Ջիուլի Գեգելիա (հուլիսի 20, 1942(1942-07-20), Սենակ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ճարտարապետ, Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, Վրաստանի ճարտարապետների գործադիր խորհրդի անդամ։ Վրաստանի վաստակավոր ճարտարապետ (2008)[1]։

Ջիուլի Գեգելիա
Ի ծնեՋիուլի Գեգելիա
Ծնվել է1940 հուլիսի 20
ԾննդավայրՎրաստան Վրաստան, Սենակ
Ազգությունվրացի
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ

Կենսագրություն խմբագրել

Ջիուլի Գեգելիան ծնվել է Վրաստանի արևմուտքում՝ Սենակում, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ռազմական բժիշկ, այնուհետև Մենժի առողջարանի գլխավոր տնօրեն Գրիգոլ Գեգելիանի և Մարգարիտա Խոչոլավայի ընտանիքում։

1965 թվականին ավարտել է Վրաստանի տեխնիկական համալսարանը։ 1968-1998 թվականներին ճարտարապետության ֆակուլտետում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, պրոֆեսոր` 1998 թվականից։

Գեգելիան եղել է անկախ ճարտարապետ, փորձագետ, տարբեր ընտրական հանձնաժողովների ու կոմիտեների անդամ, Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարության, Կրթության նախարարության ճարտարապետական խորհրդատու` պատմական ժառանգության վայրերի կամ կրթական կառույցների ստանդարտների վերականգնման հարցերով[2] [3]:

Ջիուլի Գեգելիան աշխատել է Վրաստանի կառավարության և Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման հիմնադրամի հետ՝ Սիղնաղ, Մցխեթ, Բաթում քաղաքների պատմական վայրերի վերակառուցման և վերաբնակեցման նախագծման համար։

Գեգելիան կազմել է Հին Թբիլիսիի վերակառուցման ու վերականգնման 9 նախագծեր, հրատարակել 16 հոդվածներ վրացական, լեհական և ռուսական ամսագրերում։

Կառույցներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • My ne moźem dat' vse ego proizvedenija, nuźen vybor
  • Proekty, upomjanutye v konce Vaśego teksta ne realizovany, da? Znaćit, ich ne nado dat'
  • Stil' novych rabot?
  • Architektur der DDR GOD? (12) 745-752

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ლაშა ჟვანიამ საქართველოს დამსახურებული არქიტექტორები და მშენებლები დააჯილდოვა». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. «კულტურის საერთაშორისო ცენტრში „მუზა" ახალი სკოლების არქიტექტურული პროექტების ექსპოზიცია გაიმართა». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. შეხვედრა ექპერტ-არქიტექტორებთან(չաշխատող հղում)