Ջոդի Լին Օ’Քիֆ
Ջոդի Լին Օ’Քիֆ (անգլ.՝ Jodi Lyn O'Keefe, հոկտեմբերի 10, 1978[1][2], Cliffwood Beach, Aberdeen Township, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել։
Ջոդի Լին Օ’Քիֆ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 10, 1978[1][2] (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Cliffwood Beach, Aberdeen Township, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 0005281 |
Կենսագրություն խմբագրել
Ջոդի Լինը ծնվել է Նյու Ջերսիում` խառը իռլանդական, շվեդական, ավստրիական, լեհական, չեխական ծագում ունեցող ընտանիքում։
Ընտանիքում երեք քույրերից կրտսերն է, մոդելի գործունեությունն սկսել է 8 տարեկանում՝ հանրախանութների ցանցում ցուցադրելով մանկական հագուստ։ 9 տարվա ընթացքում հայտնվել է տարբեր ընկերությունների գովազդներում, այդ թվում՝ «Gitano Jeans»-ում։
12 տարեկանում Ջոդի Լինն «Այլ աշխարհ» սերիալում նկարահանումներ սկսելու համար թողել է դպրոցը։
17 տարեկանում «Դետեկտիվ Նեշ Բրիջես» հեռուստասերիալում Դոն Ջոնսոնի «դստեր» դերը դերասանուհուն դարձրել է աստղ։ Նա շարունակել է նկարահանվել սերիալում մինչև 2001 թվականը։
Մեծ էկրանին Ջոդին առաջին անգամ հայտնվել է 1998 թվականին «Հելոուին։ 20 տարի հետո» ֆիլմում։ Այնուհետև հետևեցին մի քանի գլխավոր դերեր՝ «Ընդունակ աշակերտուհի» Ռոուզ Մաքգոուենի «Սատանան մարմնում» ֆիլմի սիքվելում, Անժեյ Սեկուլայի և Ջեյմս Վուդսի «Falling In Love in Pongo Ponga» ֆիլմում և Ուիլյամ Բոլդուինի հետ «Red Rover» թրիլերում։
Չնայած Ջոդի Լինի փայլուն մեկնարկին` նա սերիալներում հայտնվել է հիմնականում էպիզոդիկ դերերում։ Առավել հայտնի են դարձել «The Evidence» (1999) և «Փախուստ» (2006) սերիալներում նրա դերերը։ Նկարահանվել է ամերիկյան «3 Doors Down» ռոք խմբի «Let Me Go» տեսահոլովակում[3]։
2009 թվականին Ջոդի Լինը նկարահանվել է Command & Conquer։ Red Alert 3 — Uprising (Electronic arts Los Angeles) վիդեո խաղի համար։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1020419318 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ Let Me Go
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոդի Լին Օ’Քիֆ» հոդվածին։ |