Ջնջված ինքնություն

«Ջնջված ինքնություն» (անգլ.՝ Boy Erased), ռեժիսոր և սցենարիստ Ջոել Էդգերթոնի ամերիկյան դրամատիկական ֆիլմ՝ Հերարդ Քոնլիի համանուն ինքնակենսագրության հիման վրա։ Գլխավոր դերերում հանդես են եկել Լուկաս Հեջեսը, Նիկոլ Քիդմանը, Ռասել Քրոուն և Էդգերթոնը։ Ֆիլմը պատմում է բապտիստական հովվի որդու պատմությունը, որը ստիպված է ռեպարատիվ «ուղղիչ» թերապիա անցնել։

Picto infobox cinema.png
Ջնջված ինքնություն
անգլ.՝ Boy Erased
Ջնջված ինքնություն.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհասունացման պատմություն, դրամա, կենսագրական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
ՀիմքBoy Erased: A Memoir?
Թվականփետրվարի 21, 2019[1], նոյեմբերի 2, 2018, փետրվարի 8, 2019 և մարտի 27, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոել Էդգերտոն
ՊրոդյուսերՋոել Էդգերտոն, Kerry Kohansky Roberts? և Սթիվ Գոլին
Սցենարի հեղինակՋոել Էդգերտոն
ԴերակատարներԼուկաս Հեդջես, Ռասսել Քրոու, Նիկոլ Քիդման, Չերրի Ջոնս, Ջոել Էդգերտոն, Թրոյ Սիվան, Քսավյե Դոլան, Ջո Էլվին, Ֆլի և Théodore Pellerin?
ՕպերատորEduard Grau?
ԵրաժշտությունՋոննի Գրինվուդ
ՄոնտաժՋեյ Ռաբինովից
Պատմվածքի վայրԱրկանզաս
ԿինոընկերությունAnonymous Content
Տևողություն114 րոպե
IMDbID 7008872
Պաշտոնական կայքէջ
Boy Erased Վիքիպահեստում

«Ջնջված ինքնություն» ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 1-ին Թելուրայդի կինոփառատոնում։ Ֆիլմը թողարկվել է նոյեմբերի 2-ին Focus Features ընկերության կողմից և ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 11 միլիոն դոլար[2]։ Այն դրական արձագանքներ է ստացել կինոքննադատների կողմից, որոնք հատկապես նշել են դերասանների խաղը, ինչպես նաև առաջադրվել է մի շարք պարգևների, այդ թվում՝ երկու «Ոսկե գլոբուս» մրցանակի։

ՍյուժեԽմբագրել

ֆիլմը պատմում է պահպանողական խորքի բապտիստական հովվի որդու մասին, որը լինելով դեռահաս բացահայտում է իր համասեռականությունը։ Ծնողների պնդմամբ, Հարարդը (Լուկաս Հեջես) համաձայնում է անցնել «ուղղիչ» թերապիա, որպեսզի չկորցնի իր սիրելիներին, իր հավատն ու տեղը հասարակության մեջ։

Դերասանական կազմԽմբագրել

ԱրտադրությունԽմբագրել

2017 թվականի հունիսի 8-ին հայտարարվել է, որ Նեթֆլիքս, Annapurna Pictures, Focus Features և Amazon Studios ընկերությունները պայքարում են Լուկաս Հեջեսի, Ջոել Էդգերթոնի, Նիկոլ Քիդմանի և Ռասել Քրոուի մասնակցությամբ ֆիլմի տեղայնացման իրավունքների համար։ 2017 թվականի հունիսի 21-ին հայտարարել է, որ Նեթֆլիքսի և Focus Features-ի միջև ծավալված պայքարում իրավունքները հաղթել է վերջին ընկերությունը[3]։

Մամուլի հաղորդագրության մեջ ռեժիսոր Ջոել Էդգերթոնը հպարտությամբ է արտահայտվել նախագծի մասին[4]

«Ուրախ եմ աշխատել ինչպես նոր, այնպես էլ փորձառու դերասանների կազմի հետ՝ Հերարդի պատմությունը էկրաններ տեղափոխելու համար։ Կարծում եմ, որ Focus-ը կատարյալ գործընկեր է այս գործում, և ես միշտ երախտապարտ կլինեմ Հերարդին իր կյանքի պատմության նկատմամբ իմ կրքին վստահելու համար։ Չեմ կարող տեսախցիկին վերադառնալու ավելի լավ պատճառ հորինել»։

ՎարձույթԽմբագրել

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 1-ին Թելուրայդի կինոփառատոնում[5]։ Այն նաև ցուցադրվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում սեպտեմբերի 8-ին մամուլի համար, և ավելի ուշ՝ սեպտեմբերի 11-ին, 12-ին և 15-ին՝ հանրության համար։ ԱՄՆ-ում կինոնկարի էկրան թողարկվելն ի սկզբանե նշանակվել էր 2018 թվականի սեպտեմբերի 28-ին[6], սակայն ավելի ուշ այն տեղափոխվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին[7]։ Հայաստանում պրեմիերան կայացել է 2019 թվականի մարտի 21-ին[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.cineplex.de/film/boy-erased/351055/
  2. «Boy Erased»։ Box Office Mojo։ Վերցված է 2020-08-18 
  3. Jr Mike Fleming, Jr Mike Fleming (2017-06-21)։ «Focus Lands Joel Edgerton’s ‘Boy Erased’; Lucas Hedges, Russell Crowe, Nicole Kidman Star»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2020-08-18 
  4. McNary Dave, McNary Dave (2017-06-21)։ «Focus Features Buys Joel Edgerton’s Drama ‘Boy Erased’»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2020-08-18 
  5. Tapley Kristopher, Tapley Kristopher (2018-08-30)։ «‘First Man,’ ‘Front Runner’ and ‘Roma’ Among 2018 Telluride Film Festival Selections»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2020-08-18 
  6. D'Alessandro Anthony, D'Alessandro Anthony (2017-09-27)։ «‘Mary, Queen Of Scots’, ‘Boy Erased’ & ‘The Little Stranger’: Focus Features Dates Trio For Next Fall»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2020-08-18 
  7. D'Alessandro Anthony, D'Alessandro Anthony (2018-07-02)։ «Focus Features Changes Dates For ‘Boy Erased’ & ‘On The Basis Of Sex’ In The Fall-Holiday Window»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2020-08-18 
  8. «Ջնջված ինքնություն. ձևացիր, մինչև որ ճշմարիտ դառնա | | ԿինոՊրես» (հայերեն)։ 2019-03-14։ Վերցված է 2020-08-18 

Արտաքին հղումներԽմբագրել