Ջեսիկա Աբել (անգլ.՝ Jessica Abel, նոյեմբերի 15, 1969(1969-11-15)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի կոմիքսների հեղինակ ու նկարիչ, որը հայտնի է որպես Life Sucks, Drawing Words & Writing Pictures, Soundtrack, La Perdida, Mirror, Window, Radio: An Illustrated Guide աշխատանքների ու Artbabe[5] հանրամատչելի շարքի հեղինակ։

Ջեսիկա Աբել
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1969(1969-11-15)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿառլթոն քոլեջ, Չիկագոյի համալսարան և Evanston Township High School?
Մասնագիտությունկոմիքսների արտիստ և կոմիքսների սցենարիստ
ԱշխատավայրԿերպարվեստի դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿին կոմիքսների ստեղծողների կոլեկտիվը սեքսիզմի դեմ[4]
Կայքjessicaabel.com
 Jessica Abel Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ջեսիկա Աբելը ծնվել է 1969 թվականին ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում[6] ու հասակ առել Մեծ Չիկագոյում[7]։ Ավարտել է Էվանստոնի ավագ դպրոցը, 1987-1988 թվականներին հաճախել Կառլտոնի քոլեջ, որից հետո տեղափոխվել է Չիկագոյի համալսարան։ 1988 թվականին համալսարանում հրատարակել է իր առաջին կոմիքսների գիրքը Breakdown վերնագրով ուսանողական անթոլոգիայում։ Բացի այդ, երեք տարի աշխատել է Չիկագոյի Արվեստի ինստիտուտի դպրոցի ադմինիստրացիայում[փա՞ստ], ավարտել է արվեստի բակալավրի կոչումով[8]։

Գործունեություն խմբագրել

 
Աբելը 2006 թվականին Փարիզում անցկացված Դելկուր փառատոնին

Աբելն սկսել է մինիկոմիքսներից ու 1992 թվականին ինքնահրատարակել Artbabe պատճենահանված, ձեռքով կարված և զարդարված կոմիքսների գիրքը, որին հաջորդել են տարեկան չորս հրատարակություններ․ 5-րդ համարի ինքնահրատարակման ու տարածման համար ստացել է Զերիք դրամաշնորհը։ Սա Artbabe-ի առաջին մասնագիտորեն տպագրված համարն էր և վերնագրվել է The Four Seasons։ Աբելը պնդել է, որ իր այդ աշխատանքն ինքնակենսագրական չէ[9]։

Artbabe-ի վերջին հրատարակությամբ գրավել է Գարի Գրոթի ուշադրությունը, որն առաջարկել է հրատարակել այն։ Գրքի յուրաքանչյուր հրատարակություն պարունակել է մեկ կամ մի քանի ավարտուն պատմություն․ Աբելը նոր հաջորդական աշխատանք չի սկսել մինչև 2000 թվականին հրատարակված La Perdida աշխատությունը։

1998 թվականին այն ժամանակ դեռ ընկերոջ, այժմյան ամուսնու՝ Մեթ Մադենի հետ տեղափոխվել է Մեխիկո։ 1996–2005 թվականների ընթացքում University of Chicago Magazine ամսագրի համար մեկ էջանոց լրագրողական կոմիքսների շարք է արել։

Երկու տարի Մեխիկոյում անցկացնելուց հետո տեղափոխվել է Բրուքլին[7] ու 2000 - 2005 թվականների ընթացքում ստեղծել է հինգ համարներից բաղկացած 250 էջանոց La Perdida շարքը, որն արժանացել է դրական քննադատության[10][11]։ Գրքի գլխավոր հերոսուհին Կառլա անունով մեքսիկաամերիկացի կին է, որին դաստիարակել է իր անգլուհի մայրը, և որը տեղափոխվում է դեպի Մեխիկո՝ որոնելու իր ինքնությունը։

Մի քանի տարի Մանհեթենի Գեղարվեստի դպրոցում մուլտֆիլմի մագիստրատուրայի դասընթացներ է վարել ու սեմինարներ անցկացրել այլ վայրերում, ինչպիսին է Օքս Բոքւի արվեստի ամառային դպրոցը։

2008 թվականին ամուսնու հետ հրատարակել են իրենց ուսուցչական գործունեության արդյունք հանդիսացող Drawing Words and Writing Pictures գիրքը, որը հանդիսանում է կոմիքս ստեղծելու համապարփակ ձեռնարկ։ Նույն տարում Աբելն աշխատել է Life Sucks գրքի վրա։

2012 թվականի մայիսին ամուսնու հետ հրատարակել են կոմիքսների դասավանդման ևս մեկ դասագիրք Mastering Comics վերնագրով[12], որից հետո միասին տեղափոխվել են Ֆրանսիա՝ մեկ տարով բնակություն հաստատելով Անգուլեմ քաղաքում[13]․ 2012 թվականին բնակությունը երկարաձգվել է մինչև չորս տարի։

2015 թվականին հրատարակել է 1999 թվականին լույս տեսած Radio: An Illustrated Guide կոմիքսի շարունակությունը Out On The Wire: The Storytelling Secrets of the New Masters of Radio[14] վերնագրով։

2016 թվականի հունիսի 7-ին հայտարարել է, որ վերադառնում է ԱՄՆ՝ պաշտոն զբաղեցնելու Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայում բոլորովին վերջերս բացված նկարազարդման բաժնի ամբիոնում[15][16]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հռոմում, Բրայթոնի «Փյունիկ պատկերասրահում», Պորտուգալիայի Օպորտո կոմիքսների միջազգային փառատոնում, Իսպանիայի Լա Կորունյա քաղաքում[8]։

Խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Չիկագոյի Ջnան Ալբանոյի պատկերասրահում, Նիդեռլանդներում, Սիեթլի Դեյվիդսոնի պատկերասրահներում, Հայդ Պարկի արվեստի կենտրոնի Ֆորբս պատկերասրահում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայի Ռեգինա Միլլեր պտկերասրահում, Անգուլեմի Կոմիքսների և պատկերների ազգային կենտրոնում և Մասաչուսեթսի Նորման Ռոքվելի թանգարանում[8]։

Քաղաքականությունն ու ֆեմինիզմը նրա աշխատանքում խմբագրել

Շվեդական մի հեռուստահարցազրույցում Աբելը հաստատել է, որ ինքը և իր աշխատանքը «անուղղակիորեն ֆեմինիստական է, բայց ոչ բացահայտ քաղաքական»[17]։ Նրա պատմվածքները հակված են պատկերել կանանց և փոքրամասնությունների կյանքը, երբեմն ներառելով ասպեկտներ, որոնք կարող են համարվել քաղաքական, բայց նա հազվադեպ է շեղվում իր ուղուց ու այն դարձնում հիմնական աշխատանք՝ դրա փոխարեն քաղաքականությանը վերաբերվելով որպես կյանքի պարզապես բնական կողմի[փա՞ստ]։

Մրցանակներ ու պարգևներ խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Մինչև 2016 թվականի ամառը Աբելն ամուսնու և երկու զավակների հետ ապրել է Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում։

Գրականության ցանկ խմբագրել

  • Abel, with Ira Glass, Radio: An Illustrated Guide, (WBEZ Alliance, 1999) 978-0-9679671-0-3
  • Soundtrack: Short Stories 1989–1996 (Fantagraphics Books, 2001) 978-1-56097-430-7
  • Mirror, Window: An Artbabe Collection (Fantagraphics Books, 2000) 978-1-56097-384-3; compilation of Artbabe Vol. 2, nos. 1–4 (1997–1999)
  • La Perdida (Pantheon Books, 2006) 978-0-375-42365-9; a revised compilation of La Perdida nos. 1–5 (2001–2005, Fantagraphics Books)
  • Illustrations by Abel, edited by Carrie Russell, Complete Copyright: An Everyday Guide for Librarians (American Library Association, 2004) 0-8389-3543-5
  • Life Sucks (with Gabriel Soria and Warren Pleece, First Second, 2008) 978-1-59643-107-2
  • Abel, with Matt Madden, Drawing Words and Writing Pictures, (First Second, 2008) 978-1-59643-131-7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. http://xericfoundation.org/comicbooks/1995.html
  3. https://www.harveyawards.com/en-us/winners/previous-winners.html
  4. https://bdegalite.org/creatrices/
  5. «INTERVIEW: Jessica Abel on Intersection of Comics and Radio and the Limitations of Art». The Beat (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  6. Biography page at Jessica Abel's official site
  7. 7,0 7,1 «Who is Jessica Abel?». www.jessicaabel.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Jessica Abel». School of Visual Arts. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. Press, Joy. «The Further Adventures of Artbabe». Village Voice|Villagevoice.com. Վերցված է 2007 թ․ մայիսի 9-ին.
  10. «La Peridida by Jessica Abel». Powell's City of Books. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 23-ին.
  11. Ruiz, Gina (2007 թ․ ապրիլի 10). «Graphic Novel Review: La Perdida by Jessica Abel». Blog Critics. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 23-ին.
  12. Bello, Grace (2012 թ․ փետրվարի 14). «Jessica Abel and Matt Madden: Back to Being Comics Artists». Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
  13. «entrer à la maison des auteurs - la Cité internationale de la bande dessinée et de l'image». www.citebd.org.
  14. Dale, Brady (2015 թ․ սեպտեմբերի 15). «Cartoonist Jessica Abel Turns Her New Book Into a Podcast». Observer (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  15. Abel, Jessica. «(Untitled)». Jessica Abel, Author, Teacher, Coach for Creatives. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին – via Facebook.
  16. «PAFA Announces Jessica Abel as Illustration Program Chair». Pennsylvania Academy of the Fine Arts. 2016 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  17. «Feminism, radiomagi och sci-fi». urplay.se (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.

Հետագա ընթերցանություն խմբագրել

  • Abel, Jessica (2006 թ․ հունիսի 25). «Last Comic Standing». Why I Write. The Examiner (Interview). Vol. CXLII, no. 11. Interviewed by Jeffrey M. Anderson. San Francisco, California. էջ 23 – via Newspapers.com.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսիկա Աբել» հոդվածին։