Ջոկատ 516 (ճապ.՝ 第五一六部隊) ճապոնական Կվանտունական բանակի հատուկ ջոկատ, որը նման է «Ջոկատ 731»-ին (ենթարկվում էր ջոկատ 731 ին) և «Ջոկատ 100»-ին։ Այն մասնագիտացված էր բարձրորակ քիմիական զենքի ստեղծման գործում, ղեկավարվում էր ճապոնական ոստիկանության կողմից, որը գտնվում էր Ցիցիկարեում՝ Չինաստանի հյուսիս արևելքում։ Ճապոնիայի կայսերական բանակի կողմից պաշտոնապես ջոկատն անվանվում է «Ջոկատ 516 Կվանտունական բանակի քիմիական զենքերի կառավարում»։

Գործունեություն խմբագրել

Ջոկատն զբաղվում էր քիմիական զենքերի արտադրությամբ, որն օգտագործվում էր Ճապոնիայի կայսերական բանակի կողմից, որը պետք է դառնար հզոր զենք։ Դրանով նրանք պետք է պատերազմեին ԽՍՀՄ-ի և Արևելյան Ասիայի երկրների դեմ։ Օգտագործվում էին հետևյալ քիմիական նյութերը (մեծամասնությունը օգտագործվեց Չանդեի ճակատամարտում)․

Ըստ չինական աղբյուրների, ջոկատն արտադրում էր երկու միլիոն քիմիական զենք, որը պատերազմի ավարտին թաղվեց հողում։ Ճապոնական տվյալներով, այդ թիվը կազմում էր 700 000։ Մինչև 1995 թվականը, Ճապոնիան հրաժարվում էր այն մեղադրանքներից, թե իբր զենքը լցրել են Նենցզյան գետը։ Եվ նաև պնդում էր, որ ԽՍՀՄ-ը առգրավված քիմիական զենքը տրամադրել է Չինաստանին, որն էլ զենքը թաղել է հողում( զենքի մի մասը առգրավվել է Գոմինդանի կողմից)[1]։ Չինաստանի Ժողովրդավարական Հարապետությունը դեռ շարունակում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մնացած քիմիական զենքերի որոնումները, որոնք թաղվում են Դունհայի Գիրին մարզում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Сэйити Моримура. Кухня дьявола. — Прогресс, 1983.