Ջոնաթան Ադամս

ամերիկացի դերասան

Ջոնաթան Ադամս (անգլ.՝ Jonathan Adams, հուլիսի 16, 1967(1967-07-16), Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Ջոնաթան Ադամս
Ծնվել էհուլիսի 16, 1967(1967-07-16) (56 տարեկան)
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և հնչյունավորող
ԸնտրանիLast Man Standing?

Կարիերա խմբագրել

Ջոնաթան Ադամսը հայտնվել է ԱՄՆ-ի շատ հեռուստասերիալներում, հատկապես նա ամերիկացի հեռուստադիտողներին հայտնի է՝ «Ամերիկյան երազանքներ» ֆիլմով։ Այդ ֆիլմում նա խաղացել է խանութի աշխատակցի՝ Հենրի Ուոքերի կերպարը։ Այդ հեռուստասերիալը ցուցադրվել է NBC՝ 2002-2005 թվականներին։

Այսուհետև Ադամսը խաղացել է բժիշկ Դանիել Հուդմանի կերպարը «Ոսկորները» հեռուստասերիալում, որը ցուցադրվում էր «Fox» հեռուստատեսային ցանցում։ Երկրորդ եթերաշրջանի սկզբում նրա կերպարը փոխված է եղել բժիշկ Քեմիլա Սարոյանի կերպարի հետ, որը նշանակված է եղել տնօրեն Ջեֆերսոնի ինստիտուտի դատաբժշկական փորձաքննությունում, այսինքն հիմնական բնույթ՝ Թեմփերանս Բրենանի տնօրենը։ Չնայած Ադամսը նախապատրաստվել էր հետ վերադառնալ իր կերպար, որովհետև հեռուստասերիալի հեղինակը՝ Հարթ Հենսոնը մտածում էր Թամարա Թեյլորը Սարոյան կերպարի մեջ ավելի լավ է տեղավորվում դերասանական անսամբլում։

Հետո Ադամսը հայտնվում է АВС հեռուստատեսային ցանցի «Սպանությունների հետաքննության կանանց ակումբ» կրիմինալ դրամայում։

1996 թվականից մինչև 2000 թվականն Ադամսը խաղացել է Օրեգոնի Շեքսպիրյան թատերական փառատոնում։ Խաղացած դերերն են Պետրուչո՝ «Անսանձ կնոջ սանձահարումը» և հերցոգ Բեկինգեմ՝ «Երեք հրացանակիրները»։ Նա նաև հնչեցրեց՝ Army of Two: The 40th Day, Diablo III, Hitman: Absolution խաղերի կերպարում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 ֆ Heartstoper Ջորել
2001 ս Ֆրեյզեր Fraiser Հրդեհի պահակի ղեկավար
2001 ս Walker, Texas Ranger Լայլ Նագենթ
2001 ս Ֆելիսիթի Felicity պարամեդիկ
2002 ս Ամերիկյան դեսպանատուն The American Embassy Էլքյու Քյու Փոլք
2002-2005 ս Ամերիկյան երազանքներ American Dreams Հենրի Ուոքեր
2004 ս Հորդանի հետաքննությունը Crossing Jordan փաստաբան
2005-2006 ս Ոսկորները Bones բժիշկ Դանիել Հուդման
2006 ս Բաժին The Unit Բուքո
2007 ս Մեկ ծառի բլուր One Tree Hill Չարլզ Թեյլոր
2007-2009 ս 24 ժամ 24 Պիտեր Հոկ
2007 ս Պլանտացիա Cane Ֆոսկո
2007 մֆ բժիշկ Սթրենժ Doctor Strange Դորմամու
2007-2008 ս Քննչական սպանության կանանց ակումբ Women’s Murder Club Էդ Ուոշբերն
2008 ս Մեդիում Medium Քետրիս Լամբերթ
2008 ս Բոստոնի փաստաբանները Boston Legal սպա Փրեստոն Հոլթ
2009 ս Ծովային ոստիկանություն։ Լոս Անջելես NCIS: Los Angeles Փիթեր Քոլդուել
2010 Սև Պանտերա Black Panther Տ չակա
2010 Հուսահատ տնտեսուհիները Desperate Housewives Լյուք Ռեյֆիլդ
2010 Army of Two: The 40th Day Թայսոն Ռիոս
2010 Արդարադատության լիգա. Երկու աշխարհների ճգնաժամը Justice League: Crisis on Two Earths Մարսիական Որսորդ
2010-2012 Ավանքարդները։ Երկրի ամէնամեծ հերոսները The Avengers: Earth's Mightiest Heroes Քանգ հաղթող
2010-2012 Կանաչ լապտեր Green Lantern: The Animated Series Աթրոցիտուս
2011 Կասլ Castle Վուլկան Սիմոնս
2011 Marvel vs. Capcom 3: Fate of Two Worlds Գալակտուս