Ջոզեֆին Ուայթ Բեյթս
Ջոզեֆին Ուայթ Բեյթս (անգլ.՝ Josephine White Bates, 1857, Portage-du-Fort, Pontiac, Outaouais, Քվեբեկ, Կանադա - հոկտեմբերի 20, 1934, Նյու Յորք, ԱՄՆ), Կանադայում ծնված ամերիկացի գրող։ Նախընտրել է օգտագործել ամուսնական ազգանունը՝ Տիկին Է. Լինդոն Բեյթս[1]։ 1916-1917 թվականներին եղել է Ազգային պատրաստվածության կանանց բաժնի նախագահը։ Գրել է «Կույր առաջնորդ» (A Blind Lead, 1886) «Խումբ-խումբ խոտերի պատմություններ» (Bunch-Grass Stories, 1892) «Նյու Յորքի և հարակից շրջանների արդյունաբերության սնդիկային թունավորում» (Mercury Poisoning in the Industries of New York City and Vicinity, 1912):
Ջոզեֆին Ուայթ Բեյթս | |
---|---|
Ծնվել է | 1857? |
Ծննդավայր | Օտտավա քաղաքի մոտ, Կանադա |
Վախճանվել է | հոկտեմբերի 20, 1934 |
Վախճանի վայր | Նյու Յորք նահանգ |
Գրական անուն | Տիկին Է. Լինդոն Բեյթս |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Կանադա և ԱՄՆ |
Կրթություն | Լեյք Ֆորիսթ քոլեջ |
Ամուսին | Լինդոն Ուոլաս Բեյթս |
Զավակներ | Լինդոն Բեյթս կրտսեր |
Josephine White Bates Վիքիպահեստում |
Վաղ տարիներ, կրթություն
խմբագրելՋոզեֆին Ուայթը ծնվել է Կանադայի Օտտավա քաղաքի մոտ՝ Ջորջ Է.-ի և Մարի Ուայթի ընտանիքում։ 1876-1980 թվականներին սովորել է Իլինոյսի Լեյք Ֆորիսթ քաղաքի քոլեջում[2]։
Կարիերա
խմբագրել1881 թվականի ապրիլի 6-ին ամուսնացել է նյույորքցի հիդրավլիկ ինժեներ Լինդոն Ուոլաս Բեյթսի հետ[2]։ Զույգը մի քանի տարի ապրել է Պորտլենդում։ Ջոզեֆինն ակտիվ գործունեություն է ծավալել Պատրաստվածության շարժման մեջ, 1916 թվականին հրատարակել է «Պահպանեք Ամերիկայի անվտանգությունը» գրքույկը[3]։ 1908 թվականին դարձել է Գրական ակումբի անդամ։ Ակումբի հովանավորն էր Լու Հենրի Հուվերը։ Եղել է նաև Colony-ը (Նյու Յորք) անդամ, ինչպես նաև Fortnightly-ի և Friday-ի (Չիկագո)[2]։ 1911 թվականին Բեյթսը Հուվերների հետ մի քանի շաբաթ եղել է նրանց Լոնդոնի Կարմիր տանը[4]։
Անձնական կյանք
խմբագրելԲեյթս ընտանիքի ամառային տունը գտնվում էր Նյու Յորքի Նոր Լիբանան քաղաքի Լիբանանի զբոսայգում, տարվա մնացած մասը Ջոզեֆինը բնակվում էր Նյու Յորքի Հինգերորդ պողոտայի 615 հասցեում[2]։ Նրա որդին՝ Լինդոն Բեյթս կրտսերը նույնպես ինժեներ է դարձել[3], ով 1915 թվականին մահացել է Լուզիտիանա նավի տորպեդահարման ժամանակ[5]։
Ջոզեֆին Ուայթ Բեյթսը մահացել է Նյու Յորք նահանգում[3]։
Ընտրված գործեր
խմբագրել- A blind lead: the story of a mine (1888)
- A Nameless Wrestler (1889)
- Armaïs and others (1892)
- Bunch-grass Stories (1895)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wadsworth, Wiegand, էջ 105
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Leonard, Marquis, էջ 194
- ↑ 3,0 3,1 3,2 Baym, 2012, էջ 268
- ↑ Allen, 2000, էջ 54
- ↑ «Lindon Bates, Jr. "Hero Of The Lusitania" Collection Comes To The Hoover Archives». The Hoover Institution.
Մատենագիտություն
խմբագրել- Allen, Anne Beiser (2000). An Independent Woman: The Life of Lou Henry Hoover. Greenwood Publishing Group. ISBN 978-0-313-31466-7.
- Baym, Nina (2012 թ․ օգոստոսի 17). Women Writers of the American West, 1833-1927. University of Illinois Press. ISBN 978-0-252-07884-2.
- Wadsworth, Sarah; Wiegand, Wayne A. (2012). Right Here I See My Own Books: The Woman's Building Library at the World's Columbian Exposition. Univ of Massachusetts Press. ISBN 1-55849-928-8.
Աղբյուրներ
խմբագրել- Leonard, John William; Marquis, Albert Nelson (1920). Who's who in America (Public domain ed.). Marquis Who's Who.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆին Ուայթ Բեյթս» հոդվածին։ |