Ջին Սիբերգի վտանգավոր դերը

Գեն Սեբերգի վտանգավոր դերը (անգլ.՝ Seberg) , ամերիկա-բրիտանական քաղաքական թրիլլեր՝ ռեժիսոր Բենեդիկտ Էնդրյուս, սցենարի հեղինակներ` Ջո Շրապնելյա և Աննա Ուոթերհաուս։

Ջին Սիբերգի վտանգավոր դերը
անգլ.՝ Seberg
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
ԹեմաՋին Սիբերգ[1], Հետաքննությունների ֆեդերալ բյուրո[1], Սևամորթների իրավունքների համար պայքար[1], անաղմուկ դիտարկում[1], abuse of power?[1], հոգեկան առողջություն[1], COINTELPRO?[1] և psychological warfare?[1]
Թվական2019, դեկտեմբերի 13, 2019, հունվարի 3, 2020, սեպտեմբերի 17, 2020, հունվարի 7, 2020[2] և նոյեմբերի 25, 2021[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորBenedict Andrews?
ԴերակատարներՔրիստեն Ստյուարտ
ՕպերատորՌեյչել Մորիսոն
ԵրաժշտությունՋեդ Կուրզել
ՄոնտաժՓամելա Մարտին
Պատմվածքի վայրԼոս Անջելես, Փարիզ[1] և Նյու Յորք[1]
Տևողություն102 րոպե[4]
 Seberg (film) Վիքիպահեստում

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 30-ին Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում։

Սյուժե խմբագրել

Ջին Սիբերգը ֆրանսիացի հայտնի դերասանուհի է, որը Ժան Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» ֆիլմում գլխավոր դեր է խաղացել։ Նա բաց ամուսնության մեջ է ամուսնու ՝ Ռոմեյն Գարիի հետ, որի հետ Փարիզում երեխա է դաստիարակում։ Սիլբերգը պատրաստվում է ուղևորվել Հոլիվուդ ՝ իր կարիերան այնտեղ առաջ տանելու համար։ Առաջին կարգում թռիչքի ժամանակ նա ականատես է լինում սպիտակամորթ բորտուղեկցորդուհու կողմից սևամորթ ուղևորի հկատմամբ խտրականության։ Նա կարեկցում է ուղևորին, որը ներկայանում է որպես Հաքիմ Ջամալ` քաղաքացիական իրավունքների շարժման ակտիվիստ։

Միացյալ Նահանգներ ժամանելուն պես ՝ Սեբերգը նկատում է, որ օդանավակայանում սևամորթ ակտիվիստները փոքրիկ բողոքի ցույց են սկսում ՝ ցույց տալու իրենց դժգոհությունը թռիչքի ընթացքում Ջամալի և նրա ուղեկիցների նկատմամբ ցուցաբրեած վերաբրմունքի համար։ Սիլբերգը միանում է ցուցարարներին և բարձրացնում է իր բռունցքը ի նշան համերաշխության։ Նա տեղյալ չէ, որ ՀԴԲ- ի թաքնված գործակալները գտնվում են օդանավակայանում և ակտիվիստների հետ լուսանկարում են իրեն։ Այնուհետև լուսանկարը վերլուծվում է, և ՀԴԲ-ն որոշում է, որ նրանք կհետևեն ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Սելբերգի գործունեությանը, ևնախատեսում են ձայնագրել նրա հեռախոսային խոսակցությունները։

Ջեմալի հետ Սիբերգիի բարեկամությունը շուտով վերածվում է սիրավեպի, չնայած որ Ջեմալը նույնպես ամուսնացած է։ ՀԴԲ-ի COINTELPRO ծրագիրը լրտեսում է Սեբերգին, ներառյալ` թե ինչպես է նա և Ջեմալը սեռական հարաբերություններ ունենում։ Այս լուսանկարները այնուհետև Ցույց են տալիս Ջեմալի կնոջը` Դորոթիին, որը հարձակվում է Սիբերգի վրա։

ՀԴԲ-ն շարունակում է երկար տարիներ հետևել Սիբերգին։ ՀԴԲ վճարովի մամուլը փչացնում է նրա կարիերան։ 1970 թվականին Սիլբերգի դուստրը մահանում է մանկության շրջանում, և COINTELPRO գործակալները լուրեր են տարածում, որ երեխայի հայրը Սև Պանտերա կուսակցության անդամ է։ Նրա դստեր մահը և ՀԴԲ-ի զրպարտչական արշավները հանգեցնում են խոր ընկճվածության։ Վերջապես, 1979 թվականին կարիերան և անձնական կյանքը խառնաշփոթի մեջ են, և Սիլբերգը ինքնասպանություն է գործում։

Դերերում խմբագրել

  • Քրիստեն Ստյուարտ - Ջին Սիբերգ
  • Ջեք Օ'Քոննել- Ջեք Սոլոմոն
  • Էնթոնի Մաքի - Հաքիմ Ջամալ
  • Մարգարիտ Կուելլի - Լինեթ
  • Քոլմ Մինի - Ֆրենկ Էլրոյ
  • Զազի Բիտց - Դորոթի Ջամալ
  • Վինս Վոն-Կարլ Կովալսկի
  • Իվան Աթալ-Ռոմեն Գրի
  • Սթիվեն Ռութ-Ուոլթ Բրեկման
  • Կոռնելիուս Սմիթ կրտսեր - Ռեյ Ռոբերթսոն
  • Ջեյդ Պետիջոն-Ջենի Կովալսկի
  • Սեր'Դարիուս Բլեյն-Լուի Լյուիս
  • Ջեյմս Ջորդան - Ռոյ Մեդոու

Արտադրություն խմբագրել

2018 թվականի մարտին հայտարարվել է, որ ֆիլմի դերասանական կազմին են միացել Քրիստեն Ստյուարտը, Ջեք Օ'Քոննելը, Էնթոնի Մաքին, Մարգարիտ Քուելին և Քոլմ Մինին։

Նկարահանումներ խմբագրել

Հիմնական նկարահանումները սկսել են 2018 թվականի հունիսին Լոս Անջելեսում[5], և ավարտվել են 2018 թվականի օգոստոսի 2-ին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Seberg — 2019.
  2. (unspecified title)Turkey.
  3. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  4. Internet Movie Database — 1990.
  5. «Against All Enemies». Production Weekly. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.(չաշխատող հղում)
  6. Morrison, Rachel (2018 թ․ օգոստոսի 2). «That's a wrap on #againstallenemies. So much gratitude to my incredible camera crew featuring one and only @englishsly and @moneypennyyyyy and a bunch of other cats who are too cool for IG. 🤞we made something we all can be proud of...». Instagram. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Սիբերգի վտանգավոր դերը» հոդվածին։