53 տարեկան)
Ծննդավայր Լագոս, Նիգերիա
Հասակ 170
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987 Նիգերիա Յուլիուս Բերգեր ? (?)
1990—1992 Գերմանիա Սաարբրյուկկեն 53 (9)
1992—1994 Գերմանիա Կարլ Ցեյս 74 (26)
1994—1995 Գերմանիա Շտուտգարտ Կիկերս 32 (37)
1995 Գերմանիա Վալդհոֆ 18 (9)
1996—1997 Գերմանիա Գանզա 47 (20)
1997—1999 Գերմանիա Շտուտգարտ 58 (22)
1999—2001 Գերմանիա Վոլֆսբուրգ 39 (20)
2001—2002 Գերմանիա Սաարբրյուկկեն 4 (0)
Ազգային հավաքական
1995—2001 Նիգերիա Նիգերիա 13 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

Ակպոբորին իր կարիերան սկսել է հայրենիքի «Յուլիուս Բերգերը» ակումբում։ 1987 թվականի ամռանը նա ընդունվել է ԱՄՆԲրուկլինյան քոլեջ և ուսման տարիներին հանդես է եկել ուսումնական թիմում։ Կրթությունը ավարտելուց հետո Ջոնաթանը տեղափոխվեց Եվրոպա, որտեղ համաձայնագիր կնքեց գերմանական «Սաարբրյուկկեն» ակումբի հետ։ 1990 թվականի փետրվարի 27-ին «Շալկե 04»-ի դեմ խաղին նա նշեց իր դեբյուտը թիմում։ 1992 թվականի ամռանը Ակպոբորին տեղափոխվեց «Կալր Ցեյս» ակումբ։ Անտեսելով բարձր արդյունավետությունը, 17 գոլ մեկ մրցաշարի ընթացքում, Ջոնաթանը չկարողացավ օգնել թիմին դուրս գալ Բունդեսլիգա։

1994 թվականին Ակպոբորին տեղափոխվեց «Շտուտգարտեր Կիկերս»։ Մրցաշարի ավարտից հետո Ջոնաթանը դարձավ թիմի լավագույն ռմբարկուն, 32 խաղում խփելով 37 գնդակ։ Դրանից հետո նա մի փոքր խաղաց «Վալդհոֆում», որտեղ հաջողության էր հասնում ամեն երկրորդ խաղում։

1996 թվականի սկզբներին Ակպոբորին տեղափոխվեց «Գանզա»։ Փետրվարի 24-ին դորտմունդյան Բորուսիայի դեմ խաղում նա իր դեբյուտը նշեց արդեն Բունդեսլիգայում։ Այդ խաղում էլ Ջոնաթանը խփեց իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։ Իր առաջին մրցաշարում նա օգնում է ակումբին զբաղեցնել վեցերորդ հորիզոնականը, որը համարվում է ամենաբարձր մրցանակը իր պատմության մեջ։ 1996/97 թվականների մրցաշարում Ակպոբորին խփում է 14 գնդակ և թիմին փրկում է դուրս մնալուց։ 1997 թվականի ամռանը նա տեղափոխվում է «Շտուտգարտ»։ Առաջին մրցաշարում նա 10 գնդակով դառնում է թիմի երրորդ ռմբարկուն, Ֆրեդի Բոբիչայից և Կրասիմիր Բալակովից հետո։ Այդ տարում էլ նա օգնում է թիմին դուրս գալ ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթողների գավաթի եզրափակիչ, կիսաեզրափակիչ փուլում որոշիչ գոլ խփելով Մոսկովյան «Լոկոմոտիվի» դարպասը։ Հաջորդ մրցաշարում Ջոնաթանը դառնում է թիմի լավագույն դիպուկահարը՝ 11 գոլով։ Նա «Բոհումի» և «Համբուրգի» դարպասներին խփում է երկու հետ տրիկ, բայց դա չի օգնում թիմին 11-րդ հորիզոնականից ավել բարձրանալ։

1999 թվականի ամռանը Ակպոբորին տեղափոխվեց «Վոլֆսբուրգ»։ Առաջին իսկ մրցաշարում նա դառնում է թիմի լավագույն ռմբարկուն, խփելով մեկ գոլ ավելի, քան հարձակման գծում իր խաղընկեր Անջեյ Յուսկովյակը։ Հաջորդ մրցաշարում Ջոնաթանը ստացավ վնասվածքը, բայց անտեսելով դա նա կարողանում է 8 անգամ խոցել մրցակիցների դարպասները։ 2001 թվականին Ակպոբորին վերադարձավ «Սաարբրյուկեն», որտեղ և մրցաշարի ավարտին պես ավարտեց իր ֆուտբոլային կարիերան։

Միջազգային կարիերաԽմբագրել

1985 թվականին Ակպոբորին Նիգերիայի երիտասարդական հավաքականի կազմում (մինչև 16) հանդես է եկել Չինաստանում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Այդ մրցաշարում նա անցկացրեց ընդամենը երեք հանդիպում, որոնցից հաջողության հասավ ընդամենը մեկ անգամ և նվաճեց ոսկե մեդալ։

1992 թվականին Նիգերիայի հավաքականի կազմում Ջոնաթանը մեկնեց մասնակցելու Սենեգալում անցկացվող աֆրիկյան ազգերի գավաթին։ Մրցաշարում նա հիմնականում նստած էր պահեստայինների նստարանին և խաղադաշտում չանցկացրեց ոչ մի րոպե, բայց այնուամենայնիվ նա դարձավ բրոնզե մեդալակիր։ 1995 թվականի հունիսի 17-ին Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում նա իր դեբյուտն է նշում ազգային հավաքականում։ Այդ տարվա հունիսի 24-ին Մեքսիկայի հավաքականի դեմ խաղում Ակպոբորին խփում է իր առաջին գոլը թիմի կազմում։ 1996 թվականին նա մտնում է այն կազմի մեջ, որը պետք էր մեկներ Ատլանտա, որպեսզի մասնակցեր Օլիմպիական խաղերին, բայց հետո հայտի պատճառով դուրս է մնում։ Այդ նույն իրավիճակը կրկնվեց նաև 1998 թվականին, Ֆրանսիայում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։

2000 թվականին Ջոնաթանը երկրորդ անգամ մասնակցություն ունեցավ աֆրիկյան ազգերի գավաթին։ Առաջին խաղում նա ստացավ վնասվածք և մրցաշարի մնացած հատվածը դիտեց տրիբուննարից։ Բայց այնուամենայնիվ նա նվաճեց արծաթե մեդալ։

ՄրցանակներԽմբագրել

Միջազգային

  Նիգերիա

ԱղբյուրներԽմբագրել