Ջիա Քարիդես
Ջիա Քարիդես (անգլ.՝ Gia Carides, հունիսի 7, 1964[1], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի և կինոպրոդյուսեր։
Ջիա Քարիդես | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1964[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա |
Կրթություն | Riverside Girls High School? և Chatswood High School? |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Էնթոնի Լապալյա |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելՋիա Քարիդեսը ծնվել է 1964 թվականի հունիսի 7-ին Սիդնեյում (Նոր Հարավային Ուելս նահանգ, Ավստրալիա), հույնի և անգլուհու ընտանիքում[2], ազատ տիրապետում է ինչպես անգլերենին, այնպես էլ հունարենին։ Քարիդեսն ունի երկու քույր՝ դերասանուհի Զոի Քարիդեսը (ծնվել է 1962 թվականին) և երգչուհի ու երգերի հեղինակ Դանիել Քարիդեսը։ Նրանք սովորել են Չատսվուդի միջնակարգ դպրոցում Մարկ Թեյլորի հետ միասին, որը ներկայում կրիկետի հայտնի խաղացող է։ Ջիա Քարիդեսն իր դերասանական կարիերան սկսել է 12 տարեկանում։ Առաջին ֆիլմը, որում նա նկարահանվել է, եղել է «Սիրային նամակներ Թերալբա ռոուդից» (անգլ.՝ «The Love Letters from Teralba Road») դրաման, որի գլխավոր դերերը կատարել են Բրայան Բրաունն ու Քրիս Մաքվեյդը։ Որպես դերասան-կամավոր մասնակցել է Երիտասարդ պատմողների ծրագրին։ Կինոկարիերայից բացի մի որոշ ժամանակ աշխատել է երեխաների խնամքի կենտրոնում Լեյն Քոուվում (Սիդնեյի ծայրամաս)։
Առավել հայտնի է «Կանոններին համապատասխան» ֆիլմում կատարած Լիզ Հոլթի, «Փայլուն ստեր» ֆիլմում՝ Սյուզի Քոնորի և «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմում՝ զարմուհի Նիքիի դերերով։
1998-2016 թվականներին Քարիդեսն ամուսնացած է եղել դերասան Էնթոնի Լապալյայի հետ, որից ունեցել է դուստր՝ Բրիջեթը (ծնվել է 2003 թվականի հունվարին)[3][4]։ Դերասանուհի Նաոմի Ուոթսի մտերիմ ընկերուհին է[5]։
Ընտրյալ ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1983 | ֆ | Ֆար Լեպ | Phar Lap | Էմմա |
1985 | ֆ | The Coca-Cola Kid | աղախին | |
1992 | ֆ | Կանոններին համապատասխան | Strictly Ballroom | Լիզ Հոլթ |
1995 | ֆ | Վատ ընկերություն | Bad Company | Ջուլի Էյմս |
1996 | ֆ | Երկուսը ծովի մոտ | Two If by Sea | Ջոան Ռապապորտ |
1997 | ս | Շտապ օգնություն | ER | Սյուզաննա Ալներ |
1998 | ֆ | Հիմնական գույներ | Primary Colors | Քաշմիր Մաքլեոդ |
1999 | ֆ | Օսթին Փաուերս։ Լրտեսը, որ գայթակղեց ինձ | Austin Powers: The Spy Who Shagged Me | Ռոբին Սուոլոուս |
2002 | ֆ | Իմ մեծ հունական հարսանիքը | My Big Fat Greek Wedding | զարմուհի Նիքի |
2005 | ս | Առանց հետքի | Without a Trace | Ստեֆանի Փաթերսոն |
2005 | ֆ | Խռովարարուհի | Stick It | Էլիս Գրեմ |
2009 | ֆ | Առաջին տարի | Year One | Թագուհի |
2016 | ֆ | Իմ մեծ հունական հարսանիքը 2 | My Big Fat Greek Wedding 2 | Նիքի |
2017 | ս | Մեծ փոքր ստեր | Big Little Lies | Մելիսա |
2017 | ս | Թվին Փիքս | Twin Peaks | Հաննա |
2017 | ս | Գրադարանավարները | The Librarians | Լենոր Ջոնս |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ Gia Carides My Big Fat Greek Wedding
- ↑ Jinks, Caitlin (2015 թ․ ապրիլի 4). «Without A Trace star Anthony LaPaglia splits from wife Gia Carides after 17 years of marriage». Daily Mail Australia. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Anthony LaPaglia and Gia Carides split after 17 years of marriage: Who's Ant's mystery brunette?». Daily Telegraph. 2015 թ․ ապրիլի 5. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Gia Carides - Biography - IMDb
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիա Քարիդես» հոդվածին։ |