Ջիմի Վարեն Ուայթ (մայիսի 2, 1962(1962-05-02)[3], Tooting, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), Բրիտանական կայսրության խորհրդի անդամ, անգլիացի նախկին պրոֆեսիոնալ սնուկերիտ։ Նրան տրվել է «Հողմապտույտ» մականունը՝ նրա սահուն, հարձակվողական ոճի համար։ Ուայթը 6 անգամ խաղացել է Աշխարհի առաջնության եզրափակչում, 1980 թվականին դարձել է սիրողական սնուկերի աշխարհի առաջնության, 2009 թվականին Վեց կարմիր գնդով սնուկերի աշխարհի առաջնության, 2010 թվականին Մեծահասակների աշխարհի առաջնության չեմպիոն և 1984 թվականին՝ Աշխարհի կրկնակի չեմպիոն Ալեքս Հիգինսի հետ միասին։

Ջիմի Ուայթ
Ազգությունըանգլիացի
Քաղաքացիություն Անգլիա
ՄականունՓոթորիկ
Ծննդյան թիվմայիսի 2, 1962 (62 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիր, Անգլիա
Պրոֆեսիոնալ կարիերա1980-
Ամենաբարձր վարկանիշ2-ին (1987/88-1988/89)
Ներկայիս վարկանիշ94 (2017 թվականի մայիսի 2-ի դրությամբ)
Մրցանակային գումարը£4 712 90[1]
Ամենաբարձր բրեյկ147 (1992 թվականի աշխարհի առաջնություն)
Սենչուրիի քանակը315[2]

Բացի աշխարհի առաջնությունների մրցանակներից`Ուայթը հաջողություններ է արձանագրել նաև այնպիսի մրցաշարերում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի առաջնությունը, Մասթերսը և Ազգերի գավաթը։ Երկու անգամ հաղթել է Աշխարհի առաջնությունում և Բրիտանիայի առաջնությունում։ Ուայթը նաև առաջին ձախլիկ խաղացողն է և ընդհանուր երկրորդ խաղացողը , ով գրանվել է մաքսիմում քանակությամբ բրեքեր Աշխարհի առաջնության ժամանակ։

Կենսագրություն

խմբագրել

Ուայթը ծնվել է Անգլիայում`Լոնդոնում` Թութինգ շրջանի Սթրեթբուրն փողոցում և սովորել է Հիլքրոֆթ Կոմպրեհենսիվում (ավելի ուշ անվանափոխվել է Բևին քոլռջում)։ Նա երբեք ակադեմիական հաջողության չի հասել, քանի որ 8-9 տարեկան հասակից սկսած հաճախ էր բաց թողնում դպրոցի դասերը` ավելի ու ավելի շատ ժամանակ անցկավնելով "Zans"-ում` Թեդ Զանոնչելիի սնուկերի սրահում։ Ակումբը Թեդի մահից հետո` 1978 թվականին, փոխանցվեց իր աղջկան։ Հենց այդ ժամանակ էր, որ Ուայթը հանդիպեց Թոնի Մեոյին, ում հետ նա շատ այլ վայրերում խաղադրույքային խաղերում պետք է մրցեր[5]։ Նրա սնուկերիստական հմտությունների շնորհիվ նա սիրողական սնուկերիստների շրջանում հաջողությունների հասավ։ 1979 թվականին Անգլիայի սիրողական առաջնությունը հաղթելուց մեկ տարի հետո նա 18 տարեկան հասակում դարձավ Անգլիայի սիրողական առաջնության ամենաերիտասարդ հաղթողը։ Ռեկորդը մինչ այժմ գերազանցել են Յան Փրիսը և Հուսեն Վաֆաեյը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Career-total Statistics for Jimmy White - Professional». CueTracker Snooker Results & Statistics Database. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  2. «Centuries». Pro Snooker Blog. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  3. Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 https://www.swlondoner.co.uk/sport/27112014-tootings-jimmy-white-still-believes-can-win-titles-faces-tough-ding-match/ — 2014.
  5. White, Jimmy; Kingsland, Rosemary (1998). Behind the White Ball: My Autobiography. London: Hutchinson. ISBN 0-09-180126-5.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Ուայթ» հոդվածին։