Ջոել Մետկալֆ
Ջոել Հաստինգս Մետկալֆ (անգլ.՝ Joel Hastings Metcalf, հունվարի 4, 1866, Մեդվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ - փետրվարի 23, 1925, Պորտլենդ, Մեն, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ։
Ջոել Մետկալֆ Joel Hastings Metcalf | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1866 Մեդվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 23, 1925 (59 տարեկան) Պորտլենդ, Մեն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ և Reverend |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Հարվարդի աստվածաբանական դպրոց |
1905-ից 1914 թվականը Մետկալֆը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 41 աստերոիդ[1]։ Բացի դա նա հայտնաբերել է նաև մի քանի գիսաստղեր. երեք երկար պարբերությամբ (C/1910 P1, C/1913 R1 և 3|C/1919 Q2 Մետկալֆ) և երկու կարճ պարբերությամբ (23P/Բրորզենի - Մետկալֆի և 97P/Մետկալֆ-Բրյուինգտոն), ինչպես նաև հինգ փոփոխական աստղեր։
Ջոել Մետկալֆը ծնվել է Հերբերտ Լյուիսի և Աննա Հիկսի ընտանիքում։ Սովորել է Միդվիլի հոգևոր սեմինարիայում և Հարվարդի աստվածաբանության դպրոցում, որը ավարտել է 1882 թվականին։ Հետագայում ստացել է դոկտորական կոչում Ալեգեյն քոլեջում։
Ամուսնացած է եղել Էլիզաբեթ Լոկմաննի հետ, և ունեցել է երկու երեխա՝ Հերբերտը և Ռեյչելը։
Ուսման ավարտից հետո ծառայել է Վերմոնտ նահանգի Բյորլինգտոն քաղաքում որպես մինիստր, այնուհետև Մասաչուսետս նահանգի Թաուտոն և Վինչեստեր քաղաքներում, և վերջապես Մեն նահանգի Պորտլենդ քաղաքում, որտեղ և մահացել է 1946 թվականին։
Ջոել Մետկալֆի պատվին են անվանվել միանգամից երկու աստերոիդներ՝ (726) Ջոելլան և (792) Մետկալֆինան։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվարի 2011
Արտաքին հղումներ խմբագրել
- Nekrologio, el Popular Astronomy (անգլ.)