Ջերարդ Ուինստենլի (անգլ.՝ Gerrard Winstanley, 1609, Ուիգան, Լանկաշիրի կոմսություն - սեպտեմբերի 10, 1676), անգլիական սոցիալիստ-ուտոպիստ, 17-րդ դարի Անգլիական բուրժուական հեղափոխության դեմոկրատական շարժման ծայրահեղ ձախ թևի ներկայացուցիչների՝ դիգերների գաղափարախոսը։

Ջերարդ Ուինստենլի
անգլ.՝ Gerrard Winstanley
Ծնվել էհոկտեմբերի 19, 1609(1609-10-19)[1]
ԾննդավայրWigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն կամ Lancashire, Անգլիա[2]
Մահացել էսեպտեմբերի 10, 1676(1676-09-10)[3][2] (66 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն և  Անգլիական հանրապետություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, English Dissenters, դերձակ, Մշակ, փիլիսոփա և բողոքական բարեփոխիչ
ԱնդամությունWorshipful Company of Merchant Taylors?[2]
 Gerrard Winstanley Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պամֆլետներում (սկսած «Արդարության նոր օրենքը»-ից, 1649) Ուինստենլին շարադրել է իր սոցիալական ուսմունքը, որի բաղկացուցիչ մասերն են․

  • «սոցիալական արդարության օրենքը»,
  • դեմոկրատական ագրար, հեղաշրջման անհրաժեշտության հիմնավորումը,
  • «Ազատ հանրապետության» նախագիծը։

1649 թվականին Ուինստենլը գլխավորեց դիգերների ելույթը, որը նշանավորվեց որպես Անգլիայում 17-րդ դարի կեսի հեղափոխական-դեմոկրատական զարգացման բարձրագույն կետ։

Ուինստենլիի հիմնած դիգերների գաղութը նոր պատմության մեջ առաջին կոմունիստական փորձն էր։ Գաղութի կործանումից (1650) հետո Ուինստենլին գրել է իր գաղափարական կտակը՝ «Ագատության օրենքը» (1652) կոմունիստական ուտոպիան, որտեղ առաջին անգամ հստակորեն կապակցել է կոմունիստական հասարակության սոցիալիստական գաղափարները չքավորների ձգտումների հետ, իսկ քաղաքացու ազատությունը դիտել է նախ և առաջ կարիքից նրա ազատվելը։

Ստեղծագործություններ խմբագրել

Ռուսերեն.

Անգլերեն .

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերարդ Ուինստենլի» հոդվածին։