Լյուիզիտ

քիմիական միացություն

Լյուիզիտ (ամերիկացի քիմիկոս Ուինֆորդ Լի Լյուիսի 1878-1943) անունից), CICH=CHAsCI β-քլորվինիլ-դիքլորարսին (β-Լյուիզիտ), ընդհանուր թունավորման գրգռող և մաշկապալարային ազդեցության թունավոր նյութ։ Տեխնիկական նյութը պարունակում է β-Լյուիզիտ և γ-Լյուիզիտ α-Լյուիզիտը ցիս և տրանսիզոմերների խառնուրդ է, որոնք եռում են համապատասխանաբար 170° և 196°Շ-ում, խտությունը՝ 1609,2 կգ/խ3 (23,5°Շ-ում)։ Անգույն հեղուկներ են, չեն լուծվում ջրում, լուծվում են օրգանական լուծիչներում։ Մտացվում է կատալիզատորների (AlC13, HgCl2 և այլն) ներկայությամբ ացետիլենը AsCl2-ի հետ Փոխազդելիս։ Շնչառական օրգանների միջոցով ազդելու մահացու խտությունը 0,25 մգ/լ է (15 րոպե), մաշկի վրա ընկնելիս՝ 25 մգ/կգ։ Բուժման արդյունավետ միջոցը մերկապտոպրոպանոլն է և նրա ածանցյալները։ Լյուիզիտը առաջին անգամ ստացվել է առաջին համաշխարհային պատերազմի վերջում, բայց չի կիրառվել։

Լյուիզիտ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₂H₂AsCl₃
Մոլային զանգված3,4E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,89 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Հալման ջերմաստիճան0,1 ± 0,1 °C[2] °C
Եռման ջերմաստիճան190 ± 1 °C[2] °C
Քիմիական հատկություններ
Բեկման ցուցիչ1,6076
Դասակարգում
CAS համար50361-05-2
PubChem5372798
SMILESC(=C[As](Cl)Cl)Cl
ChEBI4522971
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Լյուիզիտի նույնականացման ամերիկյան պաստառ (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջան)

Ծանոթագրություններ

խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուիզիտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 644