Բացել գլխավոր ցանկը

Հովիկ Խանլարի Ջիվանյան (հունվարի 6, 1972(1972-01-06), Ղուզե Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ), Արցախյան ազատամարտի մասնակից։

Հովիկ Ջիվանյան
Ծնվել էհունվարի 6, 1972(1972-01-06) (47 տարեկան)
ԾննդավայրՂուզե Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունԱզատ Հայրենիք
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1972 թ. հունվարի 6-ին Արցախի Հանրապետությանի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 1989 թ. ավարտել է Ճարտարի միջնակարգ դպրոցը, 1995 թ.` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1998-1999 թթ. աշխատել է որպես Հադրութի շրջանի դատախազի տեղակալ։ 1999-2005 թթ. աշխատել է Մարտունու շրջանի ռազմական ոստիկանության պետ։

2005 թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։

Ազգային Ժողովի 2005 թ. հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2007 թ. դեկտեմբերի 13-ին վաղաժամկետ դադարեցրել է իր պատգամավորական լիազորությունները՝ նշանակվելով ԼՂՀ վարչապետի խորհրդական։ 2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ 1990-1994 թթ. մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին՝ որպես Ճարտարի գումարտակի հրամանատար, այնուհետև՝ երկրորդ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։

2010 թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։

Պարգևատրված է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Արտաքին հղումներԽմբագրել