Ջեսիկա Լերմոնտ (անգլ.՝ Jessica Learmonth, ապրիլի 18, 1988(1988-04-18)[1], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի եռամարտիկ[2][3]։ Եվրոպայի չեմպիոն, մայրցամաքային առաջնության արծաթե մեդալակիր, Համագործակցության խաղեր 2018-ի մեդալակիր[4][5] և 2019 թվականի եռամարտի աշխարհի առաջնության եզրափակչի մեդալակիր[6]։ Տոկիոյի 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր[7]։

Ջեսիկա Լերմոնտ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝եռամարտիկ
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 18, 1988(1988-04-18)[1] (36 տարեկան)
Ծննդավայր՝Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն

Վաղ տարիներ խմբագրել

Լերմոնտը նվաճել է մեդալ լողի ազգային առաջնությունում՝ հանդես գալով Լիդս քաղաքի ակումբում։ Նա նաև գոլֆ է խաղացել Wetherby ակումբում և ֆուտբոլ «Լիդս Յունայթեդ» կանանց ակադեմիայում՝ նախքան եռամարտի անցնելը[8]։

Կարիերա խմբագրել

Լերմոնտն եռամարտի մրցումների առաջին անգամ մասնակցել է 2012 թվականին, իսկ 2015 թվականին անցել է համաշխարհային էլիտա։ 2016 թվականին նա նվաճել է իր առաջին հաղթանակը եվրագավաթներում[9]։ 2017 թվականին հաղթել է Եվրոպայի առաջնությունում և երկու անգամ մրցանակային տեղ է զբաղեցրել ITU համաշխարհային եռամարտի սերիայում՝ արժանանալով արծաթե մեդալի Ստոկհոլմում[10] և բրոնզե մեդալի Ռոտերդամում՝ Գրանդ ֆինալում[11]։

Լերմոնտը միացել է Անգլիայի հավաքականին Գոլդ Քոսթում անցկացվող 2018 թվականի Համագործակցության խաղերի ժամանակ։ Նա երկու արծաթե մեդալ է նվաճել անհատական և խառը էստաֆետայում։ Նույն թվականին նվաճել է արծաթե մեդալ Եվրոպայի առաջնությունում Գլազգոյում և գրավել է 5-րդ տեղը եռամարտի Համաշխարհային սերիայում[8]։

2019 թվականին Լերմոնտը մի շարք հաջողությունների է հասել՝ երկրորդ տեղն զբաղեցնելով Բերմուդյան կղզիներում[12] և երրորդ տեղը՝ Լիդսում[13] և Մոնրեալում[14]։ Սակայն տարվա ամենամեծ նվաճումը եղել է արծաթե մեդալը Լոզանում ITU համաշխարհային սերիայի եզրափակչում[15]։

Լերմոնտը հանդես է եկել նաև խառը փոխանցումավազքում, երբ բրիտանացիները նվաճել են արծաթե մեդալներ Տոկիոյում կայացած ITU World Triathlon-ում[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/143086
  2. «Jess Learmonth». British Triathlon. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  3. «Jessica Learmonth». Triathlon.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  4. «Commonwealth Games: England's Jessica Learmonth wins triathlon silver». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  5. «Brownlee brothers help England to silver in Commonwealth triathlon relay as Australia win». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  6. «Learmonth and Taylor-Brown take silver and bronze in Lausanne». www.teamgb.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  7. «Tokyo 2020: GB win mixed triathlon relay gold to start 'Super Saturday' – watch, listen & follow text». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2021 թ․ հուլիսի 30. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  8. 8,0 8,1 «Jess Learmonth». www.britishtriathlon.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  9. Union, International Triathlon. «Athlete Profile: Jessica Learmonth». Triathlon.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  10. Union, International Triathlon. «Results: Elite Women | 2017 ITU World Triathlon Stockholm». Triathlon.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  11. Union, International Triathlon. «Results: Elite Women | 2017 ITU World Triathlon Grand Final Rotterdam». Triathlon.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  12. «2019 MS Amlin World Triathlon Bermuda | Elite Women». World Triathlon. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին.
  13. Union, International Triathlon. «Results: Elite Women | 2019 AJ Bell World Triathlon Leeds». Triathlon.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  14. Union, International Triathlon. «Results: Elite Women | 2019 Groupe Copley World Triathlon Montreal». Triathlon.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  15. Union, International Triathlon. «Results: Elite Women | 2019 ITU World Triathlon Grand Final Lausanne». Triathlon.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  16. Union, International Triathlon. «Results: Mixed Relay | 2019 ITU World Triathlon Mixed Relay Series Tokyo». Triathlon.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.