Ջիլլ Վագներ

ամերիկացի դերասանուհի

Ջիլլիան Սյուզանա «Ջիլլ» Վագներ (անգլ.՝ Jillian Suzanne "Jill" Wagner, հունվարի 13, 1979(1979-01-13)[1], Ունիստոն-Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[2]), ամերիկացի մոդել, դերասանուհի և հեռուստատեսային շոուի համահաղորդավար։

Ջիլլ Վագներ
անգլ.՝ Jill Wagner
Հասակը173 սմ
Ծնվել էհունվարի 13, 1979(1979-01-13)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՈւնիստոն-Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[2]
ԿրթությունՀարավային Կարոլինա նահանգի համալսարան[2], Barbizon Modeling and Acting School?[2] և Ledford Senior High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և հեռուստատեսային դեմք

Կենսագրություն խմբագրել

Վագները ծնվել է Հյուսիսային Կարոլինայի Ուինսթոն Սեյլեմ քաղաքում։ Նրան դաստիարակել են հայրը՝ Դևիդ Ուոգները, որը ամերիկացի ծովային հետևակային է, և տատը։ Ջիլլը սովորել է Ուոլբուրգի (Հյուսիսային Կարոլինա) Ledford Senior High School-ում։ 2001 թվականին բիզնես կառավարման ոլորտում բակալավրի աստիճանով ավարտել է Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանը։

Կարիերա խմբագրել

Ուսումն ավարտելուց հետո Վագները տեղափոխվել է Կալիֆոռնիա և սկսել մոդելի կարիերան։ 2003 թվականին անցել է MTVPunk’d նախագծի քասթինգը, մասնակցել է մեկ տասնյակից ավելի սկետչերի[3]։ Դրանից հետո նկարահանվել է «Stuff» ամերիկյան ամսագրի համար։ Վագները «Maxim» ամերիկյան ամսագրի Hot 100 Women of 2004 ցանկում զբաղեցրել է 90-րդ հորիզոնականը[4]։

2006 թվականին Ջիլը կեցվածք է ընդունել «FHM» ամսագրի ամերիկյան հրատարակչության համար։ Spike TV ալիքի «Բլեյդ» հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դերերից մեկը (Քրիսթա Սթար), ինչպես նաև նկարահանվել է մի շարք այլ սերիալներում՝ ներառյալ «Հնգյակ»-ը և «Ոսկորներ»-ը։

2005-2011 թվականներին նկարահանվել է Lincoln Mercury ավտոմեքենայի հեռուստատեսային գովազդում, ինչպես նաև հայտնի է դարձել որպես The Mercury Girl[5]:

2005 թվականին «Հունիսյան բզեզ» ֆիլմում խաղացել է Միլիսենտի ոչ մեծ դերը, իսկ 2008 թվականին «Փուշ» սարսափ ֆիլմում ստացել է գլխավոր դերերից մեկը (Պոլի Ուոթ)։ Նույն թվականին Ջիլլը դարձել է ABC ալիքի «Ամբողջական ոչնչացում» շոուի համահաղորդավարը[6]։

2011 թվականի ապրիլին Վագները հայտնել է, որ պատրաստվում է լքել Wipeout-ը, որպեսզի կենտրոնանա դերասանական կարիերայի վրա։ Նրան փոխարինել է Վանեսա Լաշեն[7]։ 2011 թվականին Ջիլլը եղել է «Պահեստի ներսում» հեռուստաշոուի համահաղորդավար։

2011 թվականի հունիսին Վագները նկարահանվել է MTV-ի դեռահասների համար «Պատանի գայլը» սերիալում։ 2013-2014 թվականներին վերադարձել է «Պատանի գայլը» սերիալի 3-րդ և 4-րդ եթերաշրջաններին։

2013 թվականի ամռանը Վագները վերադարձել է Wipeout՝ համաձայնելով մասնակցել հեռուստախաղի 6-րդ եթերաշրջանի նկարահանումներին։ Նույն թվականին Ջիլլը նկարահանվել է Youtube-ի «Առասպելական շոու»-ի 3-րդ էպիզոդում[8]։

2014 թվականի գարնանը Վագները մասնակցել է Wipeout հեռուստախաղի 7-րդ եթերաշրջանի նկարահանումներին։ 2014 թվականի մայիսին «Maxim» ամսագրի Hot 100 Women ցանկում զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը։

Անձնական կյանք խմբագրել

2017 թվականի ապրիլի 8-ից Վագներն ամուսնացած է պրոֆեսիոնալ հոկեյիստ Դևիդ Լեմանովիչի հետ։ Զույգն ունի աղջիկ՝ Արմի Գրեյ Լեմանովիչը (ծնվ. 2020 թվականի ապրիլի 17-ին)[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ս Մոնկ Monk Կրիստալ
2004 ս Բժիշկ Վեգաս Dr. Vegas Ռոքսան
2004 ս Հնգյակ Quintuplets Կեմի
2005 ֆ Հունիսյան բզեզ Junebug Միլիսենտ
2006 ս Բլեյդ Blade: The Series Քրիսթա Սթար
2007-2008 ս Աստղային դարպասներ։ Ատլանտիդա Stargate: Atlantis Լարին
2008 ս Ոսկորներ Bones Հոլի Մարկուել
2008 ֆ Փուշ Splinter Պոլի Ուոթ
2014 ֆ Պատվի ճանապարհ Road to Paloma Սենդի
2015 հֆ Աշնանային երազներ Autumn Dreams Անաբել Հենկոկ
2011-2017 ս Պատանի գայլը Teen Wolf Քեյթ Արջենտ
2017 հֆ Բերքի հարսանիք A Harvest Wedding Սառա
2018 ֆ Վայրենի Braven Ստեֆանի Բրեյվեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.hallmarkchannel.com/autumn-dreams/cast/jill-wagner
  3. Интервью с Джилл Вагнер, сериал Блэйд, на flickdirect.com Արխիվացված 2013-04-24 Wayback Machine(անգլ.)2007
  4. «FreeJose.com»(անգլ.) Maxim Magazine Hot 100 Women of 2004
  5. «"The Mercury Girl" Making Her Mark In Hollywood» (անգլերեն). movesmagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. «Exclusive: Jill Wagner Wipes Out of ABC's Wipeout» (անգլերեն). tvguide.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. «'Wipeout' host leaving show». Entertainment Weekly. Արխիվացված 2013-03-18 Wayback Machine(անգլ.) 2011-04-12
  8. The Mythical Show Episode 3
  9. Hallmark Star Jill Wagner Welcomes Daughter Army Gray — Why She Wanted a 'Patriotic Name'

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիլլ Վագներ» հոդվածին։