Հեռահաղորդակցության միջազգային միություն

(Վերահղված է ITUից)

Հեռահաղորդակցության Միջազգային Միություն, ՀՀՄ, ի սկզբանե Հեռագրության Միջազգային Միություն (ֆր.՝ Union Internationale des Télécommunications ), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնագիտացված կազմակերպություն, որը պատասխանատու է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մտահոգության հարցերի համար[1]։

Հեռահաղորդակցության միջազգային միություն
Изображение логотипа
ՏեսակՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն և ստանդարտավորման կազմակերպություն
ՀապավումՀՀՄ / ITU / UIT
Հիմնադրված1865 թ. մայիսի 17
Իրավ. կարգավիճակգործող
Գլխադասային գրասենյակՇվեյցարիա Ժնև, Շվեյցարիա
Գլխավոր քարտուղարՀոուլին Ժաո
Կայքitu.int

Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, աշխատում է զարգացող աշխարհում զարգացնել հեռահաղորդակցության ենթակառուցվածքը, և աջակցում է տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։

ՀՀՄ-ի գլխավոր կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ ՀՀՄ-ն հանդիսանում է Միավորված Ազգերի Զարգացման Խմբի անդամ[2]։

ՀՀՄ-ի կազմի մեջ մտնում է 193 երկրներ և 700-ից ավել անդամներ (հանրային ու մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հեռահաղորդակցման կենտրոններում աշխատող անձիք)[3]։

Պատմություն խմբագրել

 
ՀՀՄ շենքը Ժնևում

ՀՀՄ-ն հիմնադրվել է 1865 թ. մայիսի 17-ին, որը սկզբում ձևակերպվել է որպես Հեռագրության Միջազգային Միություն։ ՀՀՄ-ն 1947 թվականին դարձել է ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպություն։ 1932 թ. վերանվանվել է Հեռահաղորդակցության Միջազգային Միություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. International Telecommunication Union
  2. «UNDG Members». Undg.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  3. «About ITU». International Telecommunication Union. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.