Ջեննի Դրիվալա (հուլիսի 4, 1957(1957-07-04), Կալամատա), հույն սոպրանո երգչուհի է։

Ջեննի Դրիվալա
հուն․՝ Τζένη Δριβάλα
Ծնվել էհուլիսի 4, 1957(1957-07-04) (66 տարեկան)
ԾննդավայրԿալամատա
Քաղաքացիություն Հունաստան
Մայրենի լեզուհունարեն
ԿրթությունԱթենքի համալսարան և Բրեմենի համալսարան
Մասնագիտությունօպերային երգչուհի

Կյանք և գործունեություն խմբագրել

Դրիվալան սովորել է բյուզանդական գրականություն Աթենքի համալսարանում, դասական բալետ (Մորիանովայի դպրոց), դերասանություն Ազգային թատրոնի դպրոցում, դաշնամուր (Այկիս Պանձարիի և Գ. Արվանիտակիի ղեկավարությամբ) և երգչային արվեստ (Էիրինի Լամբրինիդուի և Միրեյ Ֆլերիի ղեկավարությամբ) Աթենքի կոնսերվատորիայում։ Նա ավարտել է իր երաժշտական ուսումը Բրեմենի համալսարանում՝ Ջոն Մոդինոսի ղեկավարությամբ (1980)։

Նա իր դեբյուտով հանդես եկավ Դոնիցետիի Լուչիա դի Լամերմուր[1] գլխավոր դերում Հունաստանի ազգային օպերայում և 1983 թվականին Իտալիայի Բարիի Պետրուզելի թատրոնում[2]։

1982-2007 թվականներին նա մեկնաբանել է գլխավոր դերեր մոտ քսան օպերաներում՝ La traviata, Rigoletto և L'Assedio di Corinto որպես Հունաստանի ազգային օպերայի պրեմիերաներ, Attila, Anna Bolena, Die Entführung aus dem Serail և Die sieben Todsünden որպես հունական ազգային օպերա, Die Zauberflöte, La bohème, Pagliacci, Les contes d'Hoffmann, Die Fledermaus, Faust (Աթենքի փառատոն 1994)։

2008 թվականից աշխատում է որպես ռեժիսոր։ Նա երգել է Աթենքի համերգասրահում Թանոս Միկրուցիկոսի «Հելենի վերադարձը» (1993) և Միկիս Թեոդորակիսի «Անտիգոնե» (1999) համաշխարհային պրեմիերաներում։

Ձայնագրություններ խմբագրել

  • Songs I Love, Լոնդոն, 1995 Sommrecords
  • The CrucifixionByzantine Opera by Y. Boufides, Աթենք, 1996
  • Christmas 2000 – Աթենք, 2000
  • AntigoneOpera by M.Theodorakis
  • Sechs Lieder, Op. 68 (Strauss)|Brentano LiederDaphne (opera) by R. Strauss
  • Aria, Աքենք (2006), Բելինիի, Վերդիի, Մոցարտի, Մեյերբեերի արիաներ
  • Mozart: Mitridate, Re di Ponto (as Aspasia) – Teatro la Fenice (1999), Concuctor: Roderick Brydon"

Ֆիլմեր խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Ոսկե մեդալ International Singing Competition of Toulouse (1977)
  • Best Interpreter Award Spoleto, Իտալիա
  • Առաջին մրցանակ Vincenzo Bellini International Competition, Իտալիա (1983)
  • UNESCO Maria Callas Prize[3] (2016)
  • Traetta Prize (2018)

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Vorstellungen mit Jenny Drivala – Spielplanarchiv der Wiener Staatsoper». archiv.wiener-staatsoper.at. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  2. «Contributors». www.tch.gr. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  3. Karousos, Panagiotis. «KAROUSOS ART CRITICS: Greek opera star Jenny Drivala awarded the Prize "UNESCO Maria Callas 2016" of the Club for UNESCO of Piraeus & Islands». Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.