Ջոյ Լորեն

ամերիկացի դերասանուհի

Լորեն Ջոյ Յորգենսեն (անգլ.՝ Lauren Joy Jorgensen, առավել հայտնի է Ջոյ Լորեն բեմական անունով. հոկտեմբերի 18, 1989(1989-10-18), Ատլանտա[1][2]), ամերիկացի դերասանուհի, ով լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին Հուսահատ տնտեսուհիները հեռուստասերիալում Դանիել Վան դե Կամպի դերի տպավորիչ կատարման շնորհիվ։

Ջոյ Լորեն
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 18, 1989(1989-10-18) (34 տարեկան)
Ծննդավայր՝Ատլանտա
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր
IMDb։ID 1280053
joylauren.com

Ջոյ Լորենը արդեն իսկ երկու անգամ առաջադրվել է «Երիտասարդ արտիստ» մրցանակի և մեկ անգամ՝ դերասանների գիլդիայի մրցանակի։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ԱՄՆ Ատլանտա քաղաքում։ 1-ից 4 տարեկանում ապրել է Կոլորադոյի Վեյլ փոքրիկ քաղաքում[3]։ Ունի դանիական արմատներ։ Հաճախել է Գալոուեյի դպրոցը: Իր ստեղծագործական կյանքի վաղ շրջանում հանդես է եկել Ատլանտայի Ալյանս թատրոնի մի քանի բեմադրություններում[4]։ Դերասանական հմտությունները զարգացնելու և հետագայում այդ ասպարեզում կարիերա անելու նպատակով 11 տարեկանում մոր հետ տեղափոխվել է Լոս Անջելես[5]։ Դպրոցն ավարտել է 14 տարեկանում[5]։ 2012 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանը[6], որտեղ Ամերիկայի պատմություն է ուսումնասիրել։ Հետագայում սցենարիստի և ռեժիսորի որակավորում է ստացել Նյու Յորքի համալսարանի Թիշի անվան արվեստների դպրոցում[7]։

Հիմնադրել է Killjoy Films ընկերությունը[7][8]։ Հանդես գալով որպես պրոդյուսեր և ռեժիսոր՝ թողարկել է մի շարք անկախ և կարճամետրաժ ֆիլմեր։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ս Կանանց բրիգադը The Division Մերի Էլեն Սմիթ
2002 ս Լիզզի Մագուայեր Lizzie McGuire չիրլիդերների ավագ
2003 ֆ Ռոգես Rogues Կերպարի անունը հայտնի չէ։
2003 ս Still Standing Ջեննա
2006 ս Որոնողուհին The Closer Անջելա Քարտեր
2007 ս Շնաձուկը Shark Քրիստ Մեյս
2007 ս Մասնավոր պրակտիկա Private Practice Դարսի
2004-2010 ս Հուսահատ տնտեսուհիները Desperate Housewives Դանիել Վան դե Կամպ
2010 ֆ Նշանակում The Assignment Շելլի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Joy Lauren - Desperate Housewives». ctv.ca. Վերցված է 2009 թ․ հունիսի 12-ին.(չաշխատող հղում)
  2. Aimee Deeken (2007 թ․ նոյեմբերի 23). «Inside Desperate Housewives: Confessions of a Teenage Drama Queen». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 12-ին.
  3. Caramie Schnell (2007 թ․ մարտի 3). «Snowboard instructor to the stars». Vail Daily. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. Rodney Ho (2006 թ․ նոյեմբերի 26). «Comic Richards unlikely to get ATL gig anytime soon». Atlanta Journal-Constitution. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 12-ին.
  5. 5,0 5,1 «Joy Lauren: Official Biography». joylauren.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. «Joy Jorgensen». IMDb. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  7. 7,0 7,1 «About — Killjoy Films». www.killjoyfilms.de.
  8. Meza, Ed (2020 թ․ սեպտեմբերի 8). «Killjoy Films, Easy Riders Partner on Marian Mathias' Midwest Drama 'Runner'».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոյ Լորեն» հոդվածին։