Արևահարություն
(Վերահղված է Ջերմահարությունից)
Արևահարություն, գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով առաջացած ծանր հիվանդագին դրություն։ Արևահարության ժամանակ ուղեղի թաղանթների և ուղեղանյութի անոթները լայնանում են, լցվում արյունով։ Առաջ է գալիս ուղեղի այտուց, երբեմն՝ արյունազեղումներ, որոնց հետևանքով խանգարվում է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կենտրոնների գործունեությունը։
Արևահարություն | |
---|---|
Տեսակ | Ջերմային հարված |
Պատճառ | summer heat? և exertion? |
Հիվանդության ախտանշաններ | գլխապտույտ, mental confusion?, դելիրիում և սրտխառնոց |
Հետևանք | unconsciousness? և organ dysfunction? |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-10 | T67.0 |
Բուժում | cooling therapy? և սիմպտոմատիկ բուժում |
Heat stroke Վիքիպահեստում |
Մանկահասակ և կուրծք ուտող երեխաներն ավելի խոցելի են արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գաղտունը դեռևս բաց է, գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը՝ ավելի նուրբ։ Ճաղատ, բարակ և նոսր մազերով մարդիկ նույնպես խոցելի են արևահարության նկատմամբ։ Արևահարության նշաններն ի հայտ են գալիս արևի ճառագայթների ներգործությունից անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ՝ գիշերը։
Նշաններ
խմբագրել- մարմնի ջերմաստիճանի բարձրացում (39 °C և ավելի),
- դեմքի և պարանոցի մաշկի կարմրություն և չորություն,
- գլխացավ,գլխապտույտ,
- թուլություն,
- անհանգստություն, գրգռվածություն,
- աղմուկ ականջներում,
- արյունահոսություն քթից,
- սրտխառնոց, փսխում,
- գիտակցության խանգարումներ։
Առաջին օգնություն
խմբագրել- Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր,
- Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք,
- Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով,
- Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը,
- Եթե տուժածը գիտակից է, տվեք սառը, քաղցր հեղուկներ։ Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն,
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
Մարմնի արձագանքը միջավայրի բարձր ջերմաստիճանին
խմբագրել- Մաշկի արյունատար անոթները լայնանում են։ Դրա հետևանքով մեծ քանակությամբ տաք արյուն է մղվում մաշկ, որից ավելորդ ջերմությունը փոխանցվում է միջավայրին՝ հովացնելով մարմինը։
- Քրտնարտադրությունն ուժեղանում է։
- Հաճախանում է անոթազարկը։ Արագանում է արյան շրջանառությունը և ավելի շատ ջերմություն է փոխանցվում միջավայրին։
- Հաճախանում է շնչառությունը։ Ավելի շատ օդ է անցնում դեպի թոքեր՝ սառեցնելով թոքերի արյունատար անոթների արյունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևահարություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 26)։ |